«Ալյումին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը փոփոխում է․: be-x-old:Алюмін, tl:Lata
չ Ռոբոտը փոփոխում է․: tl:Aluminyo
Տող 23. Տող 23.


{{Link FA|es}}
{{Link FA|es}}

[[frr:Aluminium]]


[[af:Aluminium]]
[[af:Aluminium]]
Տող 55. Տող 53.
[[fiu-vro:Alumiinium]]
[[fiu-vro:Alumiinium]]
[[fr:Aluminium]]
[[fr:Aluminium]]
[[frr:Aluminium]]
[[fur:Alumini]]
[[fur:Alumini]]
[[fy:Aluminium]]
[[fy:Aluminium]]
Տող 126. Տող 125.
[[tg:Алюминий]]
[[tg:Алюминий]]
[[th:อะลูมิเนียม]]
[[th:อะลูมิเนียม]]
[[tl:Lata]]
[[tl:Aluminyo]]
[[tr:Alüminyum]]
[[tr:Alüminyum]]
[[ug:ئاليۇمىن]]
[[ug:ئاليۇمىن]]

08:20, 16 Նոյեմբերի 2010-ի տարբերակ

Ալյումին

Ալյումին (լատ. Aluminium), քիմիական նշանը՝ Al (կարդացվում է՝ «ալյումին»), ատոմային թիվը 13 է, ատոմային զանգվածը՝ 26.98154: Բնական ալյումինը բաղկացած է 27Al մեկ նուկլիդից: Արտաքին էլեկտրական շերտի դասավորվածությունն է 3s2p1: Գործնականում բոլոր միացություններում օքսիդացման աստիճանը +3 է (եռավալենտ): Ալյումինի նեյտրալ ատոմի շառավիղը 0.143 նմ է, իսկ Al3+ իոնինը՝ 0.057 նմ: Ալյումին պարզ նյութը փափուկ, թեթև արծաթասպիտակավուն երանգով մետաղ է:

Հայտնագործումը

Լատինական ‘‘aluminium’’-ը գալիս է նույն լատիներեն ‘‘alumen’’ բառից, որը նշանակում է պաղլեղ (квасцы – ալյումինի և կալիումի սուլֆատ՝ KAl(SO4)2.12H2O), որը վաղուց օգտագործվել է կաշվի մշակման ժամանակ և ինչպես կպցնող միջոց: Քիմիական բարձր ակտիվության պատճառով մաքուր ալյումինի հայտնագործումն ու ստացումը ձգվել է համարյա 100 տարի: Եզրակացությունն այն մասին, որ պաղլեղից կարելի է ստանալ «հող» (դժվարահալ նյութ, ժամանակակից՝ ալյումինի օքսիդ) եկել է դեռ 1754 թվականից՝ գերմանացի քիմիկոս Ա. Մարգգրաֆից: Ավելի ուշ պարզվեց, որ հենց այդպիսի «հող» կարելի է ստանալ կավից, և այն սկսեցին անվանել կավահող: Ստանալ մետաղական ալյումին կարողացավ ստանալ դանիացի ֆիզիկոս Հ. Ք. Էսթրեդը: Նա ալյումինի քլորիդի (AlCl3, որը կարելի էր ստանալ կավահողից) վրա ազդեց կալիումի ամալգամայով (սնդկահալվածքով՝ հալելով կալիումը սնդիկի հետ): Միայն քառորդ դար հետո այս մեթոդը հնարավոր եղավ մի քիչ կատարելագործել: Ֆրանսիացի քիմիկոս Ա. Է. Սենտ-Կլեր Դեվիլը 1854թ. առաջարկեց ալյումին ստանալու համար օգտագործել մետաղական նատրիում և ստացավ նոր մետաղի առաջին ձուլակտորները: Այդ ժամանակ ալյումինի գինը շատ բարձր էր, և դրանից պատրաստում էին թանկարժեք զարդեր:

Դժվար խառնուրդների հալույթի (որոնք ներառում են ալյումինի օքսիդ, ֆտորիդ և այլ [նյութեր]]) էլեկտրոլիզի միջոցով ալյումինի արտադրության գործարանային տարբերակն իրարից անկախ մշակել են Պ. Էրուն (Ֆրանսիա) և Չ. Հոլլը (ԱՄՆ) 1888թ.: Ալյումինի արտադրությունը կապված էր էլեկտրաէներգիայի մեծ ծախսերի հետ, այդ պատճառով մեծ մասշտաբներով այն սկսեցին ստանալ միայն 20-րդ դարում:

Բնության մեջ տարածվածությունը

Բնության մեջ տարածվածությունով ալյումինը գրավում է առաջին տեղը մետաղների մեջ և երրորդ տեղը բոլոր տարրերի մեջ (թթվածնից և սիլիցիումից հետո), այն զբաղեցնում է երկրակեղևի զանգվածի 8.8%-ը: Ալյումինը մտնում է ահռելի քանակությամբ հանքանյութերի բաղադրության մեջ, գլխավորությամբ ալյումոսիլիկատների և լեռնային ապարների: Ալյումինի միացություններ պարունակում են գրանիտները, բազալտները, կավը, դաշտային սպաթը և այլն: Բայց ահա պարադոքս. չնայած նրան, որ ալյումինը պարունակվում է շատ մեծ քանակությամբ հանքանյութերում և ապարներում, բոքսիտներով հարուստ տեղանքները, որոնք հանդիսանում են ալյումինի գործարանային ստացման հիմնական հումք, բավականին հազվադեպ են հանդիպում: Միկրոէլեմենտների տեսքով ալյումինը առկա է կենդանիների և բույսերի հյուսվածքներում:


Կաղապար:Link FA