Changes

Jump to navigation Jump to search
վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (10), >> → » (2) oգտվելով ԱՎԲ
== Պատմություն ==
[[Պատկեր:Mercury symbol.svg|thumb|left|120px|Մերկուրի մոլորակի աստղագիտական խորհրդանիշը]]
Բնածին սնդիկը հայտնի է շատ վաղ ժամանակներից (մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակ, [[Հնդկաստան]], [[Միջագետք]], [[Չինաստան]], [[Եգիպտոս]])։ Մ․ թ․ ա․ 15-րդ դարում սնդիկից ստանում էին կինովարը (բնածին HgS) տաքացնելով։ Մեզ է հասել սնդիկ պարունակող անոթ, որը վերագրվում է մ․ թ․ ա․ 16-15-րդ դարերին։
 
Թեոֆրաստը նկարագրել է սնդիկի ստացումը [[կինովար]]ից՝ պղնձի օգնությամբ։ Ամալգամների հայտնաբերումը ունեցավ գործնական նշանակություն (ոսկու կորզումը հանքանյութից) և «հաստատեց» մետաղների փոխարկման հնարավորության մասին տեսակետը։ Արաբ, ալքիմիկոս Զաբիր իբն Տայանը (8-9-րդ դարեր) մշակեց [[մետաղներ]]ի առաջացման ծծումբ-սնդիկային «տեսությունը», ըստ որի սնդիկը մետաղներին հաղորդում է փայլ, կռելիություն, պնդություն ն հալվելու ունակություն<ref name="Stillman">{{cite book |title = Story of Alchemy and Early Chemistry|author = Stillman, J. M.| publisher = Kessinger Publishing|date = 2003|isbn = 978-0-7661-3230-6|pages = 7–9|url = http://books.google.com/?id=hdaAGF5Y1N0C}}</ref>։ Սնդիկը ոսկու փոխարկվելու կարևոր պայմանը համարվում էր նրա «ֆիքսումը»՝ պնդացումը։ Պինդ սնդիկի ստացումը ([[1759]], [[Պետերբուրգ]]ի ակադեմիկս Ի․ Ա․ Բրաուն և Մ․ Վ․ Լոմոնոսով), սակայն, վերջնականորեն ապացուցեց, որ այն սովորական մետաղ է<ref name=fasmer>{{книга|автор=Фасмер М.|заглавие=Этимологический словарь русского языка|том=3|ссылка=http://etymolog.ruslang.ru/vasmer.php?id=509&vol=3|место=М.|издание=Прогресс|год=1964–1973|страницы=509-510}}</ref>։
 
=== Անվան ծագում ===
Նախկինում սնդիկը համարվում էր հեղուկ [[արծաթ]], ({{lang-grc|ὕδωρ}} «ջուր» և {{lang-grc2|ἄργυρος}} «արծաթ»), որտեղից էլ նրա լատիներեն անվանումը։ Սնդիկ բառի ծագումը հայերենում ապացուցված չէ, հավանորեն առաջացել է ցնդել բառից, որի առանձին չգործածվող արմատը՝ ցունդ, նշանակում է սփռվել, ցայտմամբ ցրվել։ Հույն բժիշկ Դիոսկորիդեսը ([[1-ին դար]]) նկարագրել է սնդիկի և ամալգամերի ստացումը։
 
== Բնության մեջ ==
Սնդիկը չափազանց հազվագյուտ և ցրված տարր է, կազմում է [[երկրակեղև]]ի զանգվածի 4,5•10<sup>-6−6</sup> % (տարածվածությամբ 66-րդն է)։ Սնդիկային հանքերում կուտակված է երկրակեղևում պարունակվող սնդիկի միայն 0,02 % ։ Արդյունաբերական նշանակություն ունեն 0,02-1 % սնդիկ պարունակող հանքանյութերը։
 
Պարունակվում է հրաբխային լեռնային [[ապարներ]]ում։ Հայտնի են նրա 35 [[միներալներ]]ը, որոնցից կարևորը կինովարն է։ Սնիկը խիստ ցրված է նաև [[կենսոլորտ]]ում՝ կուտակվում է [[կավ]]երում, [[տիղմ]]երում (մոտ 4•10<sup>-5−5</sup> % ) և ծովաջրում (3•10<sup>-9−9</sup> %)։
 
Մարդու օրգանիզմում սնդիկի պարունակությունը մոտ 10<sup>-6−6</sup> % է, այրան մեջ՝ 0,023 մկգ/մլ, մեզում՝ 0,1–0,2 մկգ/մլ։ Սննդի հետ օրական ներմուծվում է 0,02–0,05 մգ։
 
=== Հանքավայրեր ===
== Շրջակա միջավայրում ==
[[Պատկեր:Mercury in Ice Core Upper Fremont Glacier.svg|մինի|right|upright|260px|Սնդիկի պարունակությունը սարցադաշտերում, 270 տարվա ընթացքում]]
Սնդիկը և դրա օրգանական միացությունները թունավոր են և լուրջ վնաս են հասցնում մարդու առողջությանը, վայրի բնությանը և էկոհամակարգերին։ Ընկնելով շրջակա միջավայր, այն փոխանցվում է օդային հոսանքներով, այնուհետև կրկին նստում է հողի վրա։ Սնդիկը հողից անցնում է [[գետեր]]ի, [[լճեր]]ի և [[օվկիանոսներ]]ի մեջ։ Այն տեղափոխվում է նաև օվկիանոսի հոսանքների և միգրացիա կատարող կենդանիների միջոցով։
 
Սնդիկի ներթափանցումը մարդու օրգանիզմ հաճախ տեղի է ունենում դրա գոլորշիների ներշնչման ժամանակ, որոնք հոտ չունեն։ Սնդիկի նույնիսկ փոքր քանակների ազդեցության հետևանքով, կարող են առաջանալ առողջական խնդիրներ և ծանր թունավորումներ։ Սնդիկը թունավոր ազդեցություն է թողնում նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, թոքերի, երիկամների, մաշկի և աչքերի վրա։
 
Սնդիկը և դրա միացությունները հատկապես վտանգավոր են հղի կանանց համար, քանի որ դրանք սպառնալիք են պտղի զարգացման համար։ Սնդիկի հետ կապված սուր թունավորումները կարող են հանգեցնել մահվան։ Քրոնիկ թունավորումները տեղի են ունենում մարդու վրա սնդիկի գոլորշիների ցածր չափաքանակներով երկարատև ազդեցության պատճառով։ Կենդանի օրգանիզմի համար գոյություն չունի անվտանգ չափաքանակ։
 
=== Իզոտոպները ===
Բնական սնդիկը բաղկացած է <sup>196</sup>Hg (0,2 %), <sup>198</sup>Hgt(10,0 %), <sup>199</sup>Hg (16,8 %), <sup>200</sup>Hg (23,1 %), <sup>201</sup>Hg (13,2 %), <sup>202</sup>Hg (29,8 %) և <sup>204</sup>Hg (6,9 %)<ref name=meija>{{статья|автор=Juris Meija, Lu Yang, Ralph E. Sturgeon, Zoltán Mester|год=2010|заглавие=Certification of natural isotopic abundance inorganic mercury reference material NIMS-1 for absolute isotopic composition and atomic weight|url=http://pubs.rsc.org/en/content/articlelanding/2010/ja/b926288a|journal=[[Journal of Analytical Atomic Spectrometry]]|volume=25|issue=3|pages=384–389|doi=10.1039/B926288A}}</ref> կայուն իզոտոպներից։ Սնդիկի յոթը [[կայուն իզոտոպ]]ներից ամենատարածվածն է <sup>202</sup>Hg-ը՝ 29.86 %։ Ստացվել են 179–206 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից <sup>203</sup>Hg (T<sub>1/2</sub> = 47 օր) և <sup>205</sup>Hg (T<sub>1/2</sub> = 5 ,5 ր) օգտագործվում են ռադիոչափական վերլուծության մեջ։
 
Ամենաերկարակյացներն են <sup>194</sup>Hg-ը՝ 444 տարի և <sup>203</sup>Hg-ը՝ 46 612 օր [[կիսատրոհման պարբերություն]]ներով։ Մնացած իզոտոպներից շատերն ունեն մեկ օրից պակաս կիսատրոհման պարբերություն<ref name=art>{{cite journal |author=G. Audi, A. H. Wapstra, C. Thibault, J. Blachot and O.. Bersillon |year=2003 |title=The NUBASE evaluation of nuclear and decay properties |url=http://www.nndc.bnl.gov/amdc/nubase/Nubase2003.pdf |journal=Nuclear Physics A |volume=729 |issue= |pages=3–128 |doi=10.1016/j.nuclphysa.2003.11.001 |bibcode=2003NuPhA.729....3A}}</ref>։
 
== Ստացում ==
Սնդիկ ստանալու համար կինովար պարունակող հանքանյութերը ենթարկում են օքսիդացնող բովման.
 
:: <math>~\mathsf{HgS+O_2 \longrightarrow Hg+SO_2\uparrow}</math>
:: <math>~\mathsf{HgS+Fe \longrightarrow FeS\downarrow+Hg}</math>
Բովագազից սնդիկը անջատում են խողովակավոր սառնարաններում, ապա լվանում HNО<sub>3</sub>-ի 10 %-անոց լուծույթով և թորում [[Վակուում|վակուում]]։ Սնդիկի գոլորշիները կոնդենսացնում և հավաքում են։ Այս եղանակը կիրառել են դեռևս հնադարյան [[ալքիմիկոս]]ները։
 
== Ֆիզիկական հատկություններ ==
Սնդիկը սպիտակ, արծաթափայլ, սովորական պայմաններում հեղուկ մետաղ է, հալման ջերմաստիճանն է -38.83&nbsp;°C-ը, եռում է 356.73&nbsp;°C<ref name=Senese1997>{{cite web| url=http://antoine.frostburg.edu/chem/senese/101/periodic/faq/why-is-mercury-liquid.shtml| title=Why is mercury a liquid at STP?| accessdate=1 May 2007| publisher=General Chemistry Online at Frostburg State University| author=Senese, F}}</ref> դեպքում։ Նորմալ պայմաններում սնդիկի խտությունը հավասար է 13 500 կգ/մ³։ Տեսակարար էլեկտրահաղորդականությունը՝ 1,04348 օհմ<sup>-1−1</sup>•սմ<sup>-1−1</sup>։ Պինդ սնդիկ փափուկ, կռելի արծաթափայլ մետաղ է։ Ցածր ջերմաստիճաններում սնդիկի գոլորշիները միատոմ են, տաքացնելիս՝ առաջացնում են երկատոմ մոլեկուլներ։ Սնդիկը, հատկապես ցածր ջերմաստիճաններում, քիմիապես պասսիվ է։ Սնդիկը սենյակի ջերմաստիճանի պայմաններում հեղուկ վիճակում գտնվող միակ [[մետաղ]]ն է։
 
Սնդիկի խտությունը սովորական պայմաննեորում՝ 13 500 կգ/մ<sup>3</sup>.
[[Պատկեր:Pourbaix-hg.png|thumb|Hg-HgO դիագրամը<ref> Рассчитано по данным, взятым из: Справочник химика, т. 3, М.-Л.: Химия, 1965.</ref>]]
{| class="simple" border="1" align="center"
| width="93" | '''Ջերմաստիճանը °С-ում'''
* [[Նատրիում]]ի ամալգամն օգտագործվում է բարձր ճնշման նատրիումային [[լամպ]]երում։
 
{|class="wikitable" style="text-align:right"
|- style="text-align:center"
!Ջերմաստիճան<br />(°C) !! Ճնշում <br />(Pa) !! Գոլորշու ճնշում !! Ծանոթագրություն
| 50 || 2 || || <ref name="CRC_Handbook 6-77">[[CRC Handbook of Chemistry and Physics]], 76th Edition, S.&nbsp;6-77.</ref>
|-
| 75 || 9 || || <ref name="CRC_Handbook 6-77" />
|-
| 100 || 37 || || <ref name="CRC_Handbook 6-77" />
|-
| 125 || 129 || || <ref name="CRC_Handbook 6-77" />
|-
| 126,2 || 130 || 1|| <ref name="CRC_Handbook 6-110">[[CRC Handbook of Chemistry and Physics]], 76th Edition, S.&nbsp;6-110.</ref>
|-
| 150 || 383 || || <ref name="CRC_Handbook 6-77" />
|-
| 164,8 || 670 || 5|| <ref name="CRC_Handbook 6-110" />
| 204,6 || 2.660 || 20|| <ref name="CRC_Handbook 6-110" />
|-
| 242 || 8.000 || 60|| <ref name="CRC_Handbook 6-110" />
|-
| 290,7 || 26.700 || 200|| <ref name="CRC_Handbook 6-110" />
| 357 || 101.325 || 760|| Եռման կետը նորմալ պայմաններում
|-
| 1476,9 || 174.000.000 || || Կրիտիկական կետ
|}
 
== Քիմիական հատկություններ ==
Մետաղների լարվածության շարքում գտնվում է [[Ջրածին|ջրածնից]] հետո։ Միացություններում երկարժեք է, առաջացնում է Hg<sup>2+</sup> և Hg<sup>+2</sup><sub>2</sub> իոններ։
 
{| class="wikitable"
! Օքսիդացման աստիճան !! Օքսիդ !! Հիդրօքսիդ !! Բնույթ !! Ծանուցում
|-
| +1 || [[Սնդիկի օքսիդ(I)|Hg{{sub|2}}O]] || <Hg<sub>2</sub>(OH)<sub>2</sub>>»* || Թույլ || -
|-
| +2 || [[Սնդիկի երկօքսիդ|HgO]] || <Hg(OH)<sub>2</sub>>»** || Շատ թույլ, հաճախ՝ անֆոտեր ||
|}
[[Պատկեր:Mercury2.jpg|մինի|Մետաղական սնդիկ]]
[[Պատկեր:Pouring liquid mercury bionerd.jpg|մինի|180px]]
Մաքուր սնդիկը չոր օդում և թթվածնում սենյակային ջերմաստիճաններում չի օքսիդանում․ [[օզոն]]ով ներգործելիս պատվում է սնդիկի (I) օքսիդի՝ Hg<sub>2</sub>O սև թաղանթով։
 
Օդում տաքացնելիս առաջացնում է սնդիկի (II) օքսիդը՝ HgO, որը [[թթուներ]]ում լուծվող կարմիր կամ դեղին բյուրեղական նյութ է։
 
:: <math>~\mathsf{2Hg+O_2 \xrightarrow{300^\circ C} 2HgO}</math>
 
Համապատասխան հիդրօքսիդը չափազանց անկայուն է և գործնականորեն չի ստացվում։ Զրածնի հետ չի միանում։
 
[[Հալոգեններ]]ի հետ միանում է անգամ թույլ տաքացնելիս։ Կարևոր հալոգենիդներն են կալոմելը՝ Hg<sub>2</sub>Cl<sub>2</sub> և սուլեման՝ HgCl<sub>2</sub>։
 
Ծծմբի հետ միանում է համատեղ տրորելիս և առաջացնում սուլֆիդը՝ HgS.
 
:: <math>\mathsf{Hg + 4HNO_3 \rightarrow Hg(NO_3)_2 + 2NO_2\uparrow + 2H_2O}</math>
 
արքայաջրում<ref> Реми Г. Курс неорганической химии. т. 2. М., Мир, 1966</ref>, տաք և խիտ [[Ծծմբական թթու|ծծմբական թթվում]].
 
:: <math>\mathsf{Hg + 2H_2SO_4 \rightarrow HgSO_4 + SO_2\uparrow + 2H_2O}</math>
 
== Կիրառություն ==
Սնդիկը օգտագործում են գիտական և չափող սարքեր ([[ջերմաչափ]]եր, բարոմետրեր, մանոմետրեր, վակուումային պոմպեր և այլն), սնդիկային լամպեր, էլեկտրական հոսանքի ուղղիչներ, անջատիչներ պատրաստելու, [[ոսկի]]ն և [[արծաթ]]ը ամալգամացնելու, պայթուցիկ նյութեր, [[ալկալիներ]] և [[քլոր]] (որպես էլեկտրոդ) [[քացախաթթու]] (որպես [[կատալիզատոր]]) ստանալու համար։
 
Միացություններն օգտագործում են բժշկության և գյուղատնտեսության (սերմերը ախտահանելու համար և որպես հերբիցիդներ) մեջ, նաև որպես հավելանյութեր նավերի իրանը ներկապատելիս։
 
Սնդիկի ֆուլմինատը՝ Hg(ONC)<sub>2</sub>, օգտագործվում է դետոնացնող և բռնկող պատիճներում։ Աստիճանաբար դուրս է մղվում [[կապարի ազիդ]]ով և այլ ավելի արդյունավետ պայթուցիկ նյութերով։
 
== Կենսաբանական դեր ==
Նրա կենսբանական դերը վատ է ուսումնասիրված։ Սնդիկը և նրա միացութուն–ները թունավոր են։ Սնդիկը օրգանիզմում կապվում է [[ֆերմենտներ]]ի և հյուսվածքային սպիտակուցների սուլֆհիդրիլային խմբերին և իջեցնում նրանց ակտիվությունը, ազդում է [[միկրոտարրեր]]ի (Сu, Zn, Cd, Se) յուրացման և փոխանակության պրոցեսների վրա։
 
Հատկապես վտանգավոր են սնդիկի գոլորշիները, որոնք ներշնչելիս անցնում են արյան մեջ և շրջանառում օրգանիզմում, մասամբ կուտակվում [[երիկամներ]]ում, [[լյարդ]]ում, [[փայծաղ]]ում և ուղեղային հյուսվածքներում, խախտելով [[գլխուղեղ]]ի (հատկապես [[հիպոթալամուս]]ի) բնականոն աշխատանքը։
 
Քրոնիկական թունավորումը իջեցնում է աշխատունակությունը, թուլացնում հոտառությունը, առաջացնում է գլխացավ, ձեռքերի և գլխի դող են։ Թունավորման բնորոշ ախտանշաններն են՝ լնդեզրերի կապտասե գունավորումը, լնդերի փխրունությունը և արյունահոսումը։ Սնդիկի օրգանական միացություններով թունավորումը ախտահարում է [[Կենտրոնական նյարդային համակարգ|կենտրոնական նյարդային]] և [[սիրտանոթային համակարգ]]երը, [[ստամոքս]]ը, լյարդը, երիկամները։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Անցումային մետաղներ]]
[[Կատեգորիա:Ծայրահեղ վնասակար նյութեր]]
266 264

edits

Նավարկման ցանկ