«Ռուսա Բ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 14. Տող 14.
{{Տեղեկաքարտ Հաջորդականություն
{{Տեղեկաքարտ Հաջորդականություն
| Նախորդող = [[Արգիշտի Բ]]
| Նախորդող = [[Արգիշտի Բ]]
| Հաջորդող = [[Սարդուրի Բ]]
| Հաջորդող = [[Սարդուրի Գ]]
| Ցուցակ = Ուրարտական արքա<br />Ռուսա Բ
| Ցուցակ = Ուրարտական արքա<br />Ռուսա Բ
| Տարիներ = մ. թ. ա. մոտ 685-645
| Տարիներ = մ. թ. ա. մոտ 685-645

18:06, 11 Նոյեմբերի 2010-ի տարբերակ

Ռուսա Բ (ծ. և մ. թթ. անհայտ) — Ուրարտուի թագավոր մ. թ. ա. մոտ 685-645-ին։ Արգիշտի Բ-ի որդին և հաջորդը։ Հզոր նախորդների նման կրել է «մեծ արքա», «տիեզերաց արքա», «արքայից արքա», «Բիայնիլիի արքա» և այլ տիտղոսներ։

Գահակալման սկզբնական տարիներին, կիմերների և սակերի սպառնալից արշավանքների պայմաններում, Ռուսա Բ-ն համախմբել է ուժերը, հիմնել նոր ռազմական ամրություններ ու բերդաքաղաքներ, հիմնականում անխախտ պահել պետության սահմանները։ Մ. թ. ա. 670-ականներին նա դաշնակցել է կիմերների հետ և արշավել անդրեփրատյան երկրներ։ Ռուսա Բ-ն ռազմաքաղաքական սերտ դաշինք է հաստատել նաև սակերի հետ, որոնք այդ ժամանակ հզոր թագավորություն էին հիմնել Կուր գետի արևելյան ավազանում։

Ռուսա Բ-ն զբաղվել է նաև շինարարական աշխատանքներով, նպաստել տնտեսության զարգացմանը։ Զվարթնոցի մոտ պահպանված մի արձանագրության մեջ նա հիշատակում է պարտեզների ու այգիների հիմնման, Իլդարունի (Հրազդան) գետի ջրանցքի կառուցման (ցարդ գործում է) և այդ առթիվ աստվածներին զոհեր մատուցելու մասին։ Հեր (Խոյ) քաղաքի մոտակայքում գերմանական հնագիտական արշավախումբը պեղել է Ռուսա Բ-ի օրոք հիմնած մի մեծ բերդաքաղաք։ Ռուսա Բ-ն հիմնել է նաև Թեյշեբաինի բերդաքաղաքը, այլ բերդեր ու տաճարներ։[1]

Աղբյուրներ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2007. էջ էջ 371.

Տես նաև


Նախորդող
Արգիշտի Բ
Ուրարտական արքա
Ռուսա Բ

մ. թ. ա. մոտ 685-645
Հաջորդող
Սարդուրի Գ