«Շաքե Վարթենիսյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1931 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով
Տող 23. Տող 23.
[[Կատեգորիա:Սոպրանոներ]]
[[Կատեգորիա:Սոպրանոներ]]
[[Կատեգորիա:1931 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1931 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Բեյրութ քաղաքում ծնվածներ]]

20:30, 20 հունվարի 2016-ի տարբերակ

Շաքե Վարթենիսյան
Ծնվել է1931
Բեյրութ
Երկիր Լիբանան
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպպերային երգչուհի, սոպրանո
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ

Շաքե Վարթենիսյան, (1931, Բեյրութ), հայ երգչուհի (սոպրանո)։

Կյանք և կարիերա

Շաքե Վարթենիսյանը ծնվել է 1931 թվականին՝ Բեյրութում։ Ձայնը մշակել է Բեյրութում, երգել հայկական երգչախմբերում։ Կրթությունը շարունակել է ԱՄՆ-ում, ավարտել Բալթիմորի Փիբոդի ինստիտուտը՝ այդ ընթացքում շահելով տասնմեկ մրցանակ։ Որպես կամերային երգչուհի երկարատև համերգային շրջագայություն է կատարել ԱՄՆ-ի քաղաքներում, մի քանի տարի հրավիրվել նաև «Մետրոպոլիտեն օպերա», Միլանի «Լա Սկալա»՝ առաջնակարգ դերերգեր կատարելու։ 1958 թվականին Սպոլետայի (Իտալիա) միջազգային փառատոնում մրցանակ է շահել Լեդի Մակբեթի դերերգի կատարումով (Վերդիի «Մակբեթ»), նույն դերերգով բազմիցս հանդես եկել Տ. Գոբիի հետ։ 1963 թվականին արժանացել է Վերդիի անվան ոսկե շքանշանի: Նույն թվականին Ֆրրանսիայի Էքսանպրովանս քաղաքի միջազգային փառատոնում երգել է Մոցարտի «Դոն Ժուան» օպերայում: 1968 թվականին մենահամերգներով հանդես է եկել Բեյրութում: Վարթենիսյանին անվանել են «Լիբանանի սոխակ»[1]:

Օպերային դերակատարումներով և համերգներով եղել է ԱՄՆ-ում, իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Պորտուգալիայում, Մերձավոր Արևելքի երկրներում։

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։