«Ժոսլեն II (Եդեսիայի կոմս)»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Եդեսիայի կոմսեր ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:Հալեպ քաղաքում մահացածներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 82. | Տող 82. | ||
[[Կատեգորիա:Եդեսիայի կոմսություն]] |
[[Կատեգորիա:Եդեսիայի կոմսություն]] |
||
[[Կատեգորիա:Եդեսիայի կոմսեր]] |
[[Կատեգորիա:Եդեսիայի կոմսեր]] |
||
[[Կատեգորիա:Հալեպ քաղաքում մահացածներ]] |
16:59, 13 փետրվարի 2016-ի տարբերակ
Ժոսլեն II Josselin II | |||
| |||
---|---|---|---|
1131 - 1150 | |||
Նախորդող | Ժոսլեն II | ||
Հաջորդող | Ժոսլեն III | ||
Մասնագիտություն՝ | միապետ, քաղաքական գործիչ և կառավարիչ | ||
Ազգություն | ֆրանսիացի | ||
Դավանանք | Կաթոլիկություն | ||
Ծննդյան օր | 1113 | ||
Ծննդավայր | Ֆրանսիա | ||
Վախճանի օր | 1159 | ||
Վախճանի վայր | Հալեպ | ||
Դինաստիա | Կուրտենե | ||
Հայր | Ժոսլեն I | ||
Մայր | Բեատրիս Ռուբինյան | ||
Ամուսին | Բեատրիս Սաոնցի | ||
Զավակներ | Ժոսլեն, Ագնես դը Կուրտենե, Իզաբել դե Կուրտենե | ||
Ժոսլեն II դը Կուրտենե (ֆր.՝ Josselin II de Courtenay, ծնվել է 1113 թվականին մահացել 1159-ին Հալեպում, հանդիսանում Եդեսիայի կոմսության վերջին կառավարիչը։ Եդեսիայի կոմս Ժոսլեն I-ի և Կիլիկյան Հայաստանի իշխան Կոստանդին Ա-ի դուստր Բեատրիս Ռուբինյանի որդին։
1125 թվականին Ազազի հաղթական ճակատամարտում Ժոսլենին գերեվարում են մահմեդականները, սակայն տարիներ անց Երուսաղեմի արքա Բալդուին II-ի ջանքերով ազատ է արձակվում։ 1131 թվականին նրա հայր Ժոսլեն I-ը Դանիշմենդների հետ մարտում վիրավորվում է, իսկ հետագայում վախճանվում։ Հոր մահից հետո Ժոսլենը ժառանգում է գահը։
Այդ ժամանակ կոմսության շուրջ սև ամպեր էր գոյացել, Մոսուլը և Հալեպը միավորած Զանգիդների տեսքով։ Ժոսլենը լուրջ ուշադրություն չէր դարձնում կոմսության սահմանները ուժեղացնելու հարցին, քանի որ «զբաղված էր» Տրիպոլիի կոմսության հետ վիճաբանելով։ 1138 թվականին Ժոսլենը Անտիոքի դքսության և Բյուզանդական կայսրության կայսր Հովհաննես II Կոմնենոսի միացյալ ուժերով փորձում է պարտության մատնել Իմադ Զանգիին, սակայն հաջողության չի հասնում։
1144 թվականին օգտվելով Ժոսլենի բացակայությունից, Զանգին պաշարում է Եդեսիան։ Այս առավելապես հայաբնակ քաղաքը երբեք աչքի չի ընկել լավ պաշտպանությամ և զարգացել է հիմնականում առևտրով։ Այնուամենայնիվ քաղաքի հայ-հունական պաշտպաններին հաջողվում է մեկ ամիս դիմադրել Զանգիդներին, և Զանգիդներին միայն դեկտեմբերի 24-ին է հաջողվում գրավել քաղաքը։ Ըստ ժամանակագիր Միքայել Սիրիացու քաղաք ներխուժած մուսուլմանները կազմակերպում են քրիստոնեական բնակչության սպանդը [1]։ Ժոսլենը շարունակում է ղեկավարել կոմսության մնացորդները Տուրբեսսել քաղաքից։ 1146 թվականին Զանգիի մահից հետո Ժոսլենը փորձում է ետ վերադարձնել կորցրած տարածքները, սակայն աթաբեկ Նուր ադ-Դինը հաղթում է խաչակիրներին, իսկ կոմսը հրաշքով է փրկվում գերեվարվելուց։ Այնուամենայնիվ 1150 թվականին Ժոսլենը գերեվարվում է և տեղափոխվում է Հալեպ, որտեղ մինչև մահը պատանդ է պահվում։ Ժոսլենը տանջամահ է լինում 1159 թվականին Հալեպում։ Սկզբում Ժոսլենին գերեվարող թուրքմեն զինվորը չգիտեր, որ գերեվարել է կոմսին և պատրաստվում էր նրան քրիստոնյաներին վաճառել, սակայն արաբական գյուղերից մեկում հանգրվանելու ժամանակ ինչ-որ հրեա ճանաչում է կոմսին և դրա մասին տեղեկացնում թուրքմեն զինվորին վերջինս ոգևորվելով կոմսին հասցնում է Հալեպ։ Քաղաքագլուխը գնում է Ժոսլենին և հավատափոխ լինելու առաջարկը մերժելուց հետո կոմսին զնդան է նետում։ Կոմսը պարբերաբար կտտանքների էր ենթարկվում, բայց հավատարիմ էր մնում քրիստոնությանը մինչև մահը։
Ժառանգներ
Ժոսլենը ուներ երեք զավակ՝
- Ժոսլեն III-ը հորից ժառանգում է Եդեսիայի կոմսի տիտղոսը։
- Ագնես դը Կուրտենե 1158 թվականին ամուսնանում է Երուսաղեմի արքա Ամորի I-ի հետ։
- Իզաբել դե Կուրտենեն 1159 թվականին ամուսնանում է Կիլիկյան Հայաստանի իշխան Թորոս Բ-ի հետ[2]։
Թոռներ
Ծոռ
Ծանոթագրություններ
- ↑ Միքայել Սիրիացի. Ժամանակագրություն
- ↑ Ստեփանենկո Վ. Պ. // Ռուբինյանները և Եդեսիայի կոմսերը XII դարում: Սվերդլովսկ, 1990. 151—159 էջեր [1] արխիվ (ռուսերեն)