«Ճարտարագետ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 3 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
Հնարավոր չէ պատկերացնել շրջակա միջավայրն առանց ինժեներական լուծումների։ Նույնիսկ ամենապարզագույն անիվը ինժեներական ստեղծագործության արդյունք է։ Առաջին անիվն ստեղծվել է ավելի քան 7000 տարի առաջ։ Մարդիկ սովորել են ստեղծել մեծ կառույցներ (եգիպտական բուրգերը)։ Ինժեները հայտնագործություններ անելու կարողությամբ օժտված համապիտանի մասնագետ է՝ վերլուծական ուղեղով, ստեղծագործ մտքով և մաթեմատիկական ունակություններով։ Ինժեների հիմնական մղումն իր տեսակի և երկրի անընդհատ զարգացումն ու պաշտպանությունն է։
 
Ինժեներներն աշխատում են տարբեր ոլորտներում։ Նրանց աշխատանքն անհրաժեշտ է տրանսպորտի, օդագնացության և շինարարության ոլորտներում, ինչպես նաև արտադրական ձեռնարկություններում և գիտական կենտրոններում։ Այդպիսի մասնագետներն արտադրում են բացարձակապես ամեն ինչ․ ամենօրյա պահանջարկ ունեցող առարկաներից մինչև բարդ տեխնիկական կառուցվածքներ։ Ինժեներական հմտությունների այդպիսի մեծ պահանջարկը շատ ոլորտներում հանգեցրեց այդ մասնագիտության տարբեր ուղղությունների զարգացմանը։ Տարբերակում ենք մեխանիկական կոնստրուկցիաների նախգծողներ, ծրագրավորողներ, տեխնոլոգներ, տնտեսագետներ, աշխատանքի կազմակերպիչներ։ Բոլորին միավորում է մասնակցությունը տարբեր սարքերի, կառուցվածքների և ալգորիթմների մշակման գործընթացում։
Ինժեների գլխավոր խնդիրը արտադրության տարբեր ճյուղերում անհրաժեշտ նոր նախագծերի ստեղծումն է։ Նա կազմում է տարատեսակ սխեմաներ, գծագրեր, հաշվարկներ, ստեղծում է նախագծեր և լուծում է արտադրական խնդիրներ
 
Ինժեների գլխավոր խնդիրը արտադրության տարբեր ճյուղերում անհրաժեշտ նոր նախագծերի ստեղծումն է։ Նա կազմում է տարատեսակ սխեմաներ, գծագրեր, հաշվարկներ, ստեղծում է նախագծեր և լուծում է արտադրական խնդիրներ։ Շինարարության ոլորտում աշխատող ինժեները նախագծում է շենքեր, կամուրջներ և այլ կառուցվածքներ։ Աշխատանքի կազմակերպման պատասխանատուները կազմում են անձնակազմի բոլոր առանձնահատկությունները հաշվի առնող աշխատանքային գրաֆիկ։ Ծրագրավորմամբ զբաղվողները մշակում են տարբեր ծրագրեր, օրինակ՝ արտադրական գործընթացի ավտոմատացման կամ տեղեկույթի պահպանման համար։ Տեխնոլոգիական գործընթացի պատասխանատուներն իրականացնում են այդ գործընթացի վերահսկողությունը, սահմանում են լավագույն աշխատանքի համար անհրաժեշտ աշխատանքային ռեժիմները և սարքավորումները։ Հաճախ ինժեներները զբաղվում են նաև իրենց ստեղծած սարքերի, կառուցվածքների փաստաթղթավորմամբ։ Տարբեր նախագծերի հեղինակները մասնակցում են իրենց նախագծած սարքավորումների փորձարկմանը և շահագործման թույլտվությանը։ Թողարկված արտադրանքի որակն ամբողջությամբ կախված է ինժեների գրագիտությունից, իսկ անվտանգությունը՝ ինժեների պատասխանատվության զգացումից։
'''
 
'''Մասնագետի անձնական որակներ'''
 
Յուրաքանչյուր ինժեներ այս կամ այն կերպ գործ ունի տեխնիկայի, տեխնիկական օբյեկտների և տեխնոլոգիական գործընթացների հետ։ Այդ է պատճառը, որ տեխնիկայի նկատմամբ հետաքրքրությունը, դրանով զբաղվելու հակվածությունը ինժեների հաջողակ գործունեության նախապայմաններն են։ Ինժեների անձնական որակ են նաև տեխնիկական ունակությունները, տեխնիկական դիտողականությունը, տեխնիկական մտածելակերպը և տարածական երևակայությունը։
Անանուն մասնակից

Նավարկման ցանկ