«Շենիկցի Գրգո»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
→‎Կենսագրություն: վերջակետների ուղղում, փոխարինվեց: վ: → վ։ (2)
չ (→‎Կենսագրություն: վերջակետների ուղղում, փոխարինվեց: վ: → վ։ (2))
'''Շենիկցի Գրգո (Գրիգոր Մոսեյան)''', հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ, [[Սասունի հերոսամարտ (1894)|Սասունի 1894 թվականի ապստամբության]] ղեկավարներից։
==Կենսագրություն==
Ծնվել է [[Սասուն]]ի [[Շենիկ]] գյուղում(ծննդյան թվականն անհայտ է)։ 1891թ․-ին մասնակցել է շենիկցիների և խալկանցի քրդերի միջև սկսված և հայ-քրդական պատերազմի վերածված ճակատամարտին, որն ավարտվել է հայերի հաղթանակով:հաղթանակով։ Հաղթանակից հետո զգալով քրդերի հակահայկական տրամադրությունների վտանգավորությունը՝ 1892թ․-ի սկզբին ստեղծել է հայկական զինված ջոկատներ, որոնք բարեհաջող դիմակայել են թուրքական իշխանությունների և քրդական աշիրեթությունների հարձակումներին:հարձակումներին։ 1893թ․ թուրքերից եկող հետզհետե քողազերծվող վտանգները Գրգոյի համար ավելի շատ մարտական գործողություններով զբաղվելու հող նախապատրաստեցին։ 1891թ․ Սասուն է գալիս [[Հնչակյան կուսակցություն|Հնչակյան կուսակցության]] ականավոր գործիչ [[Միհրան Տամատյան]]ը և աջակցություն գտնելով Սասունի իշխանների՝ Գրգոյի, գելիեգուզանցի Պետոյի և այլոց կողմից ազատագրական շնչով տոգորում սասունցիներին։ Շուտով, սակայն, 1893-ին Տամատյանը կառավարության կողմից նկատվում և ձերբակալվում է։ Գրգոն անմիջապես իր խմբով շտապում է ազատելու ձերբակալված Տամատյանին, սակայն սեմալցի մի դավաճան ընդառաջ է գալիս նրան և խաբում, թե իբրև Տամատյանին ոստիկանները արդեն հասցրել են Մուշի բանտ։ Գրգոն վերադառնում է Շենիկ։1893թ․ ջլատելու համար Սասնո ղեկավար ուժերի և ժողովրդի կորովը՝ կառավարությունը փորձում է խաբեությամբ սպանել Սասնո ամենամեծ գյուղի՝ [[Գելիեգուզան]]ի ռես Պետոյին՝ նրա տուն դավադիրներ ուղարկելով և [[Մուշ]] հրավիրելով։ Պետոն, վտանգի մասին իմանալով, հրաժարվում է գնալ Մուշ, իսկ Գրգոն իր խմբով Մուշից ոչ հեռու գտնվող Կուռթիկ լեռան մոտ սպանում է դավադրության ուղարկվածին։ Նույն թվականին Ինկան գյուղի քրդերը վիրավորում են Շենիկի ազդեցիկ գյուղացիներից Միքայելին։ Շենիկցիները Գրգոյի գլխավորությամբ նախ հալածում և փախուստի են մատնում քրդերին, ապա մտնելով Ինկան գյուղը՝ սպանում են Միքայելին վիրավորող Մստոյին և լուծում նրա վրեժը։ Մստոյին հուղարկավորելուց հետո ինկանցի, լաճկանցի և խուլբեցի քրդերը [[Բիթլիս]]ի կուսակալի դրդմամբ գերեզմանոցից շարժվում են դեպի Շենիկ՝ ավերելու և կողոպտելու գյուղը, սակայն շենիկցիները նախահարձակ են լինում՝ շփոթի մեջ գցելով թվով իրենց քանիցս գերազանցող հակառակորդին։ Կռվի վճռորոշ պահին նրանց են միանում նաև ալիանցի հայերը և փախուստի մատնում թշնամուն՝ հալածելով մինչև նրանց տները։ Շուտով կառավարությունն իր հայացքներն ուղղում է դեպի Տալվորիկ և դիմում հարձակման։ Մի քանի օր դիմադրելուց հետո տալվորիկցիները նահանջում են, սակայն օրհասական այդ պահին [[Հրայր Դժոխք]]ը [[Գևորգ Չաուշ]]ի, Գալշոյի Մանուկի, Ադամի և այլ ֆիդայիների գլուխ անցած կոչ է անում չընկճվել և Տալվորիկի լեռները դարձնել թշնամու գերեզմանոց։ Այդ պահին [[Տալվորիկ]]ին օգնության եկած Գրգոն և գելիեգուզանցիները որոշիչ հարված են հասցնում թուրքերին և քրդերին՝ մարտի ելքը տանելով դեպի հաղթանակ։
 
Վերոհիշյալ դեպքերը մի կողմից բորբոքեցին կառավարության անհանգստությունը, իսկ մյուս կողմից սասունցիների ըմբոստությունը։ Երկու կողմերի միջև հակասությունների գագաթնակետը եղավ Սասունի 1894թ․-ի ապստամբությունը։
144 973

edits

Նավարկման ցանկ