«Իվան Գուբկին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 15. Տող 15.


[[Կատեգորիա:Ռուս երկրաբաններ]]
[[Կատեգորիա:Ռուս երկրաբաններ]]
[[Կատեգորիա:Մոսկվա քաղաքում մահացածներ]]

17:46, 13 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Իվան Գուբկին
Иван Губкин
Ծնվել էսեպտեմբերի 9 (21), 1871
Պոզդնյակովո, Մուրոմսկի շրջան, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 21, 1939(1939-04-21)[1][2][3] (67 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտություներկրաբան, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի հանքային ակադեմիա, Երկրաբանական կոմիտե և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Գործունեության ոլորտpetroleum geology? և երկրաբանություն[4]
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական լեռնահանքային ինստիտուտ և Լեռնային ինստիտուտ
ԿոչումԽՍՀՄ ԳԱ անդամ և ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս
Տիրապետում է լեզուներինռուսերեն[4]
Եղել է գիտական ղեկավարNikolai Kudryavtsev?
Պարգևներ
Լենինի շքանշան[1] Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան[1]
Լենինյան մրցանակ և ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
 Ivan Gubkin Վիքիպահեստում

Իվան Միխայլովիչ Գուբկին (ռուս.՝ Иван Михайлович Губкин, սեպտեմբերի 9 (21), 1871, Պոզդնյակովո, Մուրոմսկի շրջան, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 21, 1939(1939-04-21)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային երկրաբան, խորհրդային նավթային երկրաբանության հիմնադիր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929 թվականից), ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ (1936 թվականից)։ ԽՄԿԿ անդամ՝ 1921 թվականից։ Պետերբուրգի լեռնային ակադեմիան ավարտելուց հետո աշխատել է Երկրաբանական կոմիտեում։ 1920—30-ական թվականներին ղեկավարել է երկրաբանական կազմակերպություններ և ուսումնական հաստատություններ։ Աշխատությունները նվիրված են նավթի երկրաբանությանը։ «Ուսմունք նավթի մասին» դասական երկում Գուբկինը ստեղծել է իր տեսությունը նավթի ծագման, նավթային հանքավայրերի ձևավորման պայմանների մասին, մշակել նավթի և գազի միգրացիայի, նավթային կուտակումների դասակարգման հարցերը, տեղաբաշխման օրինաչափությունները։

Գուբկինի աշխատանքները

Մեծ տեսական և գործնական արժեք ունեցան Գուբկինի աշխատանքները Վոլգա-Ուրալյան շրջանի նավթային բազայի ստեղծման վերաբերյալ։ «Ուրալա-Վոլգյան նավթաբեր մարզը» աշխատությունում Գուբկինը կանխատեսեց այդ շրջանի նավթարդյունաբերական հեռանկարները։ Չնայած որոշ երկրաբանների դիմադրությանը, Գուբկինի տեսակետները հաղթեցին։ Գուբկինի անմիջական մասնակցությամբ էին լուծվում Ուրալա-Կուզնեցկի կոմբինատի, Կարագանդայի, Ալթայի միներալահումքային բազայի, Սիբիրի, Հեռավոր Արևելքի, Անդրկովկասի արդյունաբերական զարգացման խնդիրները։ 1937 թվականին Գուբկինը ընտրվեց Միջազգային երկրաբանական կոնգրեսի Մոսկվայում տեղի ունեցած 17-րդ նստաշրջանի նախագահ։ Նա առաջին գումարման ԽՍՀՄ Գերագույն սովետի դեպուտատ էր։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Գուբկինի անունով կա քաղաք ՌԽՖՍՏ Բելգորոդի մարզում։ Նրա անունը շնորհվել է Մոսկվայի նավթաքիմիական և գազի արդյունաբերության ինսաին և Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ երկրաբանության համալսարանին։ 1949 թվականին ԽՍՀՄ ԳԱ հաստատել է Ի․ Մ․ Գուբկինի անվան դրամական մրցանակ։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Губкин Иван Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Գուբկին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։