«Սևդա Սևան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2. Տող 2.
| ԱԱՀ =
| ԱԱՀ =
| բնօրինակ անուն = Ֆրանսուհի Բահչեջյան
| բնօրինակ անուն = Ֆրանսուհի Բահչեջյան
| պատկեր =
| պատկեր = Սևդա Սևան.jpg
| պատկերի չափերը = 200px
| պատկերի չափերը = 200px
| պատկերի նկարագրություն =
| պատկերի նկարագրություն =

06:00, 6 Նոյեմբերի 2015-ի տարբերակ

Սևդա Սևան
Ծնվել է1945 նոյեմբերի 6
ԾննդավայրՆովա Զագորա, Բուլղարիայի թագավորություն
Վախճանվել էմայիսի 16, 2009(2009-05-16) (տարիքը 63)
Վախճանի վայրՍոֆիա
Մասնագիտությունգրող, դիվանագետ և թարգմանչուհի
Ազգությունհայ
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան (1978)
ԱշխատավայրՆարոդնա մլադեժ և ՀՀ ԱԳՆ
Պարգևներ
ԱմուսինՎարբան Ստամատով
Սևդա Սևան Վիքիդարանում

Սևան Սևդա (Ֆրանսուհի Գևորգի Բահչեջյան, 1945, նոյեմբերի 6, Նովա Զագորա - 2009, մայիսի 16, Սոֆիա), ազգությամբ հայ բուլղարագիր գրող։

Կենսագրություն

Ուսանել է Բուրգասի հայկական վարժարանում։ Ավարտել է Սոֆիայի համալսարանի բուլղարական բանասիրության ֆակուլտետը (1978)։ Աշխատել է «Նարոդնա մլադեժ» թերթի խմբագրությունում։ 1994-1999 թվականներին՝ Բուլղարիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, 1999-2005 թվականներին՝ արտակարգ և լիազոր դեսպան։

Ստեղծագործել է 1962 թվականից։ 1969 թվականին լույս է ընծայել «Քար քարի վրա» բանաստեղծությունների ժողովածուն (դրանցից շատերը թարգմանվել են հայերեն)։ Հայտնի է դարձել «Ռոդոսթո, Ռոդոսթո…» վեպով, որի առաջին և երկրորդ մասերը լույս են տեսել 1981 և 1988 թթ., թարգմանվել հայերեն և ռուսերեն։ Գրել է նաև «Որևէ տեղ Բալկաններում» (1987), «Տեր-Զոր» վեպերը (եռագրություն), որոնցում ներկայացված են Մեծ եղեռնը, Բալկաններում զորավար Անդրանիկի և բուլղարական զորամասերի ազատագրական համատեղ գործողությունները։

Գրել է 1988 թվականին Բուլղարիայում նկարահանված «Ցեղասպանություն» վավերագրական կինոնկարի սցենարը։ Թարգմանել է Գևորգ Էմինի բանաստեղծություններից («Արդար երգ», 1979, ժողովածու)։

Բազմիցս այցելել է Հայաստան։ Հայտնի է նաև իր հայանպաստ հասարակական գործունեությամբ։ Ամուսինը բուլղար հայտնի արձակագիր Վրբան Ստամատովն է (հայերեն հրատարակվել է նրա «Մակույկով մինչև Արարատ» ստեղծագործությունը), ունի մի որդի՝ Ալեն Լազարով։

Կաղապար:Բուլղարիայում Հայաստանի դեսպանները