«Հրաչյա Քոչար»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 77. Տող 77.
[[Կատեգորիա:Հայ կինոսցենարիստներ]]
[[Կատեգորիա:Հայ կինոսցենարիստներ]]
[[Կատեգորիա:Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր]]
[[Կատեգորիա:Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր]]
[[Կատեգորիա:ԵՊՀ շրջանավարտներ]]

21:56, 18 հունվարի 2016-ի տարբերակ

Հրաչյա Քոչար
Հրաչյա Քոչարի Գաբրիելյան
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Հրաչեայ Քոչար Գաբրիէլեան
Ծնվել է1910 հունվարի 19
ԾննդավայրԳումլուպուճախ, Դաշլիչայ Ստորին, Աղրըի մարզ, Թուրքիա
Վախճանվել էմայիսի 2, 1965(1965-05-02) (տարիքը 55)
Վախճանի վայրԵրևան
Մասնագիտությունխմբագիր, արձակագիր և գրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Ուշագրավ աշխատանքներՆահապետը
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՌյա թազա, ՀԳՄ, Խորհրդային գրականություն և Ոզնի
Պարգևներ
Հրաչյա Քոչար Վիքիքաղվածքում
Հրաչյա Քոչար Վիքիդարանում

Հրաչյա Քոչար (Հրաչյա Քոչարի Գաբրիելյան, 1910, հունվարի 19 - 1965, մայիսի 2), հայ արձակագիր, հրապարակախոս, ՀԽՍՀ պետական մրցանակի առաջին դափնեկիր (1967, «Նահապետը» վիպակի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ Գրական անուն է դարձրել հոր անունը։

Կենսագրություն

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բագրևանդ գավառի Ղումլիբուջաղ գյուղում, որը գտնվում է Նպատ լեռան ստորոտին։ Գաղթի ճանապարհին մահացել է մայրը, 1918 թվականին՝ հայրը՝ հայտնի խմբապետ Քոչոն, ով կռվել է Անդրանիկի ջոկատում։ Փրկվելով թուրքերի կողմից իրականացրած կոտորածներից՝ համագյուղացիների հետ անցել է Արևելյան Հայաստան։ Եղել է գառնարած, հանքափոր Ալավերդու հանքերում։ Այնուհետև տեղափոխվել է Երևան, ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։

Առաջին պատմվածքը՝ «Խաջե», լույս է տեսել 1931 թվականին, «Նոր ուղի» ամսագրում։ 1934 թվականին խմբագրել է քրդերեն «Ռյա թազա» թերթը։ 1939 թվականին, կուսակցական տույժ ստանալուց հետո, մնացել է անաշխատանք, ապա Մարտիրոս Սարյանը նրան տեղավորել է իր ղեկավարած Պատմական հուշարձանների պահպանության կոմիտեում։ Ոտքով շրջել ու ուսումնասիրել է հայկական վանքերի ու մատուռների վիճակը, և այդ աշխատանքներն ամփոփել «Գորիսի և Սիսիանի շրջանների ալբոմ-ուղեցույցի» մեջ։ 1941-1945 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1942 թվականին լույս է տեսել «Հերոսների ծնունդը», իսկ մեկ տարի անց՝ «Նախօրյակին» պատերազմական ակնարկների և պատմվածքների ժողովածուները։ Ռազմաճակատային պատմվածքների մեջ առանձնանում է «Գեներալի քույրը» պատմվածքը, որն առաջին անգամ տպագրվել է 1945 թվականին, «Պրավդա» թերթում։ Հետագայում այս պատմվածքը թարգմանվել է աշխարհի 24 լեզուներով, ներառվել խորհրդահայ դասագրքերի ծրագրերում։ Ստեղծել է «Մեծ տան զավակները» երկհատոր վեպը։ Կյանքի վերջին տարիներին տպագրել է «Սպիտակ գիրքը», որում զետեղված «Նահապետը», «Կարոտը» և «Եփրատի կամրջին» վիպակները արձակագրի լավագույն գործերն են։

1946-1951 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր, 1954 թվականին՝ «Ոզնի» երգիծական հանդեսի խմբագիր։ Գրել է «Հյուսիսային ծիածան» (Հայֆիլմ, 1961) կինոնկարի սցենարը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն և այլ լեզուներով։ Մահացել է Երևանում։[1]

Պարգևներ

  • «Կարմիր աստղ» շքանշան
  • ՀԽՍՀ պետական մրցանակ «Նահապետ» վիպակի համար, 1967

Գրականություն

  • Հակոբ Նորունի, Հրաչյա Քոչարի «Սպիտակ գիրքը» (գնահատական-վերլուծական փորձ), Բեյրութ, տպարան «Սևան», 1967, 58 էջ։
  • Սովետահայ գրականության պատմություն, երկրորդ հատոր (1941-1964, հատորում զետեղված է «Հրաչյա Քոչար» գլուխը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։

Տես նաև

Հրաչյա Քոչարի փողոց (Երևան)

Արտաքին հղումներ

Աղբյուրներ

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 571.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հրաչյա Քոչար հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչյա Քոչար» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչյա Քոչար» հոդվածին։