«Անուբիս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 44. Տող 44.


== Հղումներ ==
== Հղումներ ==
* [https://ru.wikisource.org/wiki/%D0%AD%D0%A1%D0%91%D0%95/%D0%90%D0%BD%D1%83%D0%B1%D0%B8%D1%81 Анубис]// Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
* {{ВТ-ЭСБЕ}}
* [http://www.foxdesign.ru/legend/anubis2.html Статья об Анубисе]
* [http://www.foxdesign.ru/legend/anubis2.html Статья об Анубисе]
* [http://ofap.ulstu.ru/history/Egipet/Slowar/upuat.htm В. Д. Гладкий «Древний Мир» Том 2]
* [http://ofap.ulstu.ru/history/Egipet/Slowar/upuat.htm В. Д. Гладкий «Древний Мир» Том 2]

07:05, 18 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

in
p
wE16
հիերոգլիֆներ
Անուբիս
Անուբիս
Տեսակհին եգիպտական աստվածություն, Դիցաբանական հիբրիդներ և մահվան աստված
ԴիցաբանությունՀին Եգիպտոս
Սեռարական
Հունական գրաձևἌνουβις
Զբաղմունքմահացածներին հանդերձյալ աշխարհ ուղեկցորդ, գերեզմանների և մումիաների պահապան
ՀայրՕսիրիս
ՄայրՆեֆտիդա
ԱմուսինԻնպուտ
ԶավակներԿեբխուտ
Կապված կերպարներԳոռ, Օսիրիս, Իսիդա
ՀատկանիշներԶմռսման, մահվան և հանդերձյալ աշխարհի աստված, թույների և դեղերի պահապան
 Anubis Վիքիպահեստում

Անուբիս (հին հունարեն՝ Άνουβις), Ինպու (հին.եգիպտ)՝ Հին Եգիպտոսի աստվածություն շնագայլի գլխով և մարդու մարմնով, մահացածներին հանդերձյալ կյանք ուղեկցողը: Հին թագավորությունում համարվում էր մեծ գերեզմանատների և գերեզմանների բարեխոս, մեռյալների թագավորության դատավորներից մեկը, թույների և դեղերի պահապան: Հին եգիպտական դիցաբանությունում՝ Օսիրիսի որդին[1][2][3][4][5]: Անուբիսի պաշտամունքի կենտրոնը համարվում էր XVII վերին եգիպտական նոմի մայրաքաղաք Կինոպոլ քաղաքը: Պատկերվում էր շնագայլի և Սաբ վայրի շան տեսքով, երբեմն շնագայլի կամ շան գլխով մարդու տեսքով[6]: Օսիրիսի շրջափուլում օգնում էր Իսիդային Օսիրիսի մասերի որոնման գործում: Սրբազան կենդանիներն են՝ շնագայլը[7], շունը:

Պատմություն

Անիմիզմի դարաշրջանում Անուբիսը ներկայանում էր շնագայլի կերպարով[8]: Հին Եգիպտոսի կրոնի զարգացման որոշակի ժամանակաշրջանից Անուբիսին սկսեցին պատկերել շան գլխով մարդու տեսքով, ընդ որում աստվածության գործառույթները փոփոխվել են: XVII վերին եգիպտական նոմի մայրաքաղաք Կինոպոլը Հին Եգիպտոսի ամբողջ պատմության ընթացքում համարվում էր Անուբիսի պաշտամունքի կենտրոն[7]: Եգիպտագետները նշում են այդ պաշտամունքի արագ և համատարած տարածումը վաղ ժամանակաշրջանում: Հին թագավորության ժամակաշրջանում Անուբիսը հանդերձյալ աշխարհի տիրակալ էր և կրում էր Խենտիամենտի մականունը: Բացի այդ, Օսիրիսի պաշտամունքի ի հայտ գալուց առաջ նա համարվում էր Արևմուտքի գլխավոր աստվածությունը: Որոշ աղբյուրների տվյալներով «Խենտիամենտիու»-ն համարվում է տաճարի գտնվելու վայր, որտեղ երկրպագում էին այդ աստվածությունը[8]:

Անուբիսը շան տեսքով: Արձանիկ՝ Թութանհամոնի դամբարանից

Տվյալ մականվան թարգմանության տարբերակներից մեկը համարվում է «Արևմուտքի բնակիչներից առաջինը»: Օսիրիսի պաշտամունքի զարգացման հետ մեկտեղ ղեկավար Դուատի մականունը և Անուբիսի որոշ գործառույթներ անմիջապես անցնում են Օսիրիս աստծո մոտ (Հին Թագավորությունում նա մարմնավորում էր մահացած փարավոնին)[7]: Անուբիսը դառնում է մահացածների ուղեկցորդ Ամենտիով (հին եգիպտ. «Արևմուտք»)՝ Դուատի տարածքը, որի միջով հոգին հայտնվում էր Օսիրիսի դատաստանին:

Անուբիսը մումիայի հետ: Սեննեջեմի դամբարանի վրա արված զարդանկարը:

Մեռյալների գրքի տեքստերից մեկում ներկայացվում է եգիպտացիների մանրամասն պատկերացումները հանդերձյալ աշխարհի մասին: Տվյալ տեքստը ենթադրաբար գրված էր XVIII դինաստիայի ժամանակներում: Դրա գլուխներից մեկում ներկայացվում է Օսիրիսի դատաստանի նկարագրությունը, որի ժամանակ Անուբիսը Ճշմարտության կշեռքի վրա կշռում էր սիրտը: Կշեռքի ձախ նժարին դրվում էր մահացածի սիրտը, իսկ աջին՝ Մաատ թագուհու փետուրը, որը խորհրդանշում էր ճշմարտությունը:

Անուբիսը Օսիրիսի շրջափուլում

Անուբիսի արձանիկը

Օսիրիսի շրջափուլում Անուբիսը Օսիրիսի և Նեֆտիդայի որդին: Սեթի կինը՝ Նեֆտիդան սիրահարվել է Օսիրիսին և, ընդունելով Իսիդայի կերպարը, գայթակղում է նրան: Արդյունքում ծնվում է Անուբիս աստվածը: Վախենալով Սեթի հատուցմանը դավաճանության համար, Նեֆտիդան նորածնին թողնում է եղեգի մացառուտներում, որին հետո հայտնաբերում է Իսիդա աստվածուհին: Հետագայում Անուբիս աստվածը սկսեց օգնել Իսիդային Օսիրիսի մասերի որոնման գործում և մասնակցեց Օսիրիսի վերականգնված մարմնի զմռսմանը[9]:

Անուբիսի դիմակը: Ուշ ժամանակաշրջան, 1585 թվական: Ռեմեր Պելիցեուս թանգարան, Հիլդեսհայմ

Անուբիսը անտիկ գրականության մեջ

Պլուտարքոսի «Իսիդան և Օսիրիսը» ստեղծագործության մեջ մեկնաբանություն է բերվում, որտեղ Անուբիսը Սեթի և Նեֆտիդայի որդին է, որը գտնվել և դաստիարակվել է Իսիդայի կողմից[10]: Ստրաբոնը հիշատակում է, որ դա եգիպտական աստվածություն է, որին երկրպագել են XVII վերին եգիպտական նոմում[11]: Ըստ Վերգիլիոսի, Անուբիսը պատկերված էր Էնեասի վահանի վրա[12]: Յուվենալիսը հիշատակում է աստվածության երկրպագության մասին Հռոմում[13]:

Հույները նույնացնում էին Անուբիսին Հերմեսի հետ[1][2][3][4]:

Անուբիսի հետ կապված աստվածությունները

  • Ինպուտ (հին.եգիպտ.)՝ եգիպտական դիցաբանության մեջ Դուատա աստվածուհին (մահացածների գտնվելու վայրը): Պատկերվում էր շան գլխով կնոջ տեսքով: XVII (Կինոպոլի) վերին եգիպտական նոմում, նրա անունը կրող կինը, համարվում էր Անուբիսի կինը: Երբեմն երկրպագվում էր որպես Անուբիսի կանացի ձև[8]:
Անուբիսի դատաստանը, հոգու կշռումը:
  • Ուպուաուտ (հին եգիպտ. «Ճանապարհներ բացող»), Օֆոիս (հուն.)՝ եգիպտական դիցաբանության մեջ գայլի տեսքով աստված, մահացածի ուղեկցողը դեպի Դուատ:
  • Իսդես (նաև արտասանվում է որպես Աստենու, Աստեն, Իստեն կամ Աստես)՝ հանդերձյալ աշխարհի բարեխոսներից մեկը (Դուատ, Արևմտյան անապատ) եգիպտական դիցաբանության մեջ, այդ առումով մոտիկ Անուբիսին: Իսդեսը պատկերվում էր խոշոր սև շան տեսքով, նույն կերպ, ինչպես Անուբիսը պատկերվում էր շնագայլի տեսքով: Ուշ ժամանակաշրջանում նմանացվում է Անուբիսի հետ[7]:
  • Հերմանուբիս (հին հունարեն՝ Ἑρμανοῦβις)՝ դիցաբանության մեջ եղել է աստված, ով իր կերպարով նմանվում էր Հերմեսին (հին հունական դիցաբանություն) և Անուբիսին (հին եգիպտական դիցաբանություն)[14][15]: Օսիրիսի և Նեֆտիդայի որդին էր: Հերմեսը և Անուբիսը ունեին նմանատիպ պարտականություններ (նրանք հոգիների ուղեկցորդներ էին[16]), ինչը, հավանաբար, հանգեցրել է այդ երկու աստվածությունների միաձուլմանը մեկում՝ Հերմանուբիսի:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Мифы народов мира»
  2. 2,0 2,1 «Древнеегипетский словарь-справочник»
  3. 3,0 3,1 «Словарь духов и богов германо-скандинавской, египетской, греческой, ирландской, японской мифологии, мифологий индейцев майя и ацтеков»
  4. 4,0 4,1 «Краткий словарь мифологии и древностей». М. Корш. Санкт-Петербург, издание А. С. Суворина, 1894.
  5. «Словарь иностранных слов русского языка»
  6. Мифы народов мира / Ред. С. А. Токарев. — М.: Советская энциклопедия, 1991. — Т. 1, с. 89.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Иван Рак. Мифы Древнего Египта.
  8. 8,0 8,1 8,2 Макс Мюллер. Египетская Мифология.
  9. Freeman, 1997, էջ 91
  10. Плутарх. Об Исиде и Осирисе 14; 44, см. Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т. 1. С. 127.
  11. Страбон. География XVII 1, 40 (стр. 812)
  12. Вергилий. Энеида VIII 698
  13. См. Ювенал. Сатиры VI 534
  14. Peacock, 2000, էջեր 437–38 (Hellenistic kingdom)
  15. «Hermanubis | English | Dictionary & Translation by Babylon». Babylon.com. Վերցված է 15 June 2012-ին.
  16. Riggs, 2005, էջ 166

Հղումներ