«Գևորգ Լիանոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Hayk.arabaget տեղափոխեց էջը «Գևորգ Մարտինի Լիանոսյան»-ից «Գևորգ Լիանոսյան»
No edit summary
Տող 7. Տող 7.
| նկարագրում =
| նկարագրում =
| ծննդյան օր = [[1835]]
| ծննդյան օր = [[1835]]
| ծննդավայր = [[Սղնախ]], [[Թիֆլիսի նահանգ]], [[Ռուսական կայսրություն]]
| ծննդավայր = [[Սիղնաղ]], [[Թիֆլիսի նահանգ]], [[Ռուսական կայսրություն]]
| վախճանի օր = [[1906]]
| վախճանի օր = [[1906]]
| վախճանի վայրը = [[Մոսկվա]], [[Ռուսական Կայսրություն]]
| վախճանի վայրը = [[Մոսկվա]], [[Ռուսական Կայսրություն]]
Տող 33. Տող 33.


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Գևորգ Մարտինի Լիանոսյանը ծնվել է [[Թիֆլիսի նահանգ]]ի [[Սղնախ]] քաղաքում [[1835]] թ-ին։
Գևորգ Մարտինի Լիանոսյանը ծնվել է [[Թիֆլիսի նահանգ]]ի [[Սիղնաղ]] քաղաքում [[1835]] թ-ին։


Հանդիսացել է գործող պետական խորհրդական, «կոմերցիայի գործիչ», մոսկովյան 1-ին դասի վաճառական։ [[1870]]-[[1874]] թթ. եղել է Մոսկվայի կոմերցիան դատարանի ատենակալ <ref name="arthall">[http://www.armenianarthall.com/index2.php?newsid=139 Клан Лианосян-Лианозовых]</ref>։ Գևորգ Լիանոսյանը հայտնի է եղել նաև որպես որսի մեծ սիրահար <ref name="ourbaku"/>
Հանդիսացել է գործող պետական խորհրդական, «կոմերցիայի գործիչ», մոսկովյան 1-ին դասի վաճառական։ [[1870]]-[[1874]] թթ. եղել է Մոսկվայի կոմերցիան դատարանի ատենակալ <ref name="arthall">[http://www.armenianarthall.com/index2.php?newsid=139 Клан Лианосян-Лианозовых]</ref>։ Գևորգ Լիանոսյանը հայտնի է եղել նաև որպես որսի մեծ սիրահար <ref name="ourbaku"/>

02:50, 24 Նոյեմբերի 2015-ի տարբերակ

Գևորգ Մարտինի Լիանոսյան
Դիմանկար
Ծնվել է1835
ԾննդավայրՍիղնաղ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1906
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական Կայսրություն
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԱզգությունՀայ
Մասնագիտությունվաճառական
ԱշխատանքՆավթարդյունահանող, գործարար
ԵրեխաներՄարտին, Ստեփան, Լևոն

Գևորգ Մարտինի Լիանոսյան (ռուս.՝ Георгий Мартынович Лианозов) (1835 - 1906)` հայազգի նշանավոր գործարար, ձկան խավիարի խոշորագույն արտադրող ու արտհանաողը Ռուսական կայսրությունում։

Կենսագրություն

Գևորգ Մարտինի Լիանոսյանը ծնվել է Թիֆլիսի նահանգի Սիղնաղ քաղաքում 1835 թ-ին։

Հանդիսացել է գործող պետական խորհրդական, «կոմերցիայի գործիչ», մոսկովյան 1-ին դասի վաճառական։ 1870-1874 թթ. եղել է Մոսկվայի կոմերցիան դատարանի ատենակալ [1]։ Գևորգ Լիանոսյանը հայտնի է եղել նաև որպես որսի մեծ սիրահար [2]

Խավիարի արտադրություն

Գևորգ Լիանոսյանը դարձել է խավիարի ընտանեկան արտադրության տնօրինողը իր եղբայր Ստեփան Մարտինի Լիանոսյանի մահից հետո 1894 թ-ից ու նրա որդի՝ Գևորգ Ստեփանի Լիանոսյանի մահից հետո 1900 թ-ին [3]։ Ստեփանը 1873 թ-ին ստացել էր պարսից շահի կողմից 5 տարով թույլատվություն մենաշնորհային հիմունքներով զբաղվելու Կասպից ծովի խավիարի արտադրությամբ։

Գևորգ Լիանոսյանը 80-ականներին հիմնում է Պարսկաստանի Էնզելի նավահանգստում խավիարի արտադրության ֆաբրիկա ու սկսում է մեծ ծավալներով խավիարի արտահանումը դեպի ռուսական ու եվրոպական շուկաներ՝ դարձնելով այն «Ռուսական բրենդ» ։ Գևորգ Լիանոսյանը դիմում է ռուսական կառավարությանը Կասպից ծովի խավիարի արտադրության թույլատրվություն ստանալու համար։ 1890 թ-ի մարտի 22-ին Լևորգ Լիանոսյանը ստորագրում է պայմանագիր Ռուսական կայսրության կառավարության հետ 25 տարով [1]։

1890-ականներին նա դառնում է Կասպից ծովի ու իր մեջ թափվող բոլոր գետերում խոշորագույն ձկնարտադրող ու խավիարի արտադրողը։ Այդ շրջանում թկնարտադրությամբ ու խավիարի արտադրությամբ զբաղվող գործարարների ընդհանուր համախառն ներքին արդյունքը կազմում էր շուրջ 600 000 ռուբլի, 20-րդ դարի սկզբից մինչև 1906 թ-ը այն հասավ 900 000-ի, իսկ 1907-1915 թթ-ին՝ 2,25 միլիոն ռուբլի [1]։

20-րդ դարի սկզբում Լիանոսյանների ձկնարդյունաբերական արտադրությունը ներառում էր էլեկտրակայաններ, սառնարանային տարածքներ, հեռախոսային կապ, մեխանիկական ու այլ արհեստանոցներ, 20 նավերից բաղկացած նավատորմ, այդ թվում երկու մեծ շոգենավ, որոնցից մեկի անունն էր «Պիրոգով», մյուսինը՝ «Մարտին»՝ ի պատիվ Մարտին Լիանոսյան ավագի։ Արտադրության մեջ զբաղված էր 5900 մարդ։ Մինչև 1914 թ-ը կապիտալ ներդրումների ծավալը կազմում էր 3 միլիոն 380 հազար ֆրանկ, իսկ 1916-ին՝ 9 միլիոն [1]։

1917 թ-ին Լիանոսյանների ձկնարդյունաբերական պայմանագիրը չեղյալ է համարվել բոլվևիկյան իշխանության կողմից[1]։

Նավթի արտադրություն

Նավթի արտադրությամբ Լիանոսյանները սկսել են զբաղվել, երբ 1872 թ-ին Ստեփան Մարտինի Լիանոսյանը ձեռք բերեց աճյուրդի հանված 6 նավթահորեր, որոնք ունեին ընդհանուր առմամբ 4599 փութ նավթ արտադրողականություն՝ վճարելով 26 220 ռուբլի նախնական 1310 ռուբլի նախնական գումարի դիմաց [2]։

1896 թ-ին Գևորգ Լիանոսյանը Պետերբուրգում հիմնում է Ռուսական նավթային ընկերությունը՝ «ՌուՆՕ» [3]։ Կազմակերպության նախագահ է դառնում ինքը Գևորգ Լիանոսյանը։ Կազմակերպությունը ձեռք է բերում մի շարք նավթային հորեր Բաքվի նահանգում ու կերոսինի գործարան Բաքվում։ 1903 թ-ին կազմակերպության կապիտալիզացիան կազմում էր 3 408 750 ռուբլի` հանդիսանալով Բաքվի խոշոր կազմակերպություններից մեկը [1]։

Լիանոզովո ավան

Գևորգ Լիանոսյանը ու Ստեփան Գևորգի Լիանոսյանը ընտանիքի անդամների հետ՝ այգում

1880-ական թթ-ին նա, որսի գալով Ալտուֆյեվո գյուղ, հիացել է տեղի բնությունով ու 1888 թ-ին ձեռք է բերել գյուղը բարոն Ն. Կորֆից [3]։ Ալտուֆյևոյի ու Սավելևյան երկաթգծի կայանի միջնամասում հատելով անտառի մի մասը [2]՝ կառուցում է այստեղ առանձնատուն, որի մոտակայքում սկսում է կառուցել ամառանոցային ավան, որը դարձել է Մոսկվայի ներկայիս շրջան Լիանոզովոյի հիմքը։ Գաղափարը ծնվել է այն մտքի հիման վրա, որ դեռևս 19-րդ դարում տարածում էր ստացել Հյուսիսային ու Սավյոլովսկի երկաթգծային ուղիները։ Կանխատեսելով գործընթացը՝ Գևորգ Լիանոսյանը սկսել է իրականացնել ամառանոցային ավանի շինարարությունը։

Շինարարությունը այստեղ սկսվել է 1903 թ-ին։ Կառուցվել է մոդերն ոճի մոտ100 երկհարկանի տուն՝ գեղեցիկ պատժգամփներով ու մուտքով, որոնք բնակեցվել են Մոսկվայի մեծահարուստ գործարարների կողմից։ Այստեղ շուտով անկացվել է հեռախոսային գիծ ու ճանապարհ, ինչպես նաև երկաթգծային կայան [4], իսկ կայանի մոտ կառուցվել է սայլերի համար կանգառ [2]։ Ավանի փողոցները ունեին հետևյալ անվանումները՝ Արխանգելյան, Վլադիմիրյան, Կոստրոմյան, Պսկովյան, Նովգորոդյան [4]։

Լիանոսյանի ազգանունը պահպանվում է նույնիսկ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Այսօր Լիանոզովո անվանումն է կրում թաղամասը, համանուն կայանը, էլեկտրոմեխանիկական գործարանը, երշիկի գործարանը, կաթի կոմբինատը ու մշակույթի ու հանգստի այգին։

Բարեգործական գործունեություն

1882 թ-ից իր եղբայր Ստեփան Լիանոսյանի հետ հանդիսացել է «Утоли мои печали» համայնքի պատվավոր անդամ[3]։ Եղել է Մոսկվայի պատվավոր քաղաքացի։ Աջակցել է Ալեքսանդրովյան ողորմության քույրերի համայնքին։ Հանդիսացել է նաև Կասպարովյան հայկական որբանոցի ավագ անդամ [1]։

Պատկեր:Church-built-by-Gevorg-Lianozyan.jpg

Նա նաև հանդիսացել է Մոկովյան բանտային կոմիտեյի անդամ ու իրականացնում էր աջակցությունը բանտարկյալներին [2]։ Ի. Սիտինի հետ նա անդամակցում էր Անչափահասների աջակցության մոսկովյան ընկերակցությանը, որը զբաղվում էր կալանավայրերից դուրս եկած անչափահասների աջակցության ու հետագա խնամքով [3]։

Սանկտ-Պետերբուրգում մի անգամ որսի ժամանակ խոստացել է կառուցել եկեղեցի, եթե նրան հաջողվի որսալ 10 գայլ ու 3 աղվես։ Հաջողությամբ ավարտելով որսը Լիանոսյանը[1895] թ-ին Կրասնոյի-Սելո ավանում իր նվիրատվությամբ կառուցել է Սբ. Նիկոլայ Հրաշագործի անվան եկեղեցին, որը կրկնօրինակում էր Ալեքսանդրո-Նեվսկի եկեղեցին։ Բացման արարողությանը ներկա էին մեծ իշխան ու իշխանուհի Մարիա Պավլովնան։ Երեք շաբաթ անց եկեղեցի է այցելել Նիկոլայ II[3]։

Ընտանիքը

Գևորգ Լիանոսյանը եղել է Արևելյան Հայաստանից Շահ Աբբասի կողմից բռնի տեղահանված ու Իսֆահանում բնակեցված հայերի ժառանգներից։

Գևորգ Լիանոսյանը ուներ երեք որդի՝ Մարտին, Ստեփան ու Լևոն։ Մարտինը ու Լևոնը շարունակել են հոր խավիարի գործը, իսկ Ստեփանը դարձել է 20-րդ դարի Ռուսական կայսրության խոշորագույն նավթարդյունաբերողը ու գեներալ Յուդենիչի Հյուսիս-արևմտյան կառավարության ղեկավարը։

Լիանոսյանների տունը Մոսկվայում գտնվում էր Փոքր Գնեզդնիկովսկի նրբանցք 7 հասցեով, որտեղ այժմ գտնվում է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների տունը։ Մոսկվայում նրանք ունեին ևս երկու տուն՝ Մավրիտանյան դղյակը Վոզդվիժենսկի փողոցում ու մեկ տուն Գազետնի նրբանցքում, որն այսօր հայտնի է որպես Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի շենքը՝ Կամերգերսկի նրբանցքում [1]։ Այս բոլոր տները հեղափոխությունից հետո իսկույն ազգայնացվել են բոլշևիկների կողմից։

Կյանքի վերջին տարիները ու մահ

Գևորգ Լիանոսյանը կյանքի մեծամասնությունը ապրել է Մոսկվայում, որտեղ և մահացել է 1906 թ-ին՝ թողնելով մեծահարուստ կառողությունը իր երեք որդիներին։

Լիանոսյանը թաղվել է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատան դիմաց գտնվող հայկական գերեզմանատանը` Պրոսնենսկի շրջանում։ Գերեզմանատեղին չի պահպանվել [2]։

Լիանոսյանների տոհմածառը


 
{{{Մարտին Լիանոսյան}}}
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
{{{Ստեփան Մարտինի Լիանոսյան}}}
 
 
 
 
 
{{{Գևորգ Մարտինի Լիանոսյան}}}
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
{{{Գևորգ Ստեփանի Լիանոսյան}}}{{{Մարտին Գևորգի Լիանոսյան}}}{{{Ստեփան Գևորգի Լիանոսյան}}}{{{Լևոն Գևորգի Լիանոսյան}}}
 
 
 
 
 
 
 
{{{Նիկոլայ Լիանոսյան}}}{{{Վլադիմիր Լիանոսյան}}}
 

Հղումներ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Клан Лианосян-Лианозовых
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Лианозов Георгий Мартынович - нефтепромышленник
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Лианозовы. Короли серого и черного золота
  4. 4,0 4,1 Лианозов Георгий Мартынович