«Սիմոն Ալաջալով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 31. Տող 31.
[[Կատեգորիա:1997 մահեր]]
[[Կատեգորիա:1997 մահեր]]
[[Կատեգորիա:Բաքու քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Բաքու քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Մոսկվա քաղաքում մահացածներ]]

20:55, 23 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Սիմոն Ալաջալով
Ծնվել էօգոստոսի 6, 1902(1902-08-06)[1]
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել է1987
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ (1931)[1]
Մասնագիտություննկարիչ և բեմանկարիչ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան,
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Սիմոն Ալաջալով Վիքիդարանում

Սիմոն Հովհաննեսի Ալաջալով (Ալաջալյան) (1902, հուլիսի 24 (օգոստոսի 6), Բաքու - 1997), հայ թատերական նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1962

Կենսագրություն

Ծնվել է Բաքվում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Ռոստովում։ 1920-ին ընդունվել է Նոր Նախիջևանի Գեղարվեստական ուսումնարանը, որտեղ աշակերտել է Մարտիրոս Սարյանին և Ստեփան Աղաջանյանին։ 1924-ին եկել է Երևան, որպես նկարիչ ձևավորող աշխատել Երևանի պետական առաջին թատրոնում, ռեժիսորներ Ա. Բուրջալյանի և Լ. Քալանթարի հետ։ Այդ թատրոնում ձևավորել է «Առավոտից մինչև կես գիշեր», «Տարտյուֆ», «Ռևիզոր», «Պատվի համար», «Պարտիզպանի շունը», «Թույն», «Օթելլո», «Չար ոգի», «Եկամտավոր պաշտոն», «Մորգանի խնամին», «Տրիլբի», «Պաղտասար աղբար» և այլ բեմադրություններ։

1927-ին մեկնել է Մոսկվա, մինչև 1931-ը սովորել բարձրագույն նկարչական ուսումնարանում։ Այդ տարիներին նրա ձևավորումով Մոսկվայում Ռ. Ստուդիայում բեմադրվել են «Խաթաբալան» և «Ատամնաբույժն արևելյանը»։ Այնուհետև աշխատել է Մոսկվայի և խորհրդային այլ քաղաքների թատրոններում, պահպանելով սերտ կապը Հայաստանի հետ։ 1933-ին նրա ձևավորմամբ է բեմադրվել «Եգոր Բուլըչովը և ուրիշները» Գ. Սունդուկյանի թատրոնում։ Ձևավորել է նաև Երևանի այլ թատրոնների մի քանի բեմադրություններ։ 1962-ին ծննդյան 60-ամյակի առթիվ Երևանում կազմակերպվել է նրա նկարների մեծ ցուցահանդես։[2]

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 40-45.