«Մումթազ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 17. Տող 17.
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}



[[Կատեգորիա:Հնդիկ դերասաններ]]
[[Կատեգորիա:Հնդիկ դերասանուհիներ]]
[[Կատեգորիա:Հնդիկ դերասանուհիներ]]

09:35, 6 հունվարի 2016-ի տարբերակ

Մումթազ
Ծնվել էհուլիսի 31, 1947(1947-07-31)[1] (76 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասանուհի
ԸնտրանիHamraaz?, C.I.D. 909? և Brahmachari?
Ամուսին(ներ)Mayur Madhvani?
Երեխա(ներ)Tanya Madhwani? և Natasha Madhwani?
Պարգևներ և մրցանակներ

Մումթազ (հինդի` मुमताज़, ծնվ. 1947 թ. հուլիսի 31, Բոմբեյ, Հնդկաստան), պարսկական ծագումով հնդկական կինոդերասանուհի:

Կենսագրությունը

Առաջին անգամ Մումթազը կինոէկրանին հայտնվել է մանուկ հասակում: Արդեն 14 տարեկանում նրան նկատել էին ռեժիսորները և 1960-ական թվականներին նա հիմնականում նկարահանվում էր ցածրորակ ֆիլմերում: Աստիճանաբար նա կարողացավ գրավել հանդիսատեսի սիրտը և նրան սկսեցին վստահել գլխավոր դերերը: Իր 12 տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում Մումթազը նկարահանվել է մոտ 100 ֆիլմում: Սպասումներն արդարացան, երբ 1970 թ-ին նկարահանված «Khilona» ֆիլմի համար Մումթազն արժանացավ Filmfare Award մրցանակին` կանացի լավագույն դերի համար: Նրա խաղընկերներն են եղել Ֆերոզ Խանը, Սանջիվ Կումարը, Դհարմենդրան, Ռաջեշ Կհաննան, Ջիտենդրան, Շաշի Կապուրը և այլոք:

1974 թ-ին ամուսնանալուց հետո, Մումթազը հեռացավ կինոաշխարհից: Սակայն դեռևս հանդիսատեսը հիշում է նրան և դիտում նրա ֆիլմերը: 1996 թ-ին Մումթազը կրկին արժանացավ Filmfare Award մրցանակի` այս անգամ կյանքում ունեցած ձեռքբերումների համար, իսկ 2008 թ-ին` IIFA Awards-ի մրցանակը` հնդկական կինոյում կատարած ներդրումների համար:

Անձնական կյանքը

Մումթազն ամուսնացել է 1974 թ-ին` միլիոնատեր Մայուր Մադհվանիի հետ: Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են երկու դուստր` Նատաշա և Տանյա: 2005 թ-ին Նատաշան ամուսնացել է Ֆերոզ Խանի որդու` դերասան Ֆարդին Խանի հետ:

2000թ-ին Մումթազի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի ուռուցք, սակայն դերասանուհին պայքարում է հիվանդության դեմ:

Ծանոթագրություններ

  1. ČSFD (չեխերեն) — 2001.