«Սամվել Ալեքսանյան (գործարար)»–ի խմբագրումների տարբերություն
Տող 1. | Տող 1. | ||
{{Այլ|Սամվել Ալեքսանյան (այլ կիրառումներ)}} |
[[Հղման վերնագիր]]{{Այլ|Սամվել Ալեքսանյան (այլ կիրառումներ)}} |
||
{{Տեղեկաքարտ Անձ |
{{Տեղեկաքարտ Անձ |
||
| ԱԱՀ = Սամվել Լիմինդրի Ալեքսանյան |
| ԱԱՀ = Սամվել Լիմինդրի Ալեքսանյան |
||
Տող 30. | Տող 30. | ||
| ստորագրության_չափ = |
| ստորագրության_չափ = |
||
}} |
}} |
||
'''Սամվել Լիմինդրի Ալեքսանյան''' |
'''Սամվել Լիմինդրի Ալեքսանյան''' <ref name="ԱԺ-ի փոխարեն քաղաքապետարան">[http://armtimes.com/hy/read/44864 ԱԺ-ի փոխարեն քաղաքապետարան. «Հայկական Ժամանակ»:]</ref><ref name="Այդ մոգական թիվը՝ 700 աշխատատեղ">[http://armtimes.com/hy/read/45025 Այդ մոգական թիվը՝ 700 աշխատատեղ:]</ref> կամ '''''Լֆիկ Բարերար'''''<ref name="">[http://life.panorama.am/hy/news/2013/11/21/samvel-aleksanyan/40583 Լֆիկ Սամոն ձեռնամուխ է եղել հերթական պիղծ քայլի իրագործմանը:]</ref><ref name="ՀԱԿ-ի երթի մասնակիցները «Փակ շուկա»-ի մոտ սուլեցին ու բղավեցին` «Լֆիկ, բարերար»">[http://www.haynews.am/hy/1386672458 ՀԱԿ-ի երթի մասնակիցները «Փակ շուկա»-ի մոտ սուլեցին ու բղավեցին` «Լֆիկ, բարերար»:]</ref> անուններով), ՀՀ ԱԺ պատգամավոր<ref name="ՀՀ ԱԺ պատգամավորներ"/>, օլիգարխ<ref name="">[http://armtimes.com/hy/4775 ]</ref><ref name="Լֆիկի գործերը վատացե՞լ են. մամուլ">[http://www.1in.am/132036.html Լֆիկի գործերը վատացե՞լ են. մամուլ:]</ref><ref name="Սրճարան Փակ շուկայու՞մ">[http://armtimes.com/hy/read/47417 Սրճարան Փակ շուկայու՞մ:]</ref>, բարերար<ref name="Շա՜տ «Անախուհաց» ակցիա">[http://armtimes.com/hy/read/45052 Շա՜տ «Անախուհաց» ակցիա:]</ref><ref name="Դեմպինգ` 3 հաց ու լավաշով">[http://armtimes.com/hy/read/44991 Դեմպինգ` 3 հաց ու լավաշով:]</ref>։ |
||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
16:32, 26 հունվարի 2016-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Ալեքսանյան (այլ կիրառումներ)
Սամվել Լիմինդրի Ալեքսանյան | |
---|---|
Դիմանկար | |
Ծնվել է | 19 օգոստոս, 1968թ.[1] |
Ծննդավայր | ՀԽՍՀ, Երևան[1] |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրոն | [2] |
Մասնագիտություն | Տնտեսագետ[1] |
Աշխատանք | ՀՀ ԱԺ պատգամավոր թիվ 7 ընտրատարածքից ՀՀԿ անդամ Նիգ Ապարան ՀԿ նախագահ ԵԿՄ ՀԿ վարչության անդամ |
Գործունեություն | Բիզնեսմեն, պատգամավոր |
Աշխատավայր | ՀՀ ԱԺ |
Ամուսին | Շողերինա Ստեփանի Մկրտչյան[3] |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Պարգևներ և մրցանակներ |
Սամվել Լիմինդրի Ալեքսանյան [4][5] կամ Լֆիկ Բարերար[6][7] անուններով), ՀՀ ԱԺ պատգամավոր[1], օլիգարխ[8][9][10], բարերար[11][12]։
Կենսագրություն
Սամվել Ալքեսանյանը ծնվել է 1968թ.-ի օգոստոսի 19-ին Երևանում[1]։ Հաճախել է Երևանի թիվ 112 դպրոցը։ Ս. Ալեքսանյան մի առիթով դպրոցի մասին արտահայտվել է հետևյալ կերպ՝ «Դպրոց չէի ուզում վաբշե գնայի»[13]։ 1988-1990թթ.-ին ծառայել է խորհրդային բանակում[1]։ 2002թ.-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան՝ ստանալով տնտեսագետի մասնագիտություն[1]։
Ամուսնացած է, ունի 7 երեխա[14]։
Բիզնես գործունեություն
Չնայած ՀՀ Սահմանադրությունը արգելում է ՀՀ ԱԺ պատգամավորին զբաղվել բիզնես գործունեությամբ, այնուամենայնիվ Սամվել Ալեքսանյանը հանդիսանում է մի շարք խոշոր ընկերությունների սեփականատեր[15][16][17]։ 2013թ.-ի ՀՀ կառավարության կողմից հրապարակված «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրած դրամական միջոցների հայտարարագրում» Ս.Ալեքսանյանը համարվում է միլիարդատեր՝ հայտարարագրելով 4,123,000,000 դրամ սեփականություն, իսկ նրա կինը՝ 15, 103,450,000 դրամ գրանցված սեփականություն։ Որոշ թերթեր կասկածի տակ են դնում այս թվերը՝ համարելով դրանք բավականին ցածր[15][18][19]։
«Ալեքս Գրիգ» ընկերություն
Այդպիսիններից է «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը Հայաստանում ոչ պաշտոնապես ունի ՀՀ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների՝ շաքարավազի, կարագի, ձեթի և այլ ապրանքների ներկրման բացարձակ մենաշնորհ[20][21]։ «Ալեքս Գրիգին» բաժին է ընկնում Հայաստան ներկրվող շաքարավազի 99,9%-ը։ Այս փաստը 2014 թվականի հունվարի 29-ին Պրահայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հաստատել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահը մասնավորապես ասել է. «Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն»[16][18][22]։
Առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների ներկրման մենաշնորհը ունենալով և չունենալով մրցակիցներ՝ Ս.Ալեքսանյանը հաճախակի բարձրացնում է այդ սննդամթերքների գները, այդպիսով խախտելով ՀՀ «Տնտեսական մրցակցության մասին» օրենքը[23][24]։
«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանց
Սամվել Ալեքսանյանին է պատկանում «Երևան Սիթի» և վերջինիս դուստր ձեռնարկություն համարվող «Կայզեր» սուպերմարկետների ցանցը[15][18][25][26][27]։ Ս.Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետների ցանցերը պատճառ են հանդիսացել փոքր և միջին բիզնես համարվող խանութների և կրպակների փակմանը, ինչի հետևանքով ՀՀ-ում մեծացել է գործազրկության և հետևաբար՝ աղքատության մակարդակը, ինչն էլ իր հերթին ազդել է երկրի բնակչության արտագաղթի աճի վրա[28][29][30]։
Դեղագործարաններ ու դեղատների ցանց
Ըստ ռուսական The Moscow post պարբերականի՝ Ս.Ալեքսանյանին է պատկանում 7 դեղագործական ֆիրմա[15][18]։ Նրան է պատկանում նաև «Նատալի Ֆարմ» դեղատների խոշոր ցանցը[31], որտեղ վաճառվում են բազմաթիվ կեղծված դեղեր[32] Ընկերությունը ՀՀ կառավարությունից ստացել է նաև թմրանյութերի և հոգեմետ դեղերի ներկրման և իրացման թույլտվություն[33]։
Օղու արտադրություն և կեղծ պիտակավորում
Ս.Ալեքսանյանը հայտնի է նաև անորակ օղիների արտադրության իրականացմամբ, ինչպես նաև օղու միջազգային շուկայում հայտնի ապրանքատեսակներ հանդիսացող օղիների կեղծմամբ։ Նման գործունեություն նա իրականացնում է «Ա և Գ» ՍՊԸ-ի միջոցով, որը չունի գրանցում, սակայն ՀՀ Կառավարության կողմից ստացել էէ հարկային արտոնություններ[15][17][18][34][35]:
Ձկնաբուծարաններ
Լրագրողական հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ս.Ալեքսանյանին են պատկանում բազմաթիվ ձկնաբուծարաններ, այդ թվում՝ ՀՀ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի վարչատարածքում գտնվող 11-12 հա զբաղեցնող ձկնաբուծարանը[36], որոնց գործունեության հետևանքով գրեթե ամբողջովին ցամաքել է Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային համակարգը[15][37][38]:
Չնայած, որ փաստերն ակնհայտ են և դա մի քանի անգամ հաստատել է հենց ինքը՝ գործարարը[39], սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանադրությամբ պաշտոնատար անձանց արգելվում է զբաղվել գործարարությամբ, Ալեքսանյանը հաճախ հերքում է բիզնես ունենալու մասին լուրերը[40][41][42]:
2014 թվականի դեկտեմբերի 17-ին Ալեքսանյանը հարցազրույցի ժամանակ ասել է. «Չէ, չէ, ազզ ջան, ես բիզնեսով չեմ զբաղվում: Ազիզ, ես պալիտիկայով եմ զբաղվում: Պալիտիկայից հարց կա՞, տվեք ընձի, չկա՝ մի տվեք»։
Ռեստորանային բիզնես
Սամվել Ալեքսանյանին են պատկանում մի շարք ռեստորաններ և սննդի մատուցման ու տոնական միջոցառումներ կազմակերպելու սրահներ, որոնցից առավել հայտնին է Հրազդանի ձորում գտնվող Փարվանա ռեստորանը[43]։ Այստեղ հաճախ են այցելում Իրանից ժամանած զբոսաշրջիկները[44]։ Այն նաև դպրոցականների համար հանդիսանում է Վերջին զանգի միջոցառման անցկացման վայր։ Կազմակերպվում են նաև հարսանյաց հանդիսություններ[45], որոնց ժամանակ տեղի ունեցող հրավառության հետևանքով երբեմն հարակից անտառում հրդեհ է բռնկվում[46]։
Քաղաքական գործունեություն
Սամվել Ալեքսանյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցության անդամ[47][48]։ 2003-2007թթ.-ին եղել է Ազգային ժողովի պատգամավոր թիվ 14 ընտրատարածքից՝ ընդգրկվելով Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։[1]։ 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 7 ընտրատարածքից[1]։ 2012թ.-ի մայիսի 6-ին կրկին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր թիվ 7 ընտրատարածքից[49]։
Հասարակական գործունեություն
Սամվել Ալեքսանյանը 2011թ.-ի դեկտեմբերի 17-ին «Նիգ Ապարան» հասարակական կազմակերպության 5-րդ համագումարում ընտվել է կազմակերպության նախագահ[50]։
Ս.Ալեքսանյանը հանդիսանում է նաև Երկրապահ կամավորական միություն հասարակական կազմակերպության վարչության անդամ[51]։
Արցախյան ազատամարտ
2014թ.-ին տեղի ունեցած Երկրապահ կամավորական միություն ՀԿ-ի համագումարից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից Արցախյան պատերազմի ժամանակ ղեկավարած 5-րդ բրիգադի հրամանատարական կազմի մի խումբ զինծառայողներ պատմել են, որ Սամվել Ալեքսանյանը 5-րդ բրիգադի կազմում մասնակցել է Արցախյան պատերազմին[52]։ Ոմանք ասել են, որ նա եղել է թիկունքի գծով տեղակալ, մյուսների պնդմամբ՝ կռվել է Շահումյանում, Ֆիզուլիում, զենք է մատակարարել[52]։ Իսկ նշված բրիգադի շտաբի պետը, որին զինակիցները կոչել են «Պալկովնիկ», հայտարարել է, որ ինքը կարող է հրամանի թուղթը ցույց տալը, որը փաստում է, որ Ս.Ալեքսանյանը կռվել է իր ղեկավարած ստորաբաժանման կազմում։
Սակայն 5-րդ բրիգադի շարքային անդամները, ովքեր կռվել են առաջին գծում, հերքում են այն տեղեկատվությունը, ըստ որի Սամվել Ալեքսանյանը մասնակցել է Արցախյան պատերազմին[52]։
Քրեական և վարչական խախտումներ
Սամվել Ալեքսանյանի անունը հաճախ է շրջանառվում տարբեր տեսակի հանցագործությունների համատեքստում[15]։ Բացի այն, որ նա բիզնես գործունեություն իրականացնելիս ֆինանսատնտեսական բնույթի բազմաթիվ խախտումներ է կատարել, որոնք ենթակա են քրեական և վարչական պատասխանատվության, նաև մասնակից է եղել տարբեր տեսակի հանցավոր միջադեպերի, այդ թվում՝ սպանություններ, մարմնական վնասվածքներ, առևանգումներ[15]։
Բարեգործություններ
Սամվել Ալեքսանյանը բացի պատգամավորական ու բիզնես գործունեություն ծավալելուց, հանրությանը ներկայանում է նաև բարեգործի կերպարով։ Նա հանրության որոշակի շրջանակների մոտ հայտնի է իր կատարած բարեգործություններով, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ[53][54]
Ս.Ալեքսանյանի կատարած բարեգործությունները հիմնականում ընդգրկում են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, որտեղից էլ նա ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։ Նա պարբերաբար օգնություն է տրամադրում համայնքի դպրոցներին ինչպես դասարաններ վերանորոգելու և նոր գույք գնելու, այնպես էլ վերջին զանգի միջոցառումները ֆինանսավորելու տեսքով[53][55]։
Սամվել Ալեքսանյանը նաև անվճար լավաշ է բաժանում Մալաթիա-Սեբաստիա համայնքի անապահով այն բնակիչներին, ովքեր լավաշի ստացման վայր են ներկայանում անձնագրով[54]
Հասարակական տրամադրություններ
Սամվել Ալեքսանյանին պատկանող Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող պատմաճարտարապետական հուշարձան համարվող Փակ շուկան Երևան սիթի սուպերմարկետ դարձնելու կողմնակիցները ի պաշտպանություն գործարարի շուկայի վերանորոգման ընթացքում հաճախակի հավաքվում էին շինության դիմաց և իրենց աջակցությունը հայտնում իրենց գործատուի։ Նրանք վանկարկում էին՝ «Ալեքսանյան բարերար» և կրում էին կարմիր գլխարկներ։ Շուրջ 1000 հոգուց կազմված այդ խմբին ղեկավարում էին ԽՍՀՄ վերաստեղծմանն կողմնակից ու ռուսական կողմնորոշվածություն ունեցող Ռոբերտ Ահարոնյանը և Հանրապետություն կուսակցության նախկին անդամ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը[56][57][58][59][60]
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 ՀՀ ԱԺ պատգամավորներ
- ↑ Սամվել Ալեքսանյանի երեխաների «VIP» կնունքը. Video/Photo
- ↑ Մաքսատունը գործում է Լֆիկ Սամոյի տարածքում. Պետբյուջեից հսկայական գումարներ են ծախսվում. «Ժողովուրդ»:
- ↑ ԱԺ-ի փոխարեն քաղաքապետարան. «Հայկական Ժամանակ»:
- ↑ Այդ մոգական թիվը՝ 700 աշխատատեղ:
- ↑ Լֆիկ Սամոն ձեռնամուխ է եղել հերթական պիղծ քայլի իրագործմանը:
- ↑ ՀԱԿ-ի երթի մասնակիցները «Փակ շուկա»-ի մոտ սուլեցին ու բղավեցին` «Լֆիկ, բարերար»:
- ↑ [1]
- ↑ Լֆիկի գործերը վատացե՞լ են. մամուլ:
- ↑ Սրճարան Փակ շուկայու՞մ:
- ↑ Շա՜տ «Անախուհաց» ակցիա:
- ↑ Դեմպինգ` 3 հաց ու լավաշով:
- ↑ «Դպրոց չէի ուզում վաբշե գնայի». Սամվել Ալեքսանյա:
- ↑ Սամվել Ալեքսանյանը կապրի իր երեխաների թոշակով:
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 15,7 Նրանց մոտ թղթերով ամեն ինչ կարգին է. Մաս 1:
- ↑ 16,0 16,1 ԱՎԾ. Սամվել Ալեքսանյանի «Ալեքս գրիգ»-ը անհայտ բրենդի վիսկի է արտադրել:
- ↑ 17,0 17,1 http://media.am/mher-arshakyan-about-samvel-aleksanyan:
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 18,4 Հայաստանը թալանողները-4:
- ↑ Պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը՝ քննադատության թիրախում:
- ↑ Իշխանության ու բիզնեսի սերտաճում և մենաշնորհներ
- ↑ Ինչո՞ւ է շաքարը մեկ մարդ ներկրում
- ↑ Սերժ Սարգսյան. Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն:
- ↑ Նավը մտել է Երեւան-Սիթի:
- ↑ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքը:
- ↑ Սամվել Ալեքսանյանի «Երևան սիթի»-ներում կազինոյի ապարատներ են տեղադրվել
- ↑ Սամվել Ալեքսանյանի «Yerevan City»-ում վաճառվում են ժամկետանց մանկական շիլաներ:
- ↑ Մեկ Փակ շուկա, երկու ակցիա:
- ↑ Սամվել Ալեքսանյանին պարտադրո՞ւմ են:
- ↑ Սամվել Ալեքսանյանը Yerevan City ցանցը կվաճառի Carrefour-ին:
- ↑ Աշխարհում սննդամթերքը էժանանում է զգալի տեմպերով, իսկ Հայաստանո՞ւմ...:
- ↑ Դեղորայքի գնաճի վերաբերյալ ԱՆ տրամադրած տվյալները և իրականությունը:
- ↑ Թանկ դեղերի հմայքը:
- ↑ Լֆիկին պատկանող «Նատալի ֆարմ»-ը հայկական մսամթերքը կարտահանի ռուսական շուկա:
- ↑ Օլիգարխի՝ կեղծ օղիներ արտադրող ընկերությանը հարկային արտոնություն են տալիս․ «ՀԺ»:
- ↑ Թույլ չտանք Սամվել Ալեքսանյանին կեղծել ալկոհոլային խմիչքները:
- ↑ Սամվել Ալեքսանյանի «փոքր տնտեսության» մեծ ավազանները
- ↑ Կառավարությունն ահազանգում է, իսկ Սամվել Ալեքսանյանն ընդլայնում է իր ձկնաբուծական տնտեսությունը:
- ↑ Արարատյան դաշտի ակուլաները:
- ↑ Փակ շուկայի վրա չի գրվելու «Երևան City»
- ↑ Ես բիզնեսով չեմ զբաղվում, ցավդ տանեմ. Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
- ↑ Սալվել Ալեքսանյանի հակասական արտահայտությունները
- ↑ Սամվել Ալեքսանյանը պնդում է, որ բիզնեսով չի զբաղվում
- ↑ Երկու ահը մի մահ է:
- ↑ Պարսիկների արկածները Փարվանայում:
- ↑ Հարսանիք ապարանցիներով:
- ↑ Սալյուտը` ներսո՞ւմ, թե՞ դրսում:
- ↑ Սամվել Ալեքսանյան. «Լրագրողներից նեղացել եմ, հավայի բաներ են գրել» (տեսանյութ):
- ↑ «Ժողովուրդ». Սամվել Ալեքսանյանը, Սամվել Կարապետյանը և Գագիկ Ծառուկյանն իրենց ընտանիքներով մեկնել են Դուբայ:
- ↑ Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի կենսագրական տվյալները ՀՀ ԱԺ կայքում:
- ↑ Նիգ Ապարան ՀԿ-ի պաշտոնական կայք, ՀԿ-ի նախագահի մասին:
- ↑ ԵԿՄ ՀԿ վարչության կազմը:
- ↑ 52,0 52,1 52,2 Լֆիկ Սամոն զոհված ազատամարտիկ. 5-րդ բրիգադի արծիվը:
- ↑ 53,0 53,1 Դպրոցի տնօրեն. Լրագրողները երևի թե մի օր Սամվել Ալեքսանյանի արձանը դնեն:
- ↑ 54,0 54,1 Անձնագրով անվճար լավաշ Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող արտադրամասից:
- ↑ «Սամվել Ալեքսանյանն ու իր կինը անկողին չեն մտնում, եթե բարեգործություն արած չեն լինում». մանկավարժ:
- ↑ Ազատություն ռադիոկայանի ռեպորտաժ նվիրված Փակ շուկային:
- ↑ Սպիտակ «Բրաբուսը» արդեն չի հետեւում ակտիվիստներին:
- ↑ Անապահովներն ու հաստավիզները գոռում են` «Սամվել Ալեքսանյան բարերար» (Ֆոտո) - See more at: http://irakan.info/full_news.php?id=3916#sthash.FTrt5pH7.dpuf:
- ↑ Սուրեն Սուրենյանցը Սամվել Ալեքսանյանից 5000 դոլար է վերցրել` «Փակ շուկայի» համար ցույցեր անելու համար:
- ↑ Դեղին եւ կարմիր գլխարկակիրների թեժ հակամարտությունը՝ Փակ շուկայի դիմաց․ (Տեսանյութ):