«Հասան-Ջալալյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 43. Տող 43.
* [[Եսայի Հասան-Ջալալյան]], Արցախի կաթողիկոս
* [[Եսայի Հասան-Ջալալյան]], Արցախի կաթողիկոս
* [[Հովհաննես Հասան-Ջալալյան]], Արցախի կաթողիկոս
* [[Հովհաննես Հասան-Ջալալյան]], Արցախի կաթողիկոս
* [[Սարգիս Հասան-Ջալալյան]], Արցախի կաթողիկոս
* [[Բաղդասար արքեպիսկոպոս Հասան-Ջալալյան]], Արցախի մետրոպոլիտ
* [[Սարգիս արքեպիսկոպոս Հասան-Ջալալյան]], Արցախի թեմի առաջնորդ
* [[Ռուբեն Հասան-Ջալալյան]]
* [[Ռուբեն Հասան-Ջալալյան]]



18:52, 31 հունվարի 2016-ի տարբերակ

Հասան-Ջալալյաններ
Հասան-Ջալալյանների զինանշանը
Տեսակնախարար
Մասն էՀայ ազնվականություն
ԵրկիրԽաչենի Իշխանություն
ՏիրույթներԽաչեն, Վարանդա, Դիզակ, Գյուլիստան, Ջրաբերդ
ԾագումԲագրատունիներ
Առանշահիկներ
Արծրունիներ
ՏիտղոսներԳանձասարի կաթողիկոս, Արցախի իշխան
ՀիմնադիրՀասան-Ջալալ Դոլա
Հիմնում1214
Ազգային
պատկանելիություն
Հայեր
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի

Հասան-Ջալալյաններ, հայկական իշխանական տոհմ պատմական Հայաստանի Արցախ նահանգում։ Տոհմի գլխավոր կալվածքը եղել է Խաչեն գավառի, որի անունով էլ կոչվել է իշխանությունը։

Զարգացած միջնադարում՝ 10-14-րդ դարերում, Խաչենի իշխանությունն ընդգրկում էր ներկայիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ), մասամբ նաև՝ Սյունիքի մարզը[1]։ 13-րդ դարի հայ ավատական իշխան Հասան-Ջալալի տիրապետությունից հետո, Խաչենի իշխանական տան ներկայացուցիչերը սկսել են կրել «Հասան-Ջալալյան» ազգանունը։

Մինչև 19-րդ դարի սկիզբը Հասան-Ջալայանները ժառանգաբար տիրել են նաև Գանձասարի կաթողիկոսությանը[2]։

Եկեղեցական և աշխարհիկ հուշարձանների կառուցմամբ և վերանորոգմամբ Հասան-Ջալալյանները մեծ ներդրում են ունեցել հայ մշակույթի պահպանման և զարգացման գործում։ 14-րդ դարի վերջերին Հասան-Ջալալյանների իշխանությունը ընդարձակվել է Գյուլիստանում և Ջրաբերդում։ Սրանք, Խաչենի, Վարանդայի և Դիզակի հետ, ճանաչվել են իբրև Խամսայի իշխանություն[3]։

Տիրույթներ

Հասան-Ջալալյանների տոհմական տիրույթներն ընդգրկել են Խաչեն գավառը՝ Թարթառ ու Խաչեն գետերի միջին հոսանքը։

Իշխանների հայտնի ամրություններից էին Խոխանաբերդը, Դարպասները, Կաչաղակաբերդը, Վանքաշենը։ Հոգևոր կառույցներից հայտնի էին Գանձասարը, Մեծառանից Սուրբ Հակոբավանքը, Հուրեկը (Հոռեկ), Ջրվշտիկը (Եղիշե առաքյալի վանքը), ուշ միջնադարում՝ նաև Երիցմանկունքը։

Հասան-Ջալալյանների իշխանությունը 13-րդ դարի սկզբին ընդգրկվում է Վրաց թագավորության սահմաններում՝ որպես Զաքարյան իշխանապետության արևելյան սահմանագավառ։ Տոհմի հիմնադիր Հասան-Ջալալ Դոլան «Հայոց Արևելից Կողմանց» (Արցախ, Ուտիք) գահերեց իշխանն էր, Խաչենի մեծ իշխան Վախթանգ Բ Տանգիկի և Սարգիս Զաքարյանի դուստր Խորիշահի որդին։ 1214 թվականից նա ժառանգում է Ներքին Խաչենի իշխանությունը, դարձել է Արցախի ու հարակից հայկական մյուս շրջանների գահերեցը։

Հասան-Ջալալը Կիլիկյան Հայաստանի թագավոր Հեթում Ա-ի (1226-1270) հետ 2 անգամ մեկնել է Մոնղոլական կայսրության մայրաքաղաք Կարակորում՝ մեծ խանի մոտ, և Հայաստանի համար ձեռք բերել արտոնություններ։ Սակայն 1260 թվականին միացել է մոնղոլների դեմ Վրաց թագավորությունում բռնկված ապստամբությանը, որի ճնշումից հետո Արղուն խանի հրամանով սպանվել է[4]։

Ավելի ուշ Հասան-Ջալալյանների տիրույթներին են միացել Դոփյանների կալվածքները՝ Ծար գավառը, որը հայտնի է դարձել որպես «Վերին Խաչեն»։

Իշխանության մասնատում

Խամսայի մելիքությունները 17-19-րդ դարերում

Ուշ միջնադարում՝ 15-17-րդ դարերում, Արևելյան Հայաստանը հայտնվում է Սեֆյան Իրանի գերիշխանության տակ։ Արցախի տարածքը բաժանվում է 5 իշխանությունների՝ Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի։ Իշխանությունների ղեկավարները սերում էին հիմնականում սերում էին Հասան-Ջալալյաններից և պարսիկների շրջանում հայտնի էին որպես «մելիք» (թագավոր)։ Արցախի մելիքությունները մտնում են Ղարաբաղի կուսակալության մեջ։

Նոր ժամանակներում Հասան-Ջալալյանները կարևոր դեր են խաղում հայ ազգային-ազատագրական շարժման մեջ։ Մասնավորապես 1724-1731 թվականներին նրանք ղեկավարում են Արցախի ազատագրական պայքարը օսմանյան զորքերի դեմ, և 1736 թվականին Իրանի նոր ղեկավար Նադիր շահը ճանաչում է նրանց իշխանությունը հինգ մելիքությունների վրա։ 1747 թվականին Վարանդայի ներսում առաջացած գահակալական կռիվների արդյունքում մելիքության գլխավոր բերդը՝ Շուշին, հանձնվում է ինքնակոչ իշխանին օգնության հասած Փանահ խանին։ Վերջինս թյուրքական ծագում ունեցող քոչվորական ցեղի առաջնորդ էր, որի որդու՝ Իբրահիմ խանի ղեկավարությամբ երկրամասը ենթարկվում է ռազմական հարձակման։ Ամբողջ Արցախ նահանգը, ինչպես նաև՝ Սյունիքի հարավային հատվածը՝ Զանգեզուրը և հարավային Ուտիքը մտնում են վարչաքաղաքական նոր միավորի՝ Ղարաբաղի խանության մեջ[5]։

Հասան-Ջալալյան իշխանական տան վերջին կալվածատեր ներկայացուցիչ մելիքները 1813 թվականի հոկտեմբերի 12-ին մասնակցում են Գյուլիստանի պայմանագրի կնքմանը, որով Արցախը, Զանգեզուրը, Ղազախ-Շամշադինը, Լոռի-Փամբակը ու Շիրակը հանձնվում էին Ռուսական կայսրությանը։ Դրանով նրանք դասվում են ռուսահպատակ կալվածազուրկ իշխանների շարքին։ Նրանց սերունդների բազմաթիվ ներկայացուցիչներ տեղ են գտնում կայսրության վարչաքաղաքական ու ռազմական կառույցներում։

Հայտնի Հասան-Ջալալյաններ

Պատկերասրահ


Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Ուլուբաբյան, Բագրատ Ա. "Հասան-Ջալալյաններ"։ Հայկական սովետական հանրագիտարան. հատոր VI. Երևան, Խորհրդային Հայաստան։ Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիա. 1980, էջ 246.
  2. (անգլերեն) Hewsen, Robert H. "The Kingdom of Arc'ax" in Medieval Armenian Culture (University of Pennsylvania Armenian Texts and Studies). Thomas J. Samuelian and Michael E. Stone (eds.) Chico, California: Scholars Press, 1984, pp. 52-53. ISBN 0-89130-642-0
  3. (անգլերեն) Hewsen, Robert H. "The Meliks of Eastern Armenia: A Preliminary Study." Revue des études Arméniennes. NS: IX, 1972, pp. 299-301.
  4. Հասան-Ջալալյաններ, Հայկական հանրագիտարան
  5. Լեո, Երկերի ժողովածու, հ. 3, գիրք 2, Երևան, 1973

Արտաքին հղումներ