«Մեծ ջրհեղեղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
չNo edit summary
չ Արամ Սողոմոնյան տեղափոխեց էջը «Մեծ Ջրհեղեղ»-ից «Մեծ ջրհեղեղ»: Ավելի ճիշտ անվանում
(Տարբերություն չկա)

14:15, 31 հունվարի 2016-ի տարբերակ

"Ջրհեղեղ", Աստվածաշնչի նկարազարդ հրատարակություն։ Նոյան տապան

Մեծ Ջրհեղեղը, մեծ կամ համաշխարհային ջրհեղեղի մասին առասպելական կամ կրոնական պատմություններ, որոնք տարածված են եղել բազմաթիվ ժողովուրդների մոտ։ Սովորաբար ջրհեղեղը ներկայացվում է որպես Աստծո կամ աստվածների պատիժը՝ մարդկությանը վերացնելու նպատակով։ Ջրհեղեղը վերապրում է մեկ մարդ կամ մեկ ընտանիք միայն, որից էլ նորից սերում է մարդկությունը։

Ջրհեղեղի մոտիվը մասնավորապես հանդիպում է Միջագետքի առասպելներում, հինդուիզմում (Պուրաններ), հունական դիցաբանության մեջ (Դևկալիոն), աստվածաշնչյան Ծննդոց գրքում (Նոյ), մեզոամերիկյան Կիչե և Մայա ժողովրդների և լատինաամերիկյան Մուսկա և Կանյարի ժողովրդների մոտ, սակայն ամենահին հիշատակումը հանդիպում է Գիլգամեշ էպոսում: