«Յաֆֆայի և Ասկալոնի կոմսություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 114. Տող 114.
* Steven Tibble, Monarchy and Lordships in the Latin Kingdom of Jerusalem, 1099-1291. Clarendon Press, 1989.
* Steven Tibble, Monarchy and Lordships in the Latin Kingdom of Jerusalem, 1099-1291. Clarendon Press, 1989.


[[Կատեգորիա:Խաչակիրներ]]
[[Կատեգորիա:Երուսաղեմի թագավորություն]]

09:26, 8 փետրվարի 2016-ի տարբերակ

Յաֆֆայի և Ասկալոնի կոմսություն
Contea di Giaffa e Ascalona
 Ֆաթամիդյան խալիֆայություն 1100 - 1268 Կահիրի Մամլուքների սուլթանություն 

Դրոշ

Գերբ
Քարտեզ

     Բյուզանդական կայսրություն      Կիլիկիայի Հայկական Իշխանություն      Սելջուկ-թուրքեր      Եդեսիայի կոմսություն      Անտիոքի դքսություն      Տրիպոլիի կոմսություն      Երուսաղեմի թագավորություն      Ֆաթիմիդ խալիֆայություն
(Մերձավոր Արևելքը 1135 թվականին)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Յաֆֆա
Լեզու Լատիներեն, Հին ֆրանսերեն, Հունարեն, Իտալերեն, Արաբերեն
Կրոն Քրիստոնեություն, Իսլամ, Ուղղափառ
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ Կոմս
(Երուսաղեմի թագավորության վասալ)
Պատմություն
- Ասկալոնի ճակատամարտ 1099 թվական օգոստոսի 12

Յաֆֆայի և Ասկալոնի կոմսություն, խաչակիրների պետություն, հանդիսանում էր Երուսաղեմի թագավորության չորս գլխավոր վասալներից մեկը։

Պատմություն

Սալահ ադ-Դինի հարձակումը Ասկալոնի վրա

Յաֆֆան դարձել է Գոդֆրուա Բուլյոնցու ամրոցը 1100 թվականին, խաչակրաց առաջին արշավանքի ավարտից հետո, նրա վրա անարդյունք հավակնում էր Դագոբերտ Պիզանցին, Երուսաղեմի առաջին լատինացի հովվապետը։ Մնում էր արքայական սեփականություն, մինչև 1106 թվականին նվիրվում է Հուգո I դը Պյուիզեին։ Երբ 1134 թվականին Հուգո II դը Պյուզիեն խռովություն է բարձրացնում արքա Ֆուլկի դեմ, կոմսությունը բաժանվում է մի քանի փոքրիկ տիրությունների, իսկ Յաֆֆան անցնում է արքայական սեփականության տակ։ Շուտով այն դառնում է Ֆուլկի կրտսեր որդի Ամորի I-ի ժառանգություն։ Երբ 1153 թվականին նրա ավագ որդի Բալդուին III-ը գրավում է Ասկալոնը, նա այն միավորում է իր եղբոր տիրույթներին։

Կոմսությունը անցնում էր արքայական ընտանիքի անդամներին և նրանց ամուսիններին կամ «կերակրման» էր տրվում նրանցից որևէ մեկին և եկամուտ էր բերում ընտանիքի միանգամից մի քանի անդամի։ 1221 թվականին կոմսությունը տրվում է Գոթյե VI դը Բրիանին՝ նրա քեռի, արքա-ամուսին Հովհաննես դը Բրիանի կողմից։ Գոթյեն ամուսնանում է արքա-ամուսին Ամորի II-ի թոռնուհու հետ, ով կոմսությունը ստանում է որպես ժառանգություն իր եղբայր Գի դը Լուզինյանից, նույնպես նախկին արքա-ամուսին։ Մոտ 1250 թվականին կոմսությունը փոխանցվում է Իբելինների դինաստիայի ճյուղին։ 1268 թվականին Բեյբարսի կողմից Յաֆֆայի գրավումով կոմսությունը դառնում է տիտղոսային, անվանական։

Վասալներ

Յաֆֆայի և Ասկալոնի կոմսությունը ուներ մի քանի սեփական վասալներ.

  • Ռամլի սենյորիա
  • Իբելին սենյորիա
  • Միրաբել սենյորիա (չնայած գոյություն ունենալուն, այն միշտ պատկանել է Իբելիններին և չէր տարանջատվում նրանց տիրույթներից)

Յաֆֆայի և Ասկալոնի կոմսեր

  • արքայական սեփականություն (1100-1110)
  • Հուգո I դը Պյուիզե (1106-1118), Բալդուին II-ի ազգական
  • Ալբերտ դը Նամյուր (1118-1123)
  • Հուգո II դը Պյուիզե (1122-1134), ընտրվել է խռովությունից հետո
  • արքայական սեփականություն (1134-1157)
  • Ամորի I (1157-1163), Բալդուին III-ի եղբայր
  • արքայական սեփականություն (1163-1176), Ամորիի նախկին կին Ագնես դը Կուրտենեն ստանում էր որոշակի եկամուտ կոմսությունից, այնուհետև այն անցնում է Սիբիլին, կոմսեր էին համարվում նրա ամուսինները
  • Վիլհելմ Երկարաթուր և Սիբիլ (1176-1177)
  • արքայական սեփականություն (1177-1180)
  • Գի դը Լուզինյան և Սիբիլ (1180-1187)
  • գրավվել է Սալահ ադ-Դինի կողմից (1187-1192)
  • Ժոֆրուա դը Լուզինյան (1192-1193), Գի դը Լուզինյանի եղբայր
  • Ամորի II (1193-1197), Գի դը Լուզինյանի եղբայր և արքա-ամուսին
  • արքայական սեփականություն (1197-1221)
  • Գոթյե IV դը Բրիան (1221-1246), Հովհաննես դը Բրիանի ազգական և Ամորի II-ի թոռնուհու ամուսին
  • Ժան Իբելին (1246-1266)
  • Ժակ Իբելին (1266-1268, տիտղոսային 1268-1276)
  • Գի I Իբելին (1276-1304)
  • Հուգո Իբելին (1304-1349)
  • Բալիան Իբելին (1349-1352)
  • Գի II Իբելին (1352-1353)
  • Բալիան Իբելին (1353-1365)
  • Ժան Իբելին (1365-1367)
  • Մարիա Իբելին (Ռենե Լե Պտիի հետ) (1367-1375)
  • Ջեյմս Ֆլորին (1439-1463)
  • Խուան Պերես Ֆաբրիս (1463-1473)
  • Լուիսլ Պերես Ֆաբրիս (1473-1474)
  • Խորխե Կոնտարինի (1474-1510)
  • Թոմաս Կոնտարինի (1510-1560)
  • Խորխե Պեդրո II Դոմենիկո Կոնտարինի (1560-1578)։ Թուրքերի կողմից Կիպրոսի գրավումից հետո Յաֆֆայի և Ասկալոնի կոմսի տիտղոսը շնորհվում է Վենետիկի Հանրապետության կողմից։
  • Թոմաս II Կոնտարինի (1578-1617)
  • Հուլիո Կոնտարինի (1617-1630)
  • Թոմաս III Կոնտարինի (1630-1675)
  • Ֆեդերիկո Կոնտարինի (1675-1684)
  • Անջելո Կոնտարինի (1684-1714)
  • Խորխե III Կոնտարինի (1714-1756)
  • Ալվիզե Կոնտարինի (1756-1783)
  • Խորխե Ալվիզե II Կոնտարինի (1783-1810)
  • Ալվիզե Կոնտարինի (1810-1817)
  • Ալվիզե IV Գասպար Կոնտարինի (1817-?)

Գրականություն

  • John L. La Monte, Feudal Monarchy in the Latin Kingdom of Jerusalem, 1100-1291. The Medieval Academy of America, 1932.
  • Jonathan Riley-Smith, The Feudal Nobility and the Kingdom of Jerusalem, 1174-1277. The Macmillan Press, 1973.
  • Steven Runciman, A History of the Crusades, Vol. II: The Kingdom of Jerusalem and the Frankish East, 1100-1187. Cambridge University Press, 1952.
  • Steven Tibble, Monarchy and Lordships in the Latin Kingdom of Jerusalem, 1099-1291. Clarendon Press, 1989.