«Ծերենց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ԱԱՀ → անուն, պատկերի չափերը → պատկերի չափեր, պատկերի նկարագրություն → նկարագրություն, influences oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎ...
Տող 1. Տող 1.
{{արեւմտահայերէն|Ծերենց (արեւմտահայերէն)}}
{{արեւմտահայերէն|Ծերենց (արեւմտահայերէն)}}
{{Տեղեկաքարտ Գրող
{{Տեղեկաքարտ Գրող
| ԱԱՀ =Հովսեփ Հակոբի Շիշմանյան
| անուն =Հովսեփ Հակոբի Շիշմանյան
| բնօրինակ անուն =
| բնագիր անուն =
| պատկեր =
| պատկեր =
| պատկերի չափերը = 200px
| պատկերի չափեր = 200px
| պատկերի նկարագրություն =
| նկարագրություն =
| գրական անուն = Ծերենց
| գրական անուն = Ծերենց
| ծննդյան անուն =
| ծննդյան անուն =
Տող 27. Տող 27.
| զավակներ =
| զավակներ =
| ազգական(ներ) =
| ազգական(ներ) =
| influences = (ներշնչվել է)
| ներշնչվել է = (ներշնչվել է)
| influenced = (ներշնչել է)
| ներշնչել է = (ներշնչել է)
| նշանակալի պարգև(ներ) =
| նշանակալի պարգև(ներ) =
| ստորագրություն =
| ստորագրություն =
| վիքիպահեստ =
| commons =
| վիքիքաղվածք =
| wikiquote =
| wikisource =
| վիքիդարան =
| website =
| կայք =
}}
}}



18:05, 1 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Հովսեփ Հակոբի Շիշմանյան
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Յովսէփ Շիշմանեան
Ծնվել է1822 սեպտեմբերի 16
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էփետրվարի 17, 1888(1888-02-17) (տարիքը 65)
Վախճանի վայրՌուսական կայսրություն Թիֆլիս, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԽոջիվանք
Մասնագիտությունգրող, հրապարակախոս
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍուրբ Ղազար կղզի (1837), Փարիզի համալսարան (1852) և Մուրադ-Ռափայելյան վարժարան
Ուշագրավ աշխատանքներԵրկունք Թ դարու և Թեոդորոս Ռշտունի
ԱշխատավայրԱրևելյան մամուլ և Ներսիսյան դպրոց
Ծերենց Վիքիդարանում
 Tserents Վիքիպահեստում

Ծերենց (Հովսեփ Հակոբի Շիշմանյան), (սեպտեմբերի 16, 1822, Կոստանդնուպոլիս - փետրվարի 17, 1888, Թիֆլիս), հայ գրող, հրապարակախոս, բժիշկ ու պատմավիպագիր։

Կենսագրություն

Ծնվել է 1822 թվականի սեպտեմբերի 16-ին Կոստանդնուպոլսում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Վենետիկի Մխիթարյան վարժարանում։ Ուսումն ավարտելուց հետո հրաժարվել է հոգևոր կոչում ստանալուց և 1837 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս, ծավալել ազգային–լուսավորչական գործունեություն։ 1843 թվականին մեկնել է Կովկաս, այցելել Հայաստան։ 1848 թվականին մեկնել է Փարիզ, ընդունվել Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը, միաժամանակ դասավանդել է Մուրադ-Ռափայելյան վարժարանում։ Նույն թվականի Ֆրանսիական բուրժուական հեղափոխությունը, իտալական ազգային–ազատագրական շարժումները մեծ ազդեցություն են ունեցել Ծերենցի լուսավորական աշխարհայացքի վրա։

1849 թվականին Ն.Ռուսինյանի, Ծերենցի և այլոց ջանքերով Փարիզում ստեղծվում է «Արարատյան ընկերություն»–ը։ 1852 թվականին Ծերենցն ավարտում է Պիզայի համալսարանը, 1853 թվականին՝ վերադառնում Կոստանդնուպոլիս, հանդես գալիս կրթա–դաստիարակչական բնույթի հրապարակախոսական հոդվածներով, մասնակցում ազգային սահմանադրության մշակմանը, պայքարում դավանաբանական վեճերի դեմ, դառնում հակահասունյան շարժման պարագլուխ։

1853թ. փետրվարին Կ.Պոլիս վերադառնալու ճանապարհին Միլանում ոստիկանությունը թյուրիմացաբար ձերբակալել է նրան, քանի որ դեմքով նման է եղել իտալական ազգային-ազատագրական շարժման ղեկավար Ջուզեպպե Մաձձինիին։ 1853թ. վերադարձել է Կ.Պոլիս և զբաղվել բժշկությամբ։

1860-ական թվականների սկզբներին, լինելով Կոստանդնուպոլսում կազմակերպված «Բարեգործության ընկերության» հիմնադիրներից մեկը, զբաղվել է հայ ժողովրդի ազատագրական շարժման հարցերով, հարել Սվաճյան-Նալբանդյան խմբին։ 1862 թվականի Զեյթունի ապստամբության նախօրեին մեկնել է Կիլիկիա, մշակութային, կրթական աշխատանք ծավալելու, գյուղատնտեսական դպրոց բացելու առաջադրանքով, սակայն քաղաքական հալածանքների ենթարկվելով, հարկադրաբար վերադարձել է Կ.Պոլիս։

1872 թվականից ազգային կյանքին նվիրված հոդվածներով աշխատակցել է Մ.Մամուրյանի «Արևելյան մամուլ» հանդեսին։ 1872թ. Գրիգոր Օտյանի միջնորդությամբ աշխատանքի է ընդունվել Կ. Պոլսի հիվանդանոցներից մեկում՝ որպես բժիշկ։ 1874թ. մահացել է կինը՝ իր խնամքին թողնելով 14-ամյա դստերը՝ Թագուհուն։ 1875թ. գարնանը, ֆրանսիացի կաթոլիկ մայրապետների՝ քաղաքական հիմք ունեցող բանսարկությունների հետևանքով, հիվանդանոցի տնօրեն Հ. Տատյանը նրան հեռացրել է աշխատանքից, ինչը նրա հոգեկան տառապանքներն ավելի է ծանրացրել։

Ենթարկվելով նոր հալածանքների՝ 1876 թվականին բժշկի պաշտոնով մեկնել է թուրքական կառավարության աքսորավայրերից մեկը հանդիսացող Կիպրոս կղզի և բնակչության ու աքսորյալների բժիշկ աշխատել։ 1878թ. դստեր հետ տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ անցկացրել է կյանքի վերջին տարիները։ Նա հայոց պատմություն է դասավանդել Ներսիսյան դպրոցում։ Այդ ընթացքում, բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու առաքելությամբ եղել է Վանում, Ալաշկերտում, Բասենում և այլուր։ Բժշկական և ազգային-հասարակական աշխույժ գործունեության զուգահեռ զբաղվել է գրական-ստեղծագործական աշխատանքով։ Մահացել է 1888թ. փետրվարի 17-ին Թիֆլիսում՝ 66 տարեկանում։

Ստեղծագործական աշխատանք

Ծերենցը պատմական վեպերի, պատմվածքների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ Նրա առաջին վեպը՝ «Թորոս Լևոնի»–ն (1877), պատկերում է Կիլիկիայի պատմական իրադարձությունները։ Քննադատելով հայ ֆեոդալների կենտրոնախույս ձգտումները՝ Թորոսը երկրի անկախության վերականգնման երաշխիքը տեսնում էր ժողովրդի միասնության և կենտրոնաձիգ իշխանության հաստատման մեջ։

1879 թվականին Ծերենցը հրատարակել է «Երկունք Թ դարու» պատմական վեպը։ Հայրենիքի ազատագրման համար արաբական խալիֆայության դեմ հանդես է գալիս «ժողովրդի մարդը»՝ Խութեցի Հովնանը։ Նա ոտքի է հանում ժողովրդին՝ վերականգնելու Բագրատունյաց պետականությունը։ Ազնվականությանն անվանելով «բազմագլխյան վիշապ»՝ Հովնանը գտնում է, որ երկրի անկախության գլխավոր հենարանը «ժողովրդոց բանակն» է։ Հովնանի կերպարում հեղինակն ընդգծել է անձնազոհության, անշահասիրության, մարդկային առաքինության բարձր հատկանիշները։ Վեպն ավարտվում է «երկունքից» ծնվող լավատեսությամբ. հաղթում է ժողովուրդը՝ վերականգնելով երկրի անկախությունը։

1881 թվականին լույս է տեսնում «Թեոդորոս Ռշտունի» վեպը, որտեղ արտահայնված են Ծերենցի ըմբռնումները՝ կապված հայ ֆեոդալական իշխանության ներքին հակասությունների և պետականության անկման հետ։ Թեման վերցված է 7-րդ դարում Հայաստանում տեղի ունեցած պատմական իրադարձություններից։ Ներկայացնելով Բյուզանդիայի և Պարսից պատերազմների թատերաբեմ դարձած Հայաստանի ծանր վիճակը՝ Ծերենցը ժողովրդին կոչ է անում դուրս գալ ընդդեմ բռնակալների։ Ծերենցի քաղաքական երազանքը, հասարակական իդեալները խարսխվում են 18-րդ դարի եվրոպական լուսավորիչների գաղափարների վրա։ Նա երազում էր պետական այնպիսի համակարգ, որտեղ կգործեր հասարակության բոլոր դասերի «բարոյական միասնության» դաշինքը։

Ծերենցի դերը նշանակալից է նաև պատմա–ռոմանտիկական դասական վեպի ստեղծման ու զարգացման գործում։

Աղբյուրներ

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն

  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
  • Նանումյան Ռ., Ծերենց, Երևան, 1961։
  • Նանումյան Ռ., Ծերենց (հոդված), Հայկականսովետական հանրագիտարան, հ. 5, Երևան, 1979։
  • Ստեփանյան Գառնիկ, Կենսագրական բառարան, հ. Բ, Երևան, 1981։
  • Պարսամյան Ա., Բժիշկը, գրողը, մարդը…, «Նա­րեկ», Երևան, 1997, թ. 2 (67)։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Հովակիմյան Բախտիար, Հայոց ծածկանունների բառարան, Երևան, 2005։

Կարդացեք նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։