«Գրենլանդիա»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 2386 բայտ ,  5 տարի առաջ
[[Ափ]]երը ողողում են [[Գրենլանդական ծով]]ը, [[Դանիական նեղուց]]ը, [[Բաֆֆինի ծով]]ը, [[Լաբրադորի ծով]]ը։
== Կլիման ==
Աշխարհագրական դիրքի և սառը ծովերով շրջապատված լինելու պատճառով Գրենլանդիայի կլիման ցուրտ է: Ներքին շրջաններում օդի ջերմությունն ընկնում է մինչև -70°, անգամ հուլիսին այստեղ հաճախ են լինում -28° սառնամանիքներ:Կղզու ներքին շրջաններում գոյություն ունի մշտական բարձր ճնշման մարզ:Ամառը կարճ է և ցուրտ, կղզու մեծ մասում օդի ջերմությունը 0°-ից չի բարձրանում: Միայն հարավային ափերին, որտեղով անցնում է օվկիանոսային տաք հոսանք, օդի ջերմությունը հուլիսի երկրորդ կեսերին կարող է հասնել 8°-10°-ի: Տեղացող ձյունը ցածր ջերմաստիճանի պատճառով չի հալչում և հազարավոր տարիների ընթացքում կուտակվելով՝ վերածվում է սառույցի:Այդպես կղզին ծածկվել է սառցադաշտերով: Գրենլանդիայի ափամերձ լեռնոտ շրջաններից սառցադաշտերը սահում են և կոտրվելով՝ ընկնում ծովը:Այդպես առաջացած սառցասարերը՝ այսբերգները, Լաբրադորյան սառը հոսանքի ազդեցությամբ հասնում են մինչև Նյուֆաունդլենդ (նոր գտնված երկիր) կղզի: Այսբերգները հաճախ պատված են լինում մշուշով և հորիզոնում չեն երևում:Այդպիսի մի սառցասարը 1912 թվականին դարձավ Տիտանիկի նավաբեկության պատճառ: Գրենլանդիա կղզում ձևավորված հողեր և բուսականություն չկա:Միայն հարավային և հարավ- արևմտյան ափերին ամռանն աճում են մամուռներ և քարաքոսեր, որոնք հեռվից կանաչ մարգագետնի տպավորություն են թողնում (այդտեղից էլ անվանումը):== Մ.Իսկանդարյան, Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն, Երևան 1996թ ==
 
== Անվանում ==

Նավարկման ցանկ