«Յուջին Նայդա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր էջ «'''Յուջին Նայդա''' ({{lang-en|Eugene Nida}}, նոյեմբերի 11, 1994, Օկլահոմա Սիթի, ԱՄՆ - օգոստոսի 25, 2011, Մա...»:
 
չ Lilitik22 տեղափոխեց էջը «Եուջին Նայդա»-ից «Յուջին Նայդա»: վրիպակ
(Տարբերություն չկա)

09:00, 1 Նոյեմբերի 2015-ի տարբերակ

Յուջին Նայդա (անգլ.՝ Eugene Nida, նոյեմբերի 11, 1994, Օկլահոմա Սիթի, ԱՄՆ - օգոստոսի 25, 2011, Մադրիդ, Իսպանիա), ամերիկացի լեզվաբան, ով ստեղծել է Աստվածաշնչի թարգմանության դինամիկ համարժեքության տեսությունը: Նա, որպես ժամանակակից գիտաճյուղ, թարգմանության տեսության հիմանդիրներից մեկն էր:

Կենսագրություն

Նայդան ծնվել է Օկլահոմայի Օկլահոմա Սիթի քաղաքում 1914 թվականի նոյեմբերի 25-ին: Քրիստոնյա է դարձել երիտասարդ տարիքում, երբ խորանի մոտ «ընդունեց Աստծուն որպես իր Փրկիչ»[1]: Նա ավարտել է Կալիֆորնիայի համալսարանը 1936 թվականին: Ավարտելուց հետո մասնակցել է Վիկլիֆ ճամբարին, որտեղ ուսուցանվում էր թարգմանության տեսություն: Նա կարճ ժամանակով աշխատել է Մեքսիկայի Չիուաուա նահանգում Տարահումարա հնդկացիների հետ, մինչև որ անկանոն սնվելու և ծովի մակարդակից չափազանց բարձր լինելու պատճառով առողջական խնդիրներ ունեցավ և ստիպված էր հեռանալ։ Այս ընթացքում Նայդան դարձավ «Վիկլիֆ Աստվածաշնչի Թարգմանիչներ» կազմակերպության հիմնադիր անդամներից մեկը։ Այդ կազմակերպությունը կապ էր հաստատում Լեզվաբանության ամառային ինստիտուտի հետ:

Վիկլիֆը շատ հաճախ առնչվում է Քրիստոնեության Բողոքականություն ճյուղի հետ: Ներկայումս աշխարհի վացուն երկրներում կան Վիկլիֆի ավելի քան հարյուր կազմակերպություններ:[2]

Նայդան Հարավային Կալիֆորնիայի համալսարանում դասընթացներ է անցել 1939 թվականին: Նա ստացել է հունարեն Նոր Կտակարանի մագիստրոսի աստիճան: Այդ նույն տարում նա դարձավ Կալիֆորնիայի նահանգի Սանտա Անա քաղաքի Քալվրի եկեղեցու ժամանակավոր քահանան դրա հիմնադիր քահանայի հրաժարականից հետո :[3] 1943 թվականին Նայդան ստացավ լեզվաբանության գիտության թեկնածուի աստիճան Միչիգանի համալսարանի կողմից :Նա ձեռնադրվեց որպես մկրտող քահանա: Նա ամուսնացավ Ալֆեա Լուսիլ Սփռագի հետ, ով մահացավ 1993 թվականին: 1997 թվականին նա ամուսնացավ Մարիա Ելենա Ֆերնանդես-Միրանդայի հետ, ով իրավաբան էր և դիվանագետ: Նայդան ծառայությունից հեռացավ 1980-ականների սկզբին, չնայած նա շարունակեց դասընթացներ ներկայացնել աշխարհի բոլոր համալսարաններում :Ապրում էր Իսպանիայի Մադրիդ քաղաքում և Բելգիայի Բրյուսել քաղաքում Մահացել է 2011 թվականի օգոստոսի 25-ին Մադրիդում 96 տարեկանում:[4]

Գործունեություն

Սկսել է իր գործունեությունը 1943 թվականին որպես լեզվաբան՝ հիմնադրելով «Աստվածաշնչյան Ամերիկյան Հասարակություն» կազմակերպությունը: Նայդան մեծ ներդրում ուներ Վատիկանի և «Աստվածաշնչյան Միացյալ Հասարակություններ» կազմակերպության համագործակցության գործում, որի նպատակն էր ամբողջ աշխարհում թարգմանության միջոցով ստեղծել միջդավանային Աստվածաշնչեր: Այս աշխատանքը սկսեց 1968 թվականին և իրականացվում էր ըստ Նայդայի գործնական համարժեքության սկզբունքի:

Տեսություններ

Նայդան կարևոր ներդրում է ունեցել թարգմանության տեսության և լեզվաբանության բնագավառում: Նրա՝ անգլերենի շարահյուսության ընդհանուր տեսություն վերնագրով թեկնածուական թեզը լեզվի առաջին մեծամասշտաբ վերլուծություն էր՝ ըստ անմիջական բաղադրիչների (անգլ.՝ immediate constituent) տեսության: Շարահյուսությանը նվիրված նրա դասագիրքը՝ «Բառերի բնութագրական վերլուծությունը», ամերիկյան կառուցվածքաբանությանը նվիրված նշանավոր աշխատություն էր :Այն տասնամյակներ շարունակ պահպանեց իր արդիականությունը և դեռևս արժեքավոր է իր բազում օրինակներով և վարժություններով: Թարգմանությանը նվրիված նրա մեծագույն ավանդը եղել է դինամիկ համարժեքության (անգլ.՝ dynamic equivalence) տեսությունը, որը նաև հայտնի է ֆունկցիոնալ համարժեքություն (անգլ.՝ functional equivalence) անվամբ: Առավել շատ տեղեկատվության համար տե՛ս «դինամիկ և ֆորմալ համարժեքություն» (անգլ.՝ dynamic and formal equivalence): Նայդան նաև ստեղծել է բաղադրիչների վերլուծության (անգլ.՝ componential analysis) տեխնիկան, որի համաձայն բառերը պետք է բաժանել բաղկացուցիչ մասերի, որի շնորհիվ կարելի է որոշել թարգմանության համարժեքությունը: Հաճախ լեզվաբանները դեմ են Նայդայի դինամիկ համարժեքության տեսությանը: Նրանք պնդում են,որ բնագիր տեքստը կարելի է հասկանալ՝ հաշվի առնելով բոլոր բառերը միասին, և իմաստը ամբողջական է միայն տեքստային մակարդակում, այսինքն առավել կարևորում են իմաստային համարժեքությունը: Այս տեսությունը թարգմանական համարժեքության այլ տեսությունների հետ միասին տեղ է գտել նրա «Համարժեքության սկզբունեներ» գրական ակնարկում,[5], որում նա պնդում է, որ ոչ մի երկու լեզու նույնական չեն Համապատասխան նշաններին տրված են տարբեր իմաստներ, և այդ նշանները արտահայտություններում և նախադասություններում տարբեր կերպով են դասավորված Սա փաստում է, որ լեզունների մեջ չկա բացարձակ համարժեքություն Ուստի ամբողջապես ճշգրիտ թարգմանություններ չկան: [6] Թեպետ թարգմանության ազդեցությունը կարող է մոտ լինել բնօրինակին, մանրամասնություններում չի կաող լինել բացարձակ նույնություն:

Ծանոթագրություններ

  1. Bankson, Benjamin A. "New Facts in Translations." Bible Society Record. February 1969, p. 26.
  2. «Wycliffe Global Alliance». Վերցված է 20 November 2014-ին.
  3. Calvary Church of Santa Ana, CA, previous pastors
  4. http://www.nytimes.com/2011/09/04/us/04nida.html?_r=0 retrieved Mar 17, 2015
  5. Nida, Eugene. “Principles of Correspondence”. The Translation Studies Reader. Ed. Lawrence Venuti. NY: Routledge, 2004. 153-167
  6. Nida, Ed. Venuti. p. 153