«Միջնադարյան Հայաստան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
անավարտ, վիճելի և քննարկման փուլում գտնվող կաղապարի հեռացում, մինչև կաղապարի վերջնական ու ընդունելի ձևավորումը
Տող 1. Տող 1.
{{Հայոց պատմություն}}

'''Միջնադարյան Հայաստան''' - Հայաստանի պատմության ժամանակաշրջան, որը պայմանականորեն տևում է [[Արաբական տիրապետությունը Հայաստանում|արաբական նվաճումներից]] մինչև 17-րդ դար։
'''Միջնադարյան Հայաստան''' - Հայաստանի պատմության ժամանակաշրջան, որը պայմանականորեն տևում է [[Արաբական տիրապետությունը Հայաստանում|արաբական նվաճումներից]] մինչև 17-րդ դար։



08:45, 20 հունվարի 2016-ի տարբերակ

Միջնադարյան Հայաստան - Հայաստանի պատմության ժամանակաշրջան, որը պայմանականորեն տևում է արաբական նվաճումներից մինչև 17-րդ դար։

Սկզբնաղբյուրներ

Հայ ժողովրդի 9-17 դարերի պատմության սկզբնաղբյուները բազմապիսի ու բազմաթիվ են, և դրանցում իրենց մեծ տեղն ունեն հայրենական պատմագիրները։ Հիշյալ դարերում ասպարեզ են դուրս եկել մի քանի տասնյակ հայ պատմիչներ, որոնցից ոմանք շարադրել են իրենց ժամանակի, ոմանք էլ մի քանի հարյուրամյակների պատմությունը։ Որպես պատմության ուսումնասիրության աղբյուր արժեքավոր է նաև իրավաբանական և գեղարվեստական գրականությունը։
Կարևոր աղբյուրներ են նաև արխիվային փաստաթղթերը, վիմագրական արձանագրությունները, ձեռագիր հիշատակարանները և մատենագիրների թողած համառոտ տարեգրությունները։ Կարապետ Եզյանի, Վարդան Պարսամյանի և Աշոտ Աբրահամյանի հրատարակած արխիվային փաստաթղթերը՝ իրենց առաջաբաններով և ծանոթագրություններով, լույս են սփռում 17-18-րդ դարերի հայ-արևմտաեվրոպական հարաբերությունների և հայ-ռուսական հարաբերությունների, հայկական ազատագրական շարժումների պատմության վրա, իսկ Հակոբ Փափազյանի թարգմանած և հրատարակած պարսկական փաստաթղթերը հարուստ նյութ են տալիս Արևելյան Հայաստանի տնտեսական և սոցիալական հարաբերությունների պատմության ուսումնասիրության համար։ Արևելյան Հայաստանի տնտեսական կյանքի և հողային հարաբերությունների պատմության ուսումնասիրության համար առանձնապես արժեքավոր է Սիմեոն Երևանցու Ջամբռ խորագրով աշխատությունը։

Հիմնական իրադարձությունները