«Հուդա Իսկարիովտացի»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
 
Մատնությունից հետո մինչև Հուդայի հուսահատությունն (Մատթ. 27:3-10) ընկած միջոցում մատնիչի մասին տեղեկություններ Ավետարանը չի տալիս:
Հուսահատության դրվագին [[Մատթեոս ԱվետարանիչնԱվետարանիչ]]ն անդրադարձել է Հիսուսին Կայիափա քահանայապետի մոտից Պիղատոսի պալատ (Մատթ. 27:1-2) տանելու միջոցին: Սակայն Մատթեոսը սա, ըստ երևույթին, պատմում է որպես միջանկյալ պատմություն: Այս եզրակացությունն առաջ է գալիս այն ենթադրությունից, որ քանի դեռ Փրկիչը վերջնականապես չէր խաչվել, դժվար թե Հուդայի ներսում արթնանար խղճի զգացումը: Այն վերջնական և վճռական պիտի լիներ միայն Փրկչի` [[խաչ]] բարձրանալուց հետո :
Հուդան չէր սպասում Քրիստոսի մահավճռին կամ էլ կուրացած արծաթասիրությամբ` չէր մտածում սեփական արարքի հետևանքների մասին: Երբ Ուսուցիչը դատապարտվեց, նրա մեջ արթնացավ խիղճը. նա արդեն բավարարվել էր արծաթին տիրելու գաղափարով, սակայն երբ նրա առաջ ծառացավ իր արարքի ամբողջ սարսափը, նա զղջաց: Անհրաժեշտ է նշել, որ Հուդայի զղջումը, ի դժբախտություն իրեն, միակցված էր հուսահատության, այլ ոչ Աստծո բարերար ներողամտության հույսի հետ: Այդ զղջումը միայն խղճի` անտանելիորեն այրող խայթն էր` առանց ետադարձ ճանապարհի հույսի, ինչի համար էլ այն անօգուտ էր ու անպտուղ: Որպես խղճի ձայնը մի փոքր ճնշելու փորձ` մատնիչը քահանայապետներին վերադարձրեց երեսուն արծաթը (Մատթ. 27:3): Հուդան փորձում է սեփական ուժերով շտկել ամեն ինչ. նա վերադարձնում է արծաթը և խոստովանում. «Մեղանչեցի, որովհետև արդար արյուն մատնեցի» (Մատթ. 27:4): Այս խոստովանությունն, ըստ [[Հովհան ՈսկեբերանիՈսկեբերան]]ի, է՛լ ավելի է ծանրացնում Հուդայի, որովհետև նա չզղջաց կամ էլ զղջաց, բայց ուշ: Քահանայապետի պատասխանն է լինում. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես» (Մատթ.27:4): Այդ ժամանակ հուսաբեկված Հուդան դուրս է բերում երեսուն արծաթը և նետում Տաճարի մեջ, որից հետո հեռանում և կախում է իրեն (Մատթ. 27:5):
Տաճարում[[Տաճար]]ում նետած դրամները քահանայապետները անհնար համարեցին «ընդունել գանձանակի մեջ», քանի որ «արյան գին» էին (Մատթ. 27:6): Հնարավոր է նաև նրանք այս պարագայում հիմնվեցին Օրենքի վրա (Բ Օրենք 23:18): Այս դեպքում նրանք ևս մեկ անգամ ցուցաբերեցին ծայրահեղ հակակրական և չար վերաբերմունք Հիսուս Քրիստոսի հանդեպ, ինչպես այն ժամանակ, երբ մատնությունը գնահատեցին ստրուկի արժեքով: Նրանք Գեհենի[[Գեհեն]]ի ձորում գնեցին Ակեղդամայի արտը, որը նախկինում բրուտի արտ էր, իսկ այժմ վերածեցին օտարների համար գերեզմանոցի: Բրուտի արտին դրանից հետո տրվեց Ակեղդամա անվանումը (Մատթ. 27:7-8, Գործք 1:19) : Ավետարանն ասում է, թե սրանով կատարվեց Երեմիայի[[Երեմիա Մարգարե|Երեմիա]]յի մարգարեությունը. «Եվ առան երեսուն կտոր արծաթը` վաճառվածի գինը, որ նշանակվել էր իսրայելացիներից,և այն տվեցին բրուտի ագարակի համար, ինչպես Տերը ինձ հրամայել էր» (Մատթ. 27:9-10/այս մարգարեությունն իրականում զաքարիա[[Զաքարիա մարգարեիննմարգարե]]ինն է (Զաք. 11:13)):
[[Գործք ԱռաքելոցումԱռաքելոց]]ում [[Պետրոս առաքյալըառաքյալ]]ը վկայում է, որ Հուդան կախվեց` «ուռչելով մեջտեղից պատռվեց, ու նրա ամբողջ փորը դուրս թափվեց» (Գործք. 1:18):
Եվ վերջապես վերջին փոքրիկ դրվագը` քիչ թե շատ կապված Հուդա Իսկարիովտացու հետ: Քրիստոսի Համբարձումից մի քանի օր հետո, երբ տասնմեկ առաքյալները և ևս հարյուր քսան հավատացյալներ հավաքվել էին վերնատանը, Պետրոսը ոտքի է ելնում ու առաջարկում ներկա գտնվողների միջից ընտրել նրան, ով պիտի լրացնի Հուդայի` թափուր մնացած տեղը: Սա նախ անհրաժեշտ էր տասներկու թիվը, որ Իսրայելի տասներկու ցեղերին էր համապատասխանում, ամբողջացնելու, ապա նաև Դավթի մարգարեության լրման համար. «Նրա պաշտոնը թող ուրիշն առնի» (Սաղմ. 108:8, Գործք 1:20): Ընտրվողի համար անհրաժեշտ պայման էր, որ Հիսուսի կյանքին, ասածներին ու գործերին անձամբ տեղյակ, տեսած ու լսած լինի` սկսած Հորդանանում [[Հովհաննես Մկրտիչ|Հովհաննես Մկրտչից]] մկրտվելու (Մատթ. 3:13-17, Մարկ. 1:9-11, Ղուկ. 3:21-22) օրվանից մինչև մահը (Մատթ. 27:45-54, Մարկ. 15:33-39, Ղուկ. 23:44-47, Հովհ. 19:28-30), Հարությունն[[Հարություն]]ն (Մատթ. 28:1-10, Մարկ. 16:1-13, Ղուկ. 24:1-48, Հովհ. 20:1-29) ու Համբարձումը (Մարկ. 16:19, Ղուկ. 24:50-53, Գործք 1:9-11), որպեսզի կարողանա տասնմեկի հետ հավասարապես ու կատարյալ հավատքով Հարության մասին վկայել: Առաջարկված թեկնածուներն էին Արդար (Հուստոս) Հովսեփ Բարսաբան և Մատաթիան[[Մատաթիա]]ն: Նրանց միջև ընտրություն կատարելու համար վիճակ գցվեց` նախապես աղոթքով խնդրելով Փրկչին հաջողեցնել վիճակահանությունըև ցույց տալ հարմարագույն անձնավորությանը: Աստծո նախախնամությամբ վիճակն ընկավ Մատաթիային, և սա դասվեց Տասներկու Առաքյալների հետ (Գործք 1:15-26)` որպես փոխարինող Հուդա Իսկարիովտացու առաքելական պաշտոնի:
 
==Աղբյուրներ==
526

edits

Նավարկման ցանկ