«Մարտին Հայդեգեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
(edited with ProveIt), նյութերի ավելացում
No edit summary
Տող 1. Տող 1.
{{անաղբյուր}}
{{Տեղեկաքարտ Փիլիսոփա
{{Տեղեկաքարտ Փիլիսոփա
| բնագիր անուն = Martin Heidegger
| բնագիր անուն = Martin Heidegger

15:36, 3 Նոյեմբերի 2015-ի տարբերակ

Մարտին Հայդեգեր
Martin Heidegger
Ծնվել էսեպտեմբերի 26, 1889(1889-09-26)[1][2][3][…] Մեսկիրխ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էմայիսի 26, 1976(1976-05-26)[5][1][3][…] (86 տարեկան) Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
ԳերեզմանՄեսկիրխ
Քաղաքացիություն Վայմարյան Հանրապետություն,  Նացիստական Գերմանիա և  Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Ուղղությունպահպանողական հեղափոխություն
Մասնագիտությունփիլիսոփա, բանաստեղծ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մարբուրգի համալսարան, Ֆրայբուրգի համալսարան և Ֆրայբուրգի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
ԱնդամակցությունՀայդելբերգի գիտությունների ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
Ալմա մատերՖրայբուրգի համալսարան և Ֆրայբուրգի համալսարան (1916)
Գիտական աստիճանդոկտորի աստիճան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][6]
Գիտական ղեկավարՀայնրիխ Ռիկկերտ
Եղել է գիտական ղեկավարՀանս Ջոնաս, Հերբերտ Մարկուզե, Վիկտոր Ֆարիաս[7], Ջեյքոբ Քլեյն[8], Walter Bröcker?[8], Հանս Գեորգ Գադամեր[8] և Fernando Huidobro?
Ազդվել էԷդմունդ Հուսերլ, Ֆրիդրիխ Նիցշե, Սյորեն Կիերկեգոր, Հերակլիտ, Անաքսիմանդրոս, Պարմենիդես, Արիստոտել, Պլատոն, Թովմա Աքվինացի, Իոհան Դունս Սկոտ, Իմանուիլ Կանտ, Ֆրանց Բրենտանո[9] և Վիլհելմ Դիլթայ[10]
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն[11]
Ամուսին(ներ)Էլֆրիդա Հայդեգեր
Երեխա(ներ)Հերման Հայդեգեր
ՈւսուցիչԷդմունդ Հուսերլ, Հայնրիխ Ռիկկերտ և Կառլ Բրեյգ
ԱշակերտներՀանա Արենդտ, Կառլոս Աստրադա, Գյունտեր Արենդտ, Կարլ Լյովիթ, Շառլ Մալիկ, Էռնստ Նոլտե, Էմանուել Լևինաս, Կառլ Ռաներ, Յան Պատոչկա, Ալբերտո Վագներ դե Ռեյնա, Սիգրիդ Հանկե և Ernesto Mayz Vallenilla?
Ստորագրություն
Изображение автографа
 Martin Heidegger Վիքիպահեստում

Մարտին Հայդեգեր (գերմ.՝ Martin Heidegger, սեպտեմբերի 26, 1889, Մեսկիրխ, Գերմանական կայսրություն - մայիսի 26, 1976, Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, ԳԴՀ), գերմանացի փիլիսոփա, գերմանական էկզիստենցիալիզմի ակնառու ներկայացուցիչներից։ Համարվում է 20-րդ դարի խոշորագույն փիլիսոփաներից մեկը[12]։

Կենսագրություն

Մարտին Հայդեգերը սովորել է Հայնրիխ Ռիկերտի մոտ: Եղել է Էդմունդ Հուսերլի ասիստենտը, Մարբուրգի, Ֆրայբուրգի համալսարանների պրոֆեսոր: Նացիստների հետ համագործակցելու համար 1945 թվականին հեռացվել է աշխատանքից[13]:

Հայդեգերի աշխարհայացքը ձևավորվել է Հուսերլի և Մաքս Շելերի ֆենոմենոլոգիայի, Վ. Դիլթեի «կյանքի փիլիսոփայության», դիալեկտիկական աստվածաբանության առանձին մոտիվների ազդեցությամբ: Հայդեգերի փիլիսոփայության առանցքը մարդկային գոյության («մարդու կեցության») իմաստավորման հարցն է: Ըստ նրա, մարդկային կեցության գոյաբանական հիմքը անհատի վերջնական, ժամանակավոր ու մահկանացու լինելն է, որոնց գիտակցմամբ նա ըմբռնում է նաև իր ինքնուրույն կեցությունը, իր գոյը: Այս պատճառով մարդկային գոյությունն իմաստավորվում է «հասարակական հարաբերություններից», «իրերի աշխարհից» առանձնանալու, ազատագրվելու պրոցեսում: Անձնավորության հոգևոր ապրումներն արտահայտելու և մարդու անհատական կեցությունը հաստատելու համար Հայդեգերն առանձնացնում է «վախ», «վճռականություն», «խիղճ», <մեղք», «հոգս» և նման հասկացություններն ու այդ վիճակների հոգեկան վերապրումներն ու զգացումը: Հայդեգերի փիլիսոփայության առաջացման սոցիալական և իմացաբանական պայմանավորվածությունը նույնն է, ինչ էկզիստենցիալիզմինը[13]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #118547798 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Хайдеггер Мартин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. CONOR.Sl
  7. YouTube video — ed. size: 500000000
  8. 8,0 8,1 8,2 Mathematics Genealogy Project — 1997.
  9. 9,0 9,1 9,2 https://www.radiofrance.fr/franceculture/podcasts/les-nuits-de-france-culture/les-chemins-de-la-connaissance-levinas-2-10-ma-decouverte-de-husserl-et-heidegger-1ere-diffusion-03-03-1981-1059440
  10. 10,0 10,1 10,2 Hui Y. The Question Concerning Technology in China: An Essay in Cosmotechnics
  11. https://books.google.es/books?id=feWlC4ioGTYC&pg=PA29 — P. 29.
  12. В.Н. Семенова. «ХАЙДЕГГЕР в Новейшем философском словаре».
  13. 13,0 13,1 Վիկտոր Համբարձումյան (1980). Հայկական Սովետական Հանրագիտարան. Երևան: Հայկական Հանրագիտարան հրատարակչություն. էջեր 155–156.

Գրականություն

  • П. Гайденко "Экзистенциализм и проблема культуры (критика философии М. Хайдеггера)", М․, 1963
  • Р. Габитова "Человек и общество в немецком экзистенциализме", М․, 1972

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Հայդեգեր» հոդվածին։