«Գոդֆրուա Բուլյոնցի»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 65. | Տող 65. | ||
== Գահակալումը == |
== Գահակալումը == |
||
1099թ. հուլիսի 15-ին Երուսաղեմը գրավելուց հետո Գոդֆրուաը ընտրվեց արքա և ընդունեց «Աստծո գերեզմանի պաշտպան» տիտղոսը: Արքա դառնալուց հետո Գոդֆրուաը սկսեց ընդլայնել թագավորության տարածքները գրավելով Կեսարիան, Ասկալոնը իրեն ենթարկեցնելով Հորդանան գետի ձախ ափի արաբ բնակչությանը: Նրա նախաձեռնությամբ մշակվեց օրենսդրություն: Ըստ Իբն ալ-Քալանիսի զոհվում է |
1099թ. հուլիսի 15-ին Երուսաղեմը գրավելուց հետո Գոդֆրուաը ընտրվեց արքա և ընդունեց «Աստծո գերեզմանի պաշտպան» տիտղոսը: Արքա դառնալուց հետո Գոդֆրուաը սկսեց ընդլայնել թագավորության տարածքները գրավելով Կեսարիան, Ասկալոնը իրեն ենթարկեցնելով Հորդանան գետի ձախ ափի արաբ բնակչությանը: Նրա նախաձեռնությամբ մշակվեց օրենսդրություն: Ըստ Իբն ալ-Քալանիսի զոհվում է Աքքան պաշարելու ընթացքում, իսկ ըստ ուրիշ աղբյուրների մահանում է խոլեռայից 1100 թվականին: |
||
== Գրականություն == |
== Գրականություն == |
16:39, 20 հունվարի 2016-ի տարբերակ
Գոդֆրուա Բուլյոնցի Godefroi de Bouillon | |||
| |||
---|---|---|---|
1076 - 1096 | |||
Նախորդող | Գոդֆրուա III | ||
Հաջորդող | Կոմսությունը վաճառվում է Լյոժի Եպիսկոսպոսությանը | ||
| |||
1087 - 1100 | |||
Նախորդող | Կոնրադ | ||
Հաջորդող | Հենրիխ I | ||
| |||
1099 - 1100 | |||
Նախորդող | նորաստեղծ պաշտոն | ||
Հաջորդող | Բալդուին I | ||
Մասնագիտություն՝ | միապետ և գրող | ||
Ազգություն | Ֆրանսիացի | ||
Դավանանք | Քրիստոնեություն | ||
Ծննդյան օր | 1060 թ. | ||
Ծննդավայր | Ֆրանսիա | ||
Վախճանի օր | հուլիսի 18, 1100 | ||
Վախճանի վայր | Երուսաղեմ | ||
Թաղված | Սուրբ Հարության տաճար | ||
Դինաստիա | Բուլյոնյան ընտանիք | ||
Քաղաքացիություն | Երուսաղեմի թագավորություն և Սրբազան Հռոմեական կայսրություն | ||
Հայր | Eustace II, Count of Boulogne?[1][2] | ||
Մայր | Ida of Lorraine?[1] | ||
Գոդֆրուա IV Բուլյոնցի , նաև Գոդֆռուա դը Բուլյոն (ֆր.՝ Godefroi de Bouillon, հոլ.՝ Godfried van Bouillon, 1060[5][6][7][…], Բոլուն սյուր Մեր, Ֆլանդրիայի դքսություն, Ֆրանսիայի թագավորություն - հուլիսի 18, 1100[3][4], Երուսաղեմ, Երուսաղեմի թագավորություն), Բուլյոնի կոմս (1076-1096), Ներքին Լոթարինգիայի հերցոգ (1087-1096): 1096-1099թթ. Առաջին խաչակրաց արշավանքի նախաձեռնողներից մեկը, Երուսաղեմի գրավումից հետո դառնում է Երուսաղեմի թագավորության արքան: Հրաժարվելով թագադրվել այն քաղաքում որտեղ Հիսուս Քրիստոսին թագադրեցին փշե պսակով՝ Գոդֆրուաը ընդունեց «Աստծո գերեզմանի պաշտպան» տիտղոսը (լատին․՝ Advocatus Sancti Sepulchri):
Կենսագրություն
Աղքատների խաչակրաց արշավանքի տապալումից հետ Գոդֆրուա Բուլյոնցին (այդ ժամանակ արդեն լոթարինգիայի հերցոգ) իր եղբայրներ` Բալդուինի և Էստաշի հետ միասին գլխավորեց խաչակիրների կազմակերպված բանակը: Նրանց ընկալում էին որպես` Հռոմի Պապի դաշնակիցներ: Աննա Կոմնենոսի վկայությամբ Գոդֆրուաի բանակը կազմված էր 10 հազ. հեծյալից և 70 հազ. հետևակայիններից, սակայ այս թվերը զգալիորեն ուրճացված են: մինչև զորքերը գլխավորելը Գոդֆրուաը վաճառեց իր ունեցվածքի զգալի մասը այդ թվում նաև Բուլյոնի կոմսությունը[8].: Լոթարինգիացիները արշավեցին առաջինը և նրանց առաջնորդներից պահանջվեց մեծ ջանքեր գործադրել, որպեսզի ընդհանուր հայտարարի գան Հունգարիայի բնակիչների հետ` ովքեր լավ էին հիշում աղքատ-խաչակիրների անմարդկային գործողությունները: Բելգրադից ոչ հեռու Գոդֆրուաը հանդիպեց Բյուզանդիայի կայսեր Ալեքսիոս Ա Կոմնենոսի դեսպաններին և կնքեց նրանց հետ դաշինք Բյուզանդացիները պարտավորվում էին սննդամթերք տրամադրել խաչակիրներին նրանց հողերը պաշտպանելու պայմանով: Այս համագործակցությունը տևեց մինչև խաչակիրները անհայտ պատճառներով պաշարեցին Սելիբրիա քաղաքը: Տագնապահար Ալեքսիոսը հրամայեց Գոդֆրուաին ներկայանալ իր մոտ Կոստանդնոպոլիս: Սակայն Գոդֆրուաը հրաժարվեց ընդունել աուդիենցիան և 1096 թ. դեկտեմբերի 23-ին լոթարինգիացիները հասան Կոստանդնոպոլսի պարիսպներին[9].: Ալեքսիոսը որոշեց դադարեցնել խաչակիրների սնուցումը մթերքներով, բայց այն բանից հետո, երբ խաչակիրները սկսեցին թալանել քաղաքի շրջակայքը կայսրը որոշեց վերականգնել սնուցումը: Զինված բախումներից հետո Ալեքսիոսը և Գոդֆրուաը դաշինք կնքեցին Գոդֆրուաը երթմնակալեց Ալեքսիոսին փոխարենը շատ գումար ստացավ: Երբ Կոստանդնոպոլիս ժամանեցին մնացած խաչակիրները Գոդֆրուաը շարժվեց դեպի Նիկիա: Նիկան գրավելուց հետո խաչակիրները բաժանվեցին առաջնագիծը ղեկավարում էր Բոհեմունդը, իսկ թիկունքը Գոդֆրուաը:
Գահակալումը
1099թ. հուլիսի 15-ին Երուսաղեմը գրավելուց հետո Գոդֆրուաը ընտրվեց արքա և ընդունեց «Աստծո գերեզմանի պաշտպան» տիտղոսը: Արքա դառնալուց հետո Գոդֆրուաը սկսեց ընդլայնել թագավորության տարածքները գրավելով Կեսարիան, Ասկալոնը իրեն ենթարկեցնելով Հորդանան գետի ձախ ափի արաբ բնակչությանը: Նրա նախաձեռնությամբ մշակվեց օրենսդրություն: Ըստ Իբն ալ-Քալանիսի զոհվում է Աքքան պաշարելու ընթացքում, իսկ ըստ ուրիշ աղբյուրների մահանում է խոլեռայից 1100 թվականին:
Գրականություն
- Albert of Ai] (fl. 1100), Historia Ierosolimitana, ed. and tr. Susan B. Edgington, Albert of Aachen: Historia Ierosolimitana, History of the Journey to Jerusalem. Oxford: Oxford Medieval Texts, 2007. The principal source for Godfrey’s march to Jerusalem.
- Gesta Francorum, ed. and tr. Rosalind Hill, Gesta Francorum et aliorum Hierosolimitanorum. Oxford, 1967.
- Ralph of Caen, Gesta Tancredi, ed. Bernard S. Bachrach and David S. Bachrach, The Gesta Tancredi of Ralph of Caen: A History of the Normans on the First Crusade. Ashgate Publishing, 2005.
- Fulcher of Chartres, Chronicle, ed. Harold S. Fink and tr. Francis Rita Ryan, Fulcher of Chartres, A History of the Expedition to Jerusalem, 1095-1127. Knoxville: Univ. of Tennessy Press, 1969.
- Raymond of Aguilers, Historia Francorum qui ceperunt Iherusalem, tr. John Hugh Hill and Laurita L. Hill. Philadelphia: American Philosophical Society, 1968.
- Еkkehard of Aurach (d. 1126), tr. W. Pflüger, Die Chronik des Ekkehard von Aura. Leipzig, 1893.
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Lundy D. R. The Peerage
- ↑ Caen R. o. The Gesta Tancredi of Ralph of Caen: A History of the Normans on the First Crusade — Ashgate Publishing Ltd, 2005. — P. 36. — ISBN 978-0-7546-3710-3
- ↑ 3,0 3,1 Geneanet (ֆր.) — 2000.
- ↑ 4,0 4,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ CONOR.Sl
- ↑ Catalogue of the Library of the Pontifical University of Saint Thomas Aquinas
- ↑ Documenta Catholica Omnia
- ↑ Վիյմառ. - Էջ 50.
- ↑ Կոմնենոս. - Էջ 282.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոդֆրուա Բուլյոնցի» հոդվածին։ |
|