Changes

Jump to navigation Jump to search
Այն տեղը, ու այժմ Քվեբեկ քաղաքն է, 14 հազար տարի առաջ գտնվում էր սառցե ծածկույթի տակ: 2 հազար տարի անց այն սառույցի հալման հետևանքով անցավ ջրի տակ, որը ձևավորեց Շամպլեն ծովը, ինչն էլ ժամանակի ընթացքում վերածվեց գետի: Այդ ժամանակ նկատելի էին միայն Քվեբեկի բլուրները: Այսպիսով. միայն 6 հազար տարի առաջ այժմյան քաղաքի տարածքն ազատվեց ջրից<ref>[http://www.toponymie.gouv.qc.ca/ct/gentiles/lesgentilesliste.aspx?L=t Commission de la toponymie du Québec]</ref>:
 
[[1534]] թվականի [[մարտի 18]]-ին [[Ժակ ԿարտյենԿարտիե]]ն Ֆրանսիայից հասավ այդտեղ, որ Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ 1-ինի համար ուսումնասիրի Հյուսիսային Ամերիկայի ջրային ճանապարհներն ու հողերը: Նա արդեն Հարավային Ամերիկայում ուսումնասիրել էր Բրազիլիայի արևելյան ափերը: Ժակ Կարտյեն ընտրեց մի տարածք, որ Ֆրանսիայի հետ գտնվում էր նույն զուգահեռականում: Նպատակն այն էր, որ գտնի Հնդկաստան, Չինաստան և Ճապոնիա տանող ուղիներ: Եթե կարողանար հասնել այնտեղ, Կարտյեն ծովային այս նոր ճանապարհով կկարողանար հսկել տարածքն ու առևտուրը դեպի արևելքի հարստություններ:
 
Հետազոտողը և անձնակազմը հասան Գասպե ծոցին, ուր նրանց անակնկալ էր սպասում. նրանք հանդիպեցին ամերիկացի բնիկներին: Կարտյեն հանդիպեց առաջնորդ Դոնակոնին: Հարաբերություններ հաստատելուց հետո Կարտյեն իր հետ վերցրեց Դոնակոնի երկու որդիներին՝ իրենց ուղեկցելու նպատակով: Քանի որ ամառը շուտ անցավ, Կարտյեն որոշեց վերադառնալ Ֆրանսիա, որ իր կատարած հետևությունները ներկայացնի արքային: Դոնակոնի երկու որդիներին նույնպես տարավ Ֆրանսիա:
Անանուն մասնակից

Նավարկման ցանկ