«Ֆեդոտ Շուբին»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
 
== Կենսագրություն ==
1761-1767 թվականներին սովորել է [[Պետերբուրգ]]ի Գեղարվեստի ակադեմիայում (1767-1770 թվականներին, 1770-1772 թվականներին՝ կրթաթոշակառու [[Փարիզ]]ում և [[Հռոմ]]ում)։ Շուբինի վաղ շրջանի գործերին, որոնք ստեղծվել են անտիկ արվեստի ազդեցությամբ, բնորոշ են դասական պարզությունն ու ռեալիստական վավերականությունը («Ֆ․ Ն․ Գոլիցին», [[մարմար]], 1771 թվական, Տրետյակովյան պատկերասրահ, [[Մոսկվա]])։ 1773 թվական վերադարձել է [[Պետերբուրգ]], հիմնականում ստեղծել մարմարյա դիմաքանդակներ, որոնց բնորոշ են քանդակածավալի գեղանկարչական էֆեկտները, նրբագեղությունը, հոգեբանական խորությունը («Պ․ Ա․ Ռումյանցև-Զադունայսկի», մարմար, 1778 թվական, Ռուսական թանգարան, [[Լենինգրադ]], «Անհայտը», մարմար, 1770-ական թվականների կեսերին, [[Տրետյակովյան պատկերասրահ]])։ 1774-1775 թվականներին Չեսմենի պալատի համար կատարել է ռուս, ցարերի և իշխանների պատկերներով [[58]] մեդալիոններ (մարմար, Զինապալատ, Մոսկվա)։ 1770-1780-ական թվականներին, ստեղծել է բազմաթիվ արձաններ, ռելիեֆներ (այդ թվում՝ «Եկատերինա II-օրենսդիր» արձանը, մարմար, 1789—1790 թվականներին, Ռուսական թանգարան)։ 1790-ական թվականներին դիմաքանդակներում Շուբինը հասել է առանձնահատուկ ճշմարտացիության («Ա․ Ա․ Բեզբորոդկո», մարմար (1773 թվական, Տրետյակովյան պատկերասրահ, [[Մոսկվա]]) մարմար, մոտ 1798 թվական, Ռուսական թանգարան)։ Սուր ու բարդ հոգեբանական նկարագրով է առանձնանում Պավել I-ի կիսանդրին (մարմար, 1797 թվական, նույն տեղում)։ Շուբինի՝ [[Եկատերինա II]]-ի դիմաքանդակը գտնվում է [[Հայաստան]]ի պետական պատկերասրահում ([[Երևան]])։
 
== Ծանոթագրություններ ==

Նավարկման ցանկ