«Միսսիսիպի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 51. Տող 51.
== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* [http://mississippi.gov/ Mississippi.gov] – Պաշտոնական կայք
* [http://mississippi.gov/ Mississippi.gov] – Պաշտոնական կայք

== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

20:30, 23 Նոյեմբերի 2015-ի տարբերակ

Միսսիսիպի
State of Mississippi
Միսսիսիպի նահանգի դրոշը Միսսիսիպի նահանգի կնիքը
Դրոշը Կնիքը
Միացիալ Նահանգների քարտեզը ընգծված Միսսիսիպի նահանգով
Միացիալ Նահանգների քարտեզը ընգծված Միսսիսիպի նահանգով
Մայրաքաղաք
(և ամենամեծ քաղաք)
Ջեքսոն
Մակերես  32րդ (ԱՄՆ-ում)
 - Ամբողջ 125 443 կմ2
 - Լայնք 275 կմ
 - Երկարություն 545 կմ
 - Լայնություն 30° 12′ N - 35° N
 - Երկայնություն 88° 06′ W - 91° 39′ W
Բնակչություն  31րդ (ԱՄՆ-ում)
 - Ամբողջ (2010) 2 967 297
Միության մուտք  դեկտեմբերի 10, 1817 (20րդ)
Նահանգապետ Հալի Բարբուր
Ժամային գոտի UTC-6/UTC-5
Կրճատ անվանում MS
Կայք mississippi.gov

Միսսիսիպի (անգլերեն՝ Լսել Mississippi), նահանգ ԱՄՆ-ի հարավային մասում։ Տարածությունը 123,6 հզ․ կմ² է, բնակչություն 2,97 մլն (2010, որի 37%֊ը՝ աֆրոամերիկացիներ են)։ Քաղաքային բնակչությունը մոտ 45% է, վարչական կենտրոնն ու խոշոր քաղաքը՝ Ջեքսոնը։ Մակերևույթի մեծ մասը հարթավայրային է՝ կտրտված Միսսիսիպի գետի ձախ վտակներով։ Միսսիսիպին ագրարային նահանգ է։ Մշակվող հիմնական կուլտուրան բամբակն է (Միսսիսիպի գետի ու Ցազու վտակի հովիտներում), որի բերքով Միսսիսիպին 2-րդն է երկրում (Տեխասից հետո)։ Մշակում են նաև սոյա, եգիպտացորեն, բրինձ, ցորեն, շաքարեղեգ։ Զբաղվում են անասնապահությամբ, խոզաբուծությամբ և թռչնաբուծությամբ։ Կա նավթի, գազի հանույթ, սննդի, տեքստիլ, կարի, թաղանթանյութի-թղթի, քիմիական արդյունաբերություն, նավաշինություն։

Բնակչություն

Ըստ 2011 թվականի մարդահամարի Միսսիսիպիի բնակչությունը 2 978 512 մարդ է։ Մինչև 1930-ական թվականները բնակչության մեծամասնությունը աֆրոամերիկացիներ էին։ Հետագա տարիներին մոտ 360 հազար աֆրոամերիկացիներ տեղափոխվել են երկրի արևմուտք և հյուսիս։ Այսօր նրանք կազմում են նահանգի բնակչության 37 %։

Միսսիսիպիի բնակչության ռասայական կազմը
Ռասայական կազմ 1990[1] 2000[2] 2010[3]
Սպիտակամորթներ 63.5% 61.4% 59.1%
Աֆրոամերիկացիներ 35.6% 36.3% 37.0%
Ասիացիներ 0.5% 0.7% 0.9%
Բնիկ ամերիկացիներ 0.3% 0.4% 0.5%
Այլ 0.1% 0.5% 1.3%
Խառնածիններ - 0.7% 1.2%

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. «Historical Census Statistics on Population Totals By Race, 1790 to 1990, and By Hispanic Origin, 1970 to 1990, For The United States, Regions, Divisions, and States». Վերցված է October 5, 2014-ին.
  2. Population of Mississippi: Census 2010 and 2000 Interactive Map, Demographics, Statistics, Quick Facts
  3. «2010 Census Data». Վերցված է October 5, 2014-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։