Changes

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
{{Տեղեկաքարտ Քանդակագործ}}
'''Ֆեդոտ Իվանովիչ Շուբին''' (ծնվել է [[1740 թվական]]ին, մահացել է [[1805 թվական]]ին{{ԱԾ}}), ռուս քանդակագործ, ռուս. լուսավորական [[կլասիցիզմ]]ի խոշորագույն ներկայացուցիչ։ [[1761]]-[[1767]] թվականներին սովորել է [[Պետերբուրգ]]ի Գեղարվեստի ակադեմիայում ([[1767]]-[[1770]] թվականներին, [[1770]]-[[1772 թվական]]ներին՝ կրթաթոշակառու [[Փարիզ]]ում և [[Հռոմ]]ում)։ Շուբինի վաղ շրջանի գործերին, որոնք ստեղծվել են անտիկ արվեստի ազդեցությամբ, բնորոշ են դասական պարզությունն ու ռեալիստական վավերականությունը («Ֆ․ Ն․ Գոլիցին», [[մարմար]], [[1771 թվական]], Տրետյակովյան պատկերասրահ, [[Մոսկվա]])։ [[1773 թվական]] վերադարձել է [[Պետերբուրգ]], հիմնականում ստեղծել մարմարյա դիմաքանդակներ, որոնց բնորոշ են քանդակածավալի գեղանկարչական էֆեկտները, նրբագեղությունը, հոգեբանական խորությունը («Պ․ Ա․ Ռումյանցև- Զադունայսկի», մարմար, [[1778 թվական]], [[Ռուս]], թանգարան, [[Լենինգրադ]], «Անհայտը», մարմար, [[1770]]-ական թվականների կեսերին, [[Տրետյակովյան պատկերասրահ]])։ [[1774]]-[[1775 թվական]]ներին Չեսմենի պալատի համար կատարել է ռուս, ցարերի և իշխանների պատկերներով [[58]] մեդալիոններ (մարմար, Զինապալատ, Մոսկվա)։ [[1770]]-[[1780]]-ական թվականներին, ստեղծել է բազմաթիվ արձաններ, ռելիեֆներ (այդ թվում՝ «Եկատերինա [[2]]-օրենսդիր» արձանը, մարմար, [[1789]]—[[1790 թվական]]ներին, Ռուսական թանգարան)։ [[1790]]-ական թվականներին դիմաքանդակներում Շուբինը հասել է առանձնահատուկ ճշմարտացիության («Ա․ Ա․ Բեզբորոդկո», մարմար ([[1773 թվական]], Տրետյակովյան պատկերասրահ, [[Մոսկվա]]) մարմար, մոտ [[1798 թվական]], Ռուսական թանգարան)։ Սուր ու բարդ հոգեբանական նկարագրով է առանձնանում Պավել [[1]]-ի կիսանդրին (մարմար, [[1797 թվական]], նույն տեղում)։ Շուբինի՝ Եկատերինա [[2]]-ի դիմաքանդակը գտնվում է [[Հայաստան]]ի պետական պատկերասրահում ([[Երևան]])։
 
== Ծանոթագրություններ ==

Նավարկման ցանկ