«Պիգմեյներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Pygmy.png|250px|մինի|աջից|Սովորական մարդ, պիգմեյ (ձախից աջ)]]
'''Պիգմեյներ''' կամ '''նեգրիլներ''' ([[Հունարեն|հուն]].՝ Πυγμαῖοι - բռունցքի մեծության մարդիկ), [[նեգրոիդ ռասա]]յին պատկանող կարճահասակ ժողովուրդների խումբ: Բնակվում են [[Աֆրիկա]]յի [[հասարակած]]ային [[անտառ]]ներում:
'''Պիգմեյներ''' կամ '''նեգրիլներ''' ([[Հունարեն|հուն]].՝ Πυγμαῖοι - բռունցքի մեծության մարդիկ), [[նեգրոիդ ռասա]]յին պատկանող կարճահասակ ժողովուրդների խումբ: Բնակվում են [[Աֆրիկա]]յի [[հասարակած]]ային [[անտառ]]ներում:



09:50, 8 Նոյեմբերի 2015-ի տարբերակ

Սովորական մարդ, պիգմեյ (ձախից աջ)

Պիգմեյներ կամ նեգրիլներ (հուն.՝ Πυγμαῖοι - բռունցքի մեծության մարդիկ), նեգրոիդ ռասային պատկանող կարճահասակ ժողովուրդների խումբ: Բնակվում են Աֆրիկայի հասարակածային անտառներում:

Պիգմեյների մասին հիշատակվում է մթա 3-րդ հազարամյակի հին եգիպտական գրություններում: Նրանց մասին հիշատակություններ կան նաև հին հունական աղբյուրներում (Հոմերոսի «Իլիական»-ում, Հերոդոտոսի և Ստրաբոնի երկերում):

16-17-րդ դարերում մատիմբա անունով հիշվում են Արևմտյան Աֆրիկան հետազոտողների գրություններում: 19-րդ դարում նրանց գոյությունը ապացուցվել է գերմանացի հետազոտող Գեորգ Ավգուստ Շվեյնֆուրտի և ռուս հետազոտող Վասիլի Յունկերի կողմից, ովքեր այդ ցեղերին հայտնաբերել են Իտուրի և Ուզլե գետերի ավազանին պատկանող արևադարձային անտառներում (պիգմեյների էթնիկ խմբերից էին ակկա, տիկիտիկի, բամբուտի, բատվա, օբոնգո, բակա և այլն): 20-րդ դարի վերջերին պիգմեյները բնակվում էին Գաբոնի, Կամերունի, Կենտրոնաաֆրիկյան հանրապետության, Կոնգոյի և Ռուանդայի անտառներում:

Մեծահասակ տղամարդու հասակը 145-150 սմ է, մաշկի գույնը բաց դարչնագույն, մազերը մուգ, գանգուր, շրթունքները համեմատաբար բարակ: Պիգմեյների հնարավոր թվաքանակը հավանաբար կազմում է 40-280 հազար մարդ:

Հիմնական զբաղմունքը որսորդությունն ու հավաքչությունն է: Որսի զենքը նետ ու աղեղն է: Նետերի ծայրերը մեծամասամբ թունավորված են:

Պիգմեյների կարճահասակության վերաբերյալ մուտացիաներ ի հայտ բերելու նպատակով ուսումնասիրվել են մի քանի ցեղախմբերի գեները, սակայն պարզվել է, որ ցածր հասակը կոնվերգենցիոն էվոլյուցիայի արդյունք է: Երեխաները ծնվում են արդեն իսկ փոքր հասակով: Հասակի սահմանափակումներն ի հայտ են գալիս պտղի ներարգանդային զարգացման շրջանում:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։