«Ալեուտներ»–ի խմբագրումների տարբերություն
+Կատեգորիա:Ազգեր, +Կատեգորիա:Ռուսաստանի ազգեր ՀոթՔաթ գործիքով |
մանր-մունր, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 46. | Տող 46. | ||
== Բնակիչներ == |
== Բնակիչներ == |
||
[[Պատկեր:Eskimo-Aleut langs.png|մինի|ձախից|Ալեուտների տարածման շրջանները]] |
[[Պատկեր:Eskimo-Aleut langs.png|մինի|ձախից|Ալեուտների տարածման շրջանները]] |
||
Ալեուտները Ալեուտյան, Շումագինի կղզիների, ինչպես նաև Ալյասկայի արևմտյան ափի բնիկներն են: 1825 թվականին ռուս գիտնականների գալուց հետո ալեուտները բնակվեցին նաև [[Կոմանդորյան կղզիներ]]ում: Մինչ այդ նրանց քանակը 12-15 հազար էր: Ռուսաստանում [[2010]] թվականի [[մարդահամար]]ի տվյալներով բնակվում է 482 ալեուտ, որից 401-ը՝ Նիկոլսկ քաղաքում: |
Ալեուտները Ալեուտյան, Շումագինի կղզիների, ինչպես նաև Ալյասկայի արևմտյան ափի բնիկներն են: 1825 թվականին ռուս գիտնականների գալուց հետո ալեուտները բնակվեցին նաև [[Կոմանդորյան կղզիներ]]ում: Մինչ այդ նրանց քանակը 12-15 հազար էր: Ռուսաստանում [[2010]] թվականի [[մարդահամար]]ի տվյալներով բնակվում է 482 ալեուտ, որից 401-ը՝ Նիկոլսկ քաղաքում: |
||
== Մարդաբանություն == |
== Մարդաբանություն == |
||
Տող 56. | Տող 56. | ||
== Ծագում == |
== Ծագում == |
||
Երկար ժամանա գոյություն ուներ այդ ժողովրդի ծագման երկու վարկած: Դրանցից մեկի համաձայն՝ ալեուտները եկել են ասիական հյուսիս-արևելյան ափից, մյուսի համաձայն՝ Ալյասկայից: Ստելերը ասիական ծագման կողմնակից էր: Հիմնավորումը արտաքին նմանությունն է, ինչպես նաև փայտե գլխարկների նմանությունը: Այս կարծիքին հակադրվում էր Ալյասկայի ամերիկյան հետազոտող Վ. Դոլը, որն անհնար էր համարում ալեուտների՝ Ասիայից կղզիներ տեղափոխությունը: Իոխելսոնը նույնպես այս վարկածի կողմնակից էր՝ հիմնվելով ալեուտների և հյուսիս-արևմտյան հնդկացիների մշակութային նմանություններին: Գրդլիչկան ենթադրում էր, որ մինչ մ. թ. Ալեուտյան կղզիներում հայտնվեցին նախաալեուտները |
Երկար ժամանա գոյություն ուներ այդ ժողովրդի ծագման երկու վարկած: Դրանցից մեկի համաձայն՝ ալեուտները եկել են ասիական հյուսիս-արևելյան ափից, մյուսի համաձայն՝ Ալյասկայից: Ստելերը ասիական ծագման կողմնակից էր: Հիմնավորումը արտաքին նմանությունն է, ինչպես նաև փայտե գլխարկների նմանությունը: Այս կարծիքին հակադրվում էր Ալյասկայի ամերիկյան հետազոտող Վ. Դոլը, որն անհնար էր համարում ալեուտների՝ Ասիայից կղզիներ տեղափոխությունը: Իոխելսոնը նույնպես այս վարկածի կողմնակից էր՝ հիմնվելով ալեուտների և հյուսիս-արևմտյան հնդկացիների մշակութային նմանություններին: Գրդլիչկան ենթադրում էր, որ մինչ մ. թ. Ալեուտյան կղզիներում հայտնվեցին նախաալեուտները (pre-Aleuts): Նրանք մարդաբանությամբ տարբերվում էին ալեուտներից, էսկիմոսներից և նման էին սիու հնդկացիներին: 12-14-րդ դարերում նրանց փոխարինեցին արևելքից՝ Ամերիկայի կողմից այստեղ եկած մոնղոլոիդները՝ տունգուսյան ընտանիքի մի ճյուղը, որը [[Բերինգի նեղուց]]ով եկել էր Ամերիկա: |
||
ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդաբանական տեսակի, լեզվի և մշակույթի ձևավորումը տեղի է ունեցել 6000-4600 տարի առաջ: Կա ենթադրություն, որ ալեուտները կազմել են [[էսկիմոս]]ների հարավային խումբը: |
ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդաբանական տեսակի, լեզվի և մշակույթի ձևավորումը տեղի է ունեցել 6000-4600 տարի առաջ: Կա ենթադրություն, որ ալեուտները կազմել են [[էսկիմոս]]ների հարավային խումբը: |
||
Տող 64. | Տող 64. | ||
Գոյություն ուներ նաև որսորդական հավատալիք, որն իր մեջ էր ներառում գազաններին գրավելու, որսորդական արգելքների, հմայագրերի տիրոջ պաշտպանության ծեսեր: |
Գոյություն ուներ նաև որսորդական հավատալիք, որն իր մեջ էր ներառում գազաններին գրավելու, որսորդական արգելքների, հմայագրերի տիրոջ պաշտպանության ծեսեր: |
||
[[18-րդ դար]]ի վերջին ալեուտները, ազդվելով ռուս առևտրականներից և արտադրողներից, ընդունեցին [[ուղղափառություն]]: Տարածվեց դպրոցական ուսուցումը, երկլեզվությունը: Ալեուտները կրոնական ծեսերը կատարում են երկու լեզուներով՝ ալեուտերեն և [[ռուսերեն]]: |
[[18-րդ դար]]ի վերջին ալեուտները, ազդվելով ռուս առևտրականներից և արտադրողներից, ընդունեցին [[ուղղափառություն]]: Տարածվեց դպրոցական ուսուցումը, երկլեզվությունը: Ալեուտները կրոնական ծեսերը կատարում են երկու լեզուներով՝ ալեուտերեն և [[ռուսերեն]]: |
||
Ալեուտների կրոնը [[ուղղափառ]] քրիստոնեությունն է: Ձուլումը և քրիստոնեացումը սկսվել են 18-րդ դարի 50-ական թվականների վերջից. երևույթը համապատասխանում էր ռուսական քաղաքականության՝ նոր տարածքներ և գաղութներ գրավելու ընդհանուր միտմանը: |
Ալեուտների կրոնը [[ուղղափառ]] քրիստոնեությունն է: Ձուլումը և քրիստոնեացումը սկսվել են 18-րդ դարի 50-ական թվականների վերջից. երևույթը համապատասխանում էր ռուսական քաղաքականության՝ նոր տարածքներ և գաղութներ գրավելու ընդհանուր միտմանը: |
||
== Տնտեսական գործունեություն == |
== Տնտեսական գործունեություն == |
||
Տող 77. | Տող 77. | ||
=== Թռչնորսություն === |
=== Թռչնորսություն === |
||
Թռչնորսության համար օգտագործել են մետաղական նիզակներ, նետելու հարմարանքներ (բոլա), որը պատրաստվում էր կաշվե գոտիներից, միացման տեղերում դրվում էր քար կամ ոսկոր: Բոլան նետում էին երամի մեջ, և ցանցի մեջ ընկած թռչունները դառնում էին որսորդի որսը: |
Թռչնորսության համար օգտագործել են մետաղական նիզակներ, նետելու հարմարանքներ (բոլա), որը պատրաստվում էր կաշվե գոտիներից, միացման տեղերում դրվում էր քար կամ ոսկոր: Բոլան նետում էին երամի մեջ, և ցանցի մեջ ընկած թռչունները դառնում էին որսորդի որսը: |
||
== Ավանդական բնակարան == |
== Ավանդական բնակարան == |
||
Տող 83. | Տող 83. | ||
== Ուտելիք == |
== Ուտելիք == |
||
Ալեուտների ավանդական կերակուրը յուկոլան է՝ ձկան, եղջերվի՝ հատուկ ձևով |
Ալեուտների ավանդական կերակուրը յուկոլան է՝ ձկան, եղջերվի՝ հատուկ ձևով չորացված կամ ծխեցված միսը: |
||
== Հագուստ == |
== Հագուստ == |
19:52, 7 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ
Ալեուտ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||||||||||||||
3 400-ից 17 500 | |||||||||||||||
Բնակեցում | |||||||||||||||
| |||||||||||||||
Լեզու(ներ) | |||||||||||||||
անգլերեն, ռուսերեն, ալեուտերեն | |||||||||||||||
Հավատք(ներ) | |||||||||||||||
ուղղափառություն, շամանություն, անիմիզմ |
Ալեուտներ (ինքնանվանումը՝ unangan) Ալեուտյան կղզիների բնիկ ժողովուրդը: Մեծ մասն ապրում է ԱՄՆ-ում (Ալյասկա), որոշ մասը՝ Ռուսաստանում (Կամչատկայի երկրամաս):
Անվան ծագումը
«Ալեուտ» անունը ռուսական ծագում ունի: Այն տրվել է Ալեուտյան կղզիների հայտնաբերումից հետո. առաջին անգամ հանդիպում է 1747 թվականի փաստաթղթերում: Անվան նշանակությունը վիճելի է: Գ. Մենովշչիկովը այն բացատրում է ալեուտյան «ալիտխուխ» բառով (թիմ, համայնք): Ի. Վդովինը ենթադրում էր, որ անունը ծագում է չուկոտյան «ալյավ-վիտե» բառից, որ նշանակում է գլխարկ կրող: Իրոք, անցյալում ալեուտներին տարբերելու հատկանիշ էր անսովոր փայտե գլխարկներ կրելը: Առավել հավանական է թվում այն վարկածը, ըստ որի՝ անունը ծագել է չուկոտյան «ալիատ» (կղզի), «ալիուտ» (կղզեբնակ) տարբերակից: Բացի ունանգան ինքնանվանումից՝ կղզու բնակիչներն ունեին այլ անուններ ևս՝ սասիգնան, կագան, ակագաի, կիգիգան ևն[1]:
Բնակիչներ
Ալեուտները Ալեուտյան, Շումագինի կղզիների, ինչպես նաև Ալյասկայի արևմտյան ափի բնիկներն են: 1825 թվականին ռուս գիտնականների գալուց հետո ալեուտները բնակվեցին նաև Կոմանդորյան կղզիներում: Մինչ այդ նրանց քանակը 12-15 հազար էր: Ռուսաստանում 2010 թվականի մարդահամարի տվյալներով բնակվում է 482 ալեուտ, որից 401-ը՝ Նիկոլսկ քաղաքում:
Մարդաբանություն
Ալեուտները արկտիկական ռասայում առանձնահատուկ տեղ են գրավում. նրանք մոնղոլոիդների խաղաղօվկիանոսյան ճյուղի և հարավային տարրերի խառնուրդ են[2]: Լայն, տափակ դեմքը՝ դուրս ցցված այտոսկրերով, նեղ աչքերով,ստիպում են ենթադրել, որ նրանք ավելի շուտ մոնղոլական ցեղերին են ազգակից, ոչ թե ամերիկյան ռասային[3]:
Գենետիկա
Ալեուտները պատկանում են գենետիկական D հին խմբին, որը Ք. ա. լայն տարածում ուներ Հյուսիսային Ամերիկայում՝ ընդհուպ մինչև Գրենլանդիա[4]:
Ծագում
Երկար ժամանա գոյություն ուներ այդ ժողովրդի ծագման երկու վարկած: Դրանցից մեկի համաձայն՝ ալեուտները եկել են ասիական հյուսիս-արևելյան ափից, մյուսի համաձայն՝ Ալյասկայից: Ստելերը ասիական ծագման կողմնակից էր: Հիմնավորումը արտաքին նմանությունն է, ինչպես նաև փայտե գլխարկների նմանությունը: Այս կարծիքին հակադրվում էր Ալյասկայի ամերիկյան հետազոտող Վ. Դոլը, որն անհնար էր համարում ալեուտների՝ Ասիայից կղզիներ տեղափոխությունը: Իոխելսոնը նույնպես այս վարկածի կողմնակից էր՝ հիմնվելով ալեուտների և հյուսիս-արևմտյան հնդկացիների մշակութային նմանություններին: Գրդլիչկան ենթադրում էր, որ մինչ մ. թ. Ալեուտյան կղզիներում հայտնվեցին նախաալեուտները (pre-Aleuts): Նրանք մարդաբանությամբ տարբերվում էին ալեուտներից, էսկիմոսներից և նման էին սիու հնդկացիներին: 12-14-րդ դարերում նրանց փոխարինեցին արևելքից՝ Ամերիկայի կողմից այստեղ եկած մոնղոլոիդները՝ տունգուսյան ընտանիքի մի ճյուղը, որը Բերինգի նեղուցով եկել էր Ամերիկա: ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդաբանական տեսակի, լեզվի և մշակույթի ձևավորումը տեղի է ունեցել 6000-4600 տարի առաջ: Կա ենթադրություն, որ ալեուտները կազմել են էսկիմոսների հարավային խումբը:
Կրոն
Ավանդական հավատալիքներից է անիմիզմը: Պաշտվել են նախնիների հոգիները, որոնք քարերից, ոսկորներից, ծառերից հմայագրերի տեսքով փոխանցվել են սերնդեսերունդ: Հովանավոր ոգիները պատկերվել են փայտե դիմակներով, որոնք կրում էին պարերի ժամանակ: Ալուետների մեջ տարածում ուներ շամանությունը: Շամանի հագուստը, ինչպես Սիբիրի որոշ ժողովուրդների մոտ, խորհրդանշում է թռչուն: Գոյություն ուներ նաև որսորդական հավատալիք, որն իր մեջ էր ներառում գազաններին գրավելու, որսորդական արգելքների, հմայագրերի տիրոջ պաշտպանության ծեսեր: 18-րդ դարի վերջին ալեուտները, ազդվելով ռուս առևտրականներից և արտադրողներից, ընդունեցին ուղղափառություն: Տարածվեց դպրոցական ուսուցումը, երկլեզվությունը: Ալեուտները կրոնական ծեսերը կատարում են երկու լեզուներով՝ ալեուտերեն և ռուսերեն: Ալեուտների կրոնը ուղղափառ քրիստոնեությունն է: Ձուլումը և քրիստոնեացումը սկսվել են 18-րդ դարի 50-ական թվականների վերջից. երևույթը համապատասխանում էր ռուսական քաղաքականության՝ նոր տարածքներ և գաղութներ գրավելու ընդհանուր միտմանը:
Տնտեսական գործունեություն
Ալեուտների տնտեսության հիմքը կազմում է գազանորսությունը, ձկնորսությունն ու թռչնորսությունը:
Գազանորսությունը
Բայդարներով որսում են ծովային կենդանիներ, իսկ ցամաքում՝ ցամաքային: Ձմռանը ափերից որսում են ծովառյուծներ: Բաց ծովում հարպունի օգնությամբ որսում են ծովային կուղբեր, ծայրը թունավորած նիզակով որսում են կետեր:
Ձկնորսություն
Ալեուտները որսացել են ձկներ՝ օգտագործելով ջրիմուռներից պատրաստված երկար կարթեր: Այդ ամուր և ճկուն հարմարանքներին ամրացրել են կեռիկներ: Այդպիսի կարթերով որսացել են ծովային ձկներ, իսկ գետից ձուկ են բռնել կետի չորացված հյուսվածքներից պատրաստած ցանցերով[5]:
Թռչնորսություն
Թռչնորսության համար օգտագործել են մետաղական նիզակներ, նետելու հարմարանքներ (բոլա), որը պատրաստվում էր կաշվե գոտիներից, միացման տեղերում դրվում էր քար կամ ոսկոր: Բոլան նետում էին երամի մեջ, և ցանցի մեջ ընկած թռչունները դառնում էին որսորդի որսը:
Ավանդական բնակարան
Բնակարանները ծովափին էին, հաճախ գետերի մոտ. դրանք 2-4 կիսագետնափոր մեծ տարածքներ էին: Ռուս ճանապարհորդները դրանք անվանում էին հողափոր յուրդեր[6]: Դրանց համար ընտրում էին բարձր, բաց տեղեր, որտեղից կարելի էր հետևել ծովային կենդանիներին և թշնամու մոտենալուն: Յուրդերը պատրաստել են ծառափայտից, ծածկել չոր տերևներով, մորթիներով: Տանիքին թողել են մի քանի անցքեր մուտքի համար, իսկ բարձրանում էին այնտեղ գերանի օգնությամբ: Բնակարանը ընդգրկում էր 10-40 ընտանիք: Ամեն ընտանիք ապրում էր իր տարածքում: 19-րդ դարում ավանդական գետնափորի տեսքը քիչ-քիչ փոխվեց:
Ուտելիք
Ալեուտների ավանդական կերակուրը յուկոլան է՝ ձկան, եղջերվի՝ հատուկ ձևով չորացված կամ ծխեցված միսը:
Հագուստ
Ավանդական հագուստը պարկան է՝ տարբեր մորթիներից երկար հագուստը: Դրա վերևում ամրացնում էին կամլեյկա՝ ծովային կենդանիների աղիքներից պատրաստված անջրաթափանց գլխարկ՝ կցված հագուստին: Ամրացվում էին թելերով: Հագուստը զարդարվում էր ասեղնագործած եզրաշերտերով: Տղամարդու և կնոջ հագուստը լրիվ նույնն էին հագնելու ձևով և զարդարանքով:
Ավելի ուշ առաջ եկան հագուստի ուրիշ ձևեր ևս: Ալեուտները կրում էին փայտե կոնաձև գլխարկներ՝ առջևի մասը երկար: Գլխարկները պատրաստում էին փայտի ամբողջական կտորից, այնուհետ տաքացնում՝ տալով անհրաժեշտ ձևը: Նկարազարդում էին վառ գույներով: Գլխարկի հետևամասի վերևում ամրացնում էին թռչնի կամ գազանի ոսկրե կերտվածքներ: Կողքին ամրացնում էին ծովառյուծի 50 սամտիմետրանոց բեղեր, որոնց քանակը կախված էր գլխարկի տիրոջ որսորդական հեղինակությունից: Այս տեսակ գլխարկներ դնում էին միայն տղամարդիկ:
-
Ալեուտի պարկա
-
Որսորդական գլխարկ
Թաղումներ
Նշանավոր մարդկանց թաղում էին քարայրերում ստրուկների հետ: Մուտքի մոտ դնում էին ներկած գերաններ կամ զամբյուղով կախում էին մահացածների մարմինները երկու գերանների միջև: