«Նատալյա Նիկոլաևնա Գոնչարովա»–ի խմբագրումների տարբերություն
չ Vaga-am տեղափոխեց էջը «Նատալյա Նիկոլայի Գոնչարովա»-ից «Նատալյա Նիկոլաևնա Գոնչարովա» |
No edit summary |
||
Տող 87. | Տող 87. | ||
[[1830]] թվականի մայիսին [[Պուշկին]]ը Նատալյա Իվանովնայի ու դստրերի հետ միասին ժամանում է Պոլոտնյանի Զավոդ ընտանիքի ավագի` Աֆանասի Նիկոլաևիչին ներկայանալու համար: Վլադիմիր Բեզոբրազովը, ով այցելել է կալվածքը 1880 թվականին, տեսել է Պուշկինի հարսին ուղղված բանաստեղծությունը ալբոմներից մեկի մեջ, և նրա բանաստեղծական պատասխանը<ref group="Ն">Գրոտին ուղղված Բեզոբրազովի նամակը: Ալբոմը չի պահմանվել{{sfn|Ободовская, Дементьев|1987|էջ=52}}.|Ն}}</ref>: |
[[1830]] թվականի մայիսին [[Պուշկին]]ը Նատալյա Իվանովնայի ու դստրերի հետ միասին ժամանում է Պոլոտնյանի Զավոդ ընտանիքի ավագի` Աֆանասի Նիկոլաևիչին ներկայանալու համար: Վլադիմիր Բեզոբրազովը, ով այցելել է կալվածքը 1880 թվականին, տեսել է Պուշկինի հարսին ուղղված բանաստեղծությունը ալբոմներից մեկի մեջ, և նրա բանաստեղծական պատասխանը<ref group="Ն">Գրոտին ուղղված Բեզոբրազովի նամակը: Ալբոմը չի պահմանվել{{sfn|Ободовская, Дементьев|1987|էջ=52}}.|Ն}}</ref>: |
||
[[Պատկեր:Puchkin 1831.jpeg|thumb|Ա. Ս. Պուշկին, ակվարել, անհայտ նկարիչ: Դիմանկարը թվագրված է 1831 թվականի հունիսի 31-ին: Արվեստաբանների կարծիքով, կատարված է 1860-ական թվականներին: Նույնիսկ կասկածներ կան, թե դիմանկարն իրոք Պուշկինինն է:]] |
|||
Նշանադրությունը կայացավ [[1830]] թվականի [[մայիսի 6]]-ին, սակայն օժիտի վերաբերյալ բանակցությունների պատճառով հարսանիքը հետաձգվեց: Շատ տարիներ անց Նատալյա Նիկոլաևնան պատմում էր [[Պավել Աննենկով]]ին, որ «իրենց հարսանիքը մազից էր կախված՝ փեսացուի և զոքանչի վիճաբանությունների պատճառով»{{sfn|Ободовская, Дементьев|1987|с=57}}: Նույն տարվա օգոստոսին մահացավ Պուշկինի հորեղբայրը՝ [[Վասիլի Լվովիչ]]ը: Հարսանիքը կրկին հետաձգվեց, և Պուշկինը մեկնեց Բոլդինո, որպեսզի ստանձնի այդ կալվածքի՝ հոր կողմից իրեն տրամադրված մասի սեփականատիրոջ իրավունքները: Այստեղ նրա մնալը ձգձգվեց՝ [[խոլերա]]յի համաճարակի պատճառով: Նիժեգորոդյան նահանգ մեկնելուց առաջ Պուշկինը վիճեց Նատալյա Իվանովնայի հետ, հավանական ՝ օժիտի պատճառով. վերջինս չէր ցանկանում դստերն ամուսնացնել առանց օժիտի, սակայն սնանկացած Գոնչարովները ֆինանսական մեծ խնդիր ունեին: Ավագ Գոնչարովայի հետ բացատրությունների ազդեցության տակ գրած նամակում Պուշկինը հայտարարեց, որ Նատալյա Նիկոլաևնան «լիովին ազատ է», իսկ ինքը կամուսնանա միմիայն նրա հետ կամ ընդհանրապես չի ամուսնանա: Հարսնացուի պատասխանը, որ բանաստեղծն ստացավ սեպտեմբերի 9-ին Բոլդինոյում, հանգստացրեց նրան, և նա հեռակա հաշտվեց ապագա զոքանչի հետ: Խոլերայի համաճարակի պատճառով Պուշկինն իր կալվածքում մնաց ավելի քան երեք ամիս, որոնք նրա համար ստեղծագործական ամենաբեղուն շրջաններից մեկը դարձան: Մոսկվա վերադառնալով՝ Պուշկինը գրավադրեց Կիստենյովո կալվածքը և գումարի մի մասը (11 հազար) պարտքով տրամադրեց ավագ Գոնչարովային՝ դստեր օժիտի համար: Նատալյա Իվանովնան, որպես հարսանեկան նվեր, տվեց իր ադամանդների գրավագիրը: Հարսնացուի պապը նվիրեց Ա. Ա. Գոնչարովի պատվերով [[Գերմանիա]]յում պատրաստված [[Եկատերինա II]]-ի պղնձե արձանը: Կիստենյովոյի գրավից ստացված գումարից 17 հազար Պուշկինը հատկացրեց «տարեկան ծախսերի ու տնտեսության կարգավորման համար»{{sfn|Ободовская, Дементьев|1987|с=53—54, 59}}: |
|||
==Նշումներ== |
==Նշումներ== |
12:12, 24 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ
- Այս հոդվածը Ալեքսանդր Պուշկինի կնոջ մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Նատալյա Գոնչարովա։
Նատալյա Նիկոլաևնա Գոնչարովա Ната́лья Никола́евна Гончаро́ва | |
---|---|
Ծնվել է | 27 օգոստոսի (8 սեպտեմբերի) 1812 |
Ծննդավայր | Կարիան, Znamenka, Znamensky District, Tambov Oblast, Տամբովի գավառ, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 26 նոյեմբերի (8 դեկտեմբերի) 1863 |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ |
Գերեզման | Lazarev Cemetery |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | բարձրաշխարհիկ հեղինակություն և անվանի անձ |
Ամուսին | #Ալեքսանդր Պուշկին #Պյոտր Լանսկո |
Ծնողներ | հայր՝ Նիկոլայ Աֆանասևիչ Գոնչարով[1], մայր՝ Նատալյա Իվանովնա Գոնչարովա[1] |
Երեխաներ | Մարիա Գարտունգ, Նատալյա Ալեքսանդրովնա Պուշկինա[1], Ալեքսանդր Ալեքսանդրի Պուշկին, Գրիգորի Ալեքսանդրի Պուշկին, Ալեքսանդրա Արապովա, Yelizaveta Lanskaya? և Sofya Lanskaya? |
Natalia Pushkina Վիքիպահեստում |
Նատալյա Նիկոլաևնա Գոնչարովա (ռուս.՝ (Ната́лья Никола́евна Гончаро́ва; օգոստոսի 27 (սեպտեմբերի 8) 1812 թվական, Տամբովի նահանգ, նոյեմբերի 26 (դեկտեմբերի 8) 1863թվական, Սանկտ-Պետերբուրգ), ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի կինը։ Պուշկինի մահից 7 տարի անց ամուսնացել է գեներալ Պյոտր Լանսկոյի հետ։ Նրա դերը Պուշկինի կյանքի և վերջին մենամարտին նախորդած իրադարձությունների մեջ մինչև վերջին ժամանակներս քննարկման առարկա էր։ Վավերագրական և նամակագրական նյութերի երևան գալով՝ Նատալյա Իվանովնայի անձի մասին եղած պատկերացումները վերանայվեցին
Ծնողներ
Նատալյայի հայրը՝ Նիկոլայ Աֆանասիի Գոնչարովը (1787-1861), սերում էր վաճառականների և արդյունաբերողների ընտանիքից, որն ազնվական կոչում էր ստացել կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի կառավարության ժամանակ։ 1789 թվականին հատուկ հրամանով՝ տրված Նիկոլայ Աֆանասևիչի հորը՝ Աֆանասի Նիկոլաևիչին, Եկատերինա II-ը հաստատեց է Գոնչարովների ժառանգական ազնվականության իրավունքը[2][3]։ Նիկոլայ Աֆանասևիչը ընտանիքի միակ որդին էր։ Նա հրաշալի կրթություն է ստացել. գերազանց տիրապետել է գերմաներենին, անգլերենին և ֆրանսերենին (նրա դաստիարակներից մեկը Բուդրին էր՝ Ժան Պոլ Մարատի եղբայրը), ի տարբերություն ընտանիքի մյուս անդամների՝ լավ տիրապետել է ռուսերենին, գրել բանաստեղծություններ, նվագել ջութակ և թավջութակ[4]։
1804 թվականին Նիկոլայ Գոնչարովը ընդունվում է Պետերբուրգի արտաքին գործերի կոլեգիա, իսկ 1808 թվականին ստանում է կոլեգիական ասեսորի կոչում և ստանձնում մոսկովյան նահանգապետի քարտուղարի պաշտոնը[5]։
Նատալյա Նիկոլաևնայի մայրը՝ Նատալյա Իվանովնան (1785-1848), ծնունդով՝ Զագրյաժսկայա, եղել է ուկրաինական հետման Պյոտր Դորոշենկոյի և Ագաֆյա Երյոպկինայի ծոռը[6]։ Ըստ ընտանեկան ավանդության, Նատալյա Իվանովնան Էուֆրոզինա Ուլրիկայի՝ բարոնուհի Պոսեի (ծննդյամբ՝ Լիպհարթ) ապօրինի դուստրն է Իվան Ալեքսանդրի Զագրյաժսկիից։
Մոր մահից հետո՝ 1791 թվականին, Նատալյա Իվանովնայի խնամակալությունը իր վրա վերցրեց Իվան Ալեքսանդրովիչի կինը՝ Ալեքսանդրա Ստեփանովնան և «ջանք չխնայեց՝ օրինականացնելու Նատալյայի ծնունդը՝ պաշտպանելով նրա բոլոր ժառանգական իրավունքները»[7][3]։ Ըստ մեկ այլ տեսակետի, Իվան Զագրյաժսկին Փարիզում ամուսնացել է ֆրանսուհու հետ, բայց Նատալյա Նիկոլաևնայի կենսագիրները ավելի շատ հակված են առաջին տեսակետին[8]։
Իր համահայր քույրեր Սոֆիայի և Եկատերինայի հետ միասին Նատալյա Իվանովնան օգտվում էր Եկատերինա II-ի շքախմբի պալատական օրիորդ Նատալյա Կիրիլի Զագրյաժսկայայի հովանավորությունից, և երեք քույրերը մուտք են գործում կայսրուհի Ելիզավետա Ալեքսեևնայի շքախումբ՝ որպես պալատական ազնվական օրիորդներ։
Նատալյա Իվանովնային, որն առանձնանում էր, ըստ ընտանեկան ավանդույթի, բարոնուհի Պոսեից ժառանգած իր արտասովոր գեղեցկությամբ, ուշադրություն է դարձնում և սիրահարվում է կայսրուհու ֆավորիտ Ալեքսեյ Օխոտնիկովը։ Որոշ կենսագիրների կարծիքով՝ Նատալյա Իվանովնայի և Նիկոլայ Գոնչարովի ամուսնությունը «շուտափույթ» էր[9]։
Ըստ կամեր-ֆուրիերիստական ամսագրի՝ հարսանիքը շատ շքեղ է եղել. պսակադրությանը ներկա է եղել ողջ կայսերական ընտանիքը, իսկ հարսնացուին հարդարել են կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի ննջասենյակում[9]։
Մանկություն և պատանեկություն
Նատալյա Նիկոլաևնան Գոնչարովների յոթ երեխաներից հինգերորդն էր. ամենակրտսերը՝ Սոֆյան, ծնվեց և մահացավ 1818 թվականին[10]: Նատալյան ծնվել է Տոմբովի նահանգի Կարիան գյուղում՝ Զագրյաժսկիների տոհմական կալվածքում, ուր Գոնչարովները տեղափոխվել էին 1812 թվականի Հայրենական պատերազմի ժամանակ: Նատալյան մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Մոսկվայում և Յարոպոլեց (Մոսկվայի նահանգ) ու Պոլոտնյանի Զավոդ (Կալուգայի նահանգ) կալվածքներում:
Ընտանիքի մթնոլորտը ծանր էր: Պոլոտնյանի Զավոդում ամեն ինչ ղեկավարում էր Նատալյա Նիկոլաևնայի պապը՝ Աֆանասի Նիկոլաևիչը: Ազգականներն ստիպված էին տանել նրա սիրուհու՝ ֆրանսուհի Մադամ Բաբետի ներկայությունն իրենց տանը: Նատալյա Նիկոլաևնայի հայրը Աֆանասի Նիկոլաևիչի շռայլությունը կանխելու ապարդյուն փորձեր էր անում, սակայն 1815 թվականին ինքը հոր կողմից զրկվեց գործերը վարելու իրավունքից: Նատալյայի ծնողները տեղափոխվեցին Մոսկվա՝ կրտսեր աղջկան թողնելով պապու խնամքի տակ, որը նրան սիրում և երես էր տալիս: Աղջիկը Պոլոտնյանի Զավոդում ապրեց ևս մոտ երեք տարի[11]:
Լինելով կրթված և տաղանդավոր մարդ՝ Նիկոլայ Աֆանասևիչը 1814 թվականի վերջերից սկսեց տառապել հոգեկան հիվանդությամբ: Հիվանդությունը, ազգականների ասելով, առաջացել էր ձիուց ընկնելու հետևանքով ստացած հարվածից: Սակայն ավելի ուշ ախտորոշման վերաբերյալ կասկածներ առաջացան. դատելով կնոջ նամակներից՝ Նիկոլայ Աֆանասևիչը շատ էր խմում: Հնարավոր է, դա կալվածքի կառավարման գործերից անսպասելի հեռացման և այն իրողության գիտակցման արդյունքն էր, որ Աֆանասի Նիկոլաևիչը սնանկացնում է ընտանիքը. 40 տարվա ընթացքում վերջինս վատնեց մոտ 30 միլիոնանոց կարողությունը[12][13]:
Նատալյա Իվանի Գոնչարովան իշխող կին էր՝ ծանր բնավորությամբ, որի վրա իր հետքն էր թողել անհաջող ընտանեկան կյանքը: Նատալյա Նիկոլաևնայի երկրորդ ամուսնությունից դստեր՝ Ալեքսանդրա Արապովայի վկայությամբ, մայրը չէր սիրում պատմել իր մանկությունից: Նատալյա Իվանովնան երեխաներին դաստիարակում էր խստությամբ՝ պահանջելով անվերապահորեն ենթարկվել իրեն[14]:
Դատելով Գոնչարովների արխիվում պահպանված աշակերտական տետրերից, Նատալյան և նրա քույրերը՝ Եկատերինան և Ալեքսանդրան, տնային որակյալ կրթություն են ստացել: Երեխաներին դասավանդվել է ռուս և համաշխարհային պատմություն, աշխարհագրություն, ռուսաց լեզու և գրականություն: Բացի ֆրանսերենից, որին բոլոր կրտսեր Գոնչարովները լավ տիրապետում էին (ավելի ուշ Նատալյա Նիկոլաևնան խոստովանել է, որ ֆրանսերեն գրելն իր մոտ ավելի հեշտ է ստացվում, քան ռուսերենը[15]), ուսումնասիրել են գերմաներեն և անգլերեն: Մեծ եղբայրը՝ Դմիտրին, «մեծ հաջողություններով» ավարտել է Մոսկվայի համալսարանը, Իվանը՝ մասնավոր պանսիոնը[16], իսկ Սերգեյը տնային կրթություն է ստացել: Պուշկինագետ Լարիսա Չերկաշինան ենթադրում է, որ Նատալյան սովորել է նույն ծրագրով, ինչ կրտսեր եղբայր Սեգեյը[17]:
Նադեժդա Երոպկինայի՝ Նատալյա Նիկոլաևնային նախքան ամուսնությունը ճանաչած Պավել Նաշչոկինի զարմուհու հիշողությունների համաձայն, Նատալյան դեռ վաղ հասակից աչքի է ընկել իր գեղեցկությամբ: Նրան շատ վաղ են ներկայացրել բարձրաշխարհիկ հասարակությանը, և նա միշտ երկրպագուներ է ունեցել:
Աներևակայելի արտահայտիչ աչքերը, հիասքանչ ժպիտը և շփման պարզությունը, իր կամքից անկախ, գրավում էին բոլորին: Նա մեղավոր չէր, որ իր մեջ ամեն ինչ այդչափ հիանալի էր: Բայց ինձ համար այդպես էլ հանելուկ մնաց, թե որտեղի՞ց էր Նատալյա Նիկոլաևնան պահվածքի նրբագեղություն և հմտություն ձեռք բերել: Նրանում ամեն ինչ, նաև կեցվածքը, խորապես համակված էր օրինավորությամբ: Ամեն ինչ comme il faut էր՝ առանց կեղծիքի: Եվ դա առավել տարօրինակ էր, քանի որ նույնը չէր կարելի ասել նրա ազգականների մասին: Քույրերը գեղեցիկ էին, սակայն Նատալյայի նրբագեղությունը նրանց մեջ փնտրելն անիմաստ էր: Հայրը թուլակամ մարդ էր, իսկ վերջում նույնիսկ տարօրինակություններ ուներ և ընտանիքում որևէ դեր չէր խաղում: Մայրը բոլորովին աչքի չէր ընկնում բարեկրթությամբ և բավականին տհաճ անձնավորություն էր...Այդ պատճառով Նատալյա Նիկոլաևնան այդ ընտանիքում մի հրաշալի գտածո էր: Պուշկինին գերել էր նրա անսովոր գեղեցկությունը և, ամենայն հավանականությամբ, նաև հիանալի պահվածքը, որը բանաստեղծը բարձր էր գնահատում[18]: |
Ծանոթությունը Պուշկինի հետ
Պուշկինը Նատալյային հանդիպել է 1828 թ. դեկտեմբերին` պարահանդեսի ժամանակ։ Հաջորդ տարվա ապրիլին նա Ֆյոդոր Տոլստոյի միջոցով խնդրում է Նատալյայի ձեռքը, սակայն վերջինիս մայրն անորոշ պատասխան է տալիս. նա չի մերժում, սակայն ասում է, թե Նատալյան դեռ շատ երիտասարդ է ամուսնանալու համար (Նատալյան այդ ժամանակ 16 տարեկան էր)։ Պուշկինն Իվան Պասկևիչի գործող բանակի հետ մեկնում է Կովկաս, որտեղից վերադառնում է նույն տարվա սեպտեմբերին։ Գոնչարովների տանը նրան սառն են ընդունում, ինչի պատճառներից էին Պուշկինի աղքատությունն ու սերը թղթախաղի հանդեպ[19]։
1830 թ. գարնանը Պուշկինը, որ գտնվում էր Սանկտ-Պետերբուրգում, ընդհանուր ծանոթի միջոցով լուր է ստանում Գոնչարովներից, այն մասին, որ նրանք համաձայն են Պուշկինի ու Նատալյայի ամուսնությանը։ Նա վերադարձավ Մոսկվա, երկրորդ անգամ առաջարկություն արեց, և ստացավ դրական պատասխան։ Գոնչարովների մի ծանոթի խոսքերով, հենց Նատալյան կարողացավ համոզել մորը տալ համաձայնություն. «Նա շատ է հետաքրքրված իր փեսացուով»[20]: Քանի որ Պուշկինը գտնվում էր կայսեր հսկողության տակ, գրողը պետք է տեղեկացներ Նիկոլայ I-ին իր ամեն քայլի մասին: 1830 թվականի ապրիլի 16-ի Ալեքսանդր Բենկենդորֆին ուղված նամակում, ով հաստանում էր Պուշկինի ու կայսեր կապը[21], գրողը հայտնում է իր ամուսնանալու ցանկության մասին: Համարելով իր վիճակը «սխալ ու կասկածելի», Պուշկինը նշում է. «Տիկին Գոնչարովան վախենում է պսակել իր դստերը այն մարդու հետ, որ լավ հարաբերությունների մեջ չէ կայսեր հետ»: Նամակի վերջում նա խնդրում է տպագրել ավելի վաղ արգելված «Բորիս Գոդունով» վեպը: Պատասխան նամակում կայսրը նշում է իր «բարյացակամ բավարարվածությունը», և ասում է, որ Պուշկինը չի գտնվում հսկողության տակ, ունի «հետևողականության» և «խորհուրդներ ստանալու» կարիք` որպես կայսեր վստահված անձ[22]:
1830 թվականի մայիսին Պուշկինը Նատալյա Իվանովնայի ու դստրերի հետ միասին ժամանում է Պոլոտնյանի Զավոդ ընտանիքի ավագի` Աֆանասի Նիկոլաևիչին ներկայանալու համար: Վլադիմիր Բեզոբրազովը, ով այցելել է կալվածքը 1880 թվականին, տեսել է Պուշկինի հարսին ուղղված բանաստեղծությունը ալբոմներից մեկի մեջ, և նրա բանաստեղծական պատասխանը[Ն 1]:
Նշանադրությունը կայացավ 1830 թվականի մայիսի 6-ին, սակայն օժիտի վերաբերյալ բանակցությունների պատճառով հարսանիքը հետաձգվեց: Շատ տարիներ անց Նատալյա Նիկոլաևնան պատմում էր Պավել Աննենկովին, որ «իրենց հարսանիքը մազից էր կախված՝ փեսացուի և զոքանչի վիճաբանությունների պատճառով»[23]: Նույն տարվա օգոստոսին մահացավ Պուշկինի հորեղբայրը՝ Վասիլի Լվովիչը: Հարսանիքը կրկին հետաձգվեց, և Պուշկինը մեկնեց Բոլդինո, որպեսզի ստանձնի այդ կալվածքի՝ հոր կողմից իրեն տրամադրված մասի սեփականատիրոջ իրավունքները: Այստեղ նրա մնալը ձգձգվեց՝ խոլերայի համաճարակի պատճառով: Նիժեգորոդյան նահանգ մեկնելուց առաջ Պուշկինը վիճեց Նատալյա Իվանովնայի հետ, հավանական ՝ օժիտի պատճառով. վերջինս չէր ցանկանում դստերն ամուսնացնել առանց օժիտի, սակայն սնանկացած Գոնչարովները ֆինանսական մեծ խնդիր ունեին: Ավագ Գոնչարովայի հետ բացատրությունների ազդեցության տակ գրած նամակում Պուշկինը հայտարարեց, որ Նատալյա Նիկոլաևնան «լիովին ազատ է», իսկ ինքը կամուսնանա միմիայն նրա հետ կամ ընդհանրապես չի ամուսնանա: Հարսնացուի պատասխանը, որ բանաստեղծն ստացավ սեպտեմբերի 9-ին Բոլդինոյում, հանգստացրեց նրան, և նա հեռակա հաշտվեց ապագա զոքանչի հետ: Խոլերայի համաճարակի պատճառով Պուշկինն իր կալվածքում մնաց ավելի քան երեք ամիս, որոնք նրա համար ստեղծագործական ամենաբեղուն շրջաններից մեկը դարձան: Մոսկվա վերադառնալով՝ Պուշկինը գրավադրեց Կիստենյովո կալվածքը և գումարի մի մասը (11 հազար) պարտքով տրամադրեց ավագ Գոնչարովային՝ դստեր օժիտի համար: Նատալյա Իվանովնան, որպես հարսանեկան նվեր, տվեց իր ադամանդների գրավագիրը: Հարսնացուի պապը նվիրեց Ա. Ա. Գոնչարովի պատվերով Գերմանիայում պատրաստված Եկատերինա II-ի պղնձե արձանը: Կիստենյովոյի գրավից ստացված գումարից 17 հազար Պուշկինը հատկացրեց «տարեկան ծախսերի ու տնտեսության կարգավորման համար»[24]:
Նշումներ
- ↑ Գրոտին ուղղված Բեզոբրազովի նամակը: Ալբոմը չի պահմանվել.|Ն}}
<ref>
tag in <references>
has conflicting group attribute "".Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Kindred Britain
- ↑ Ободовская, Дементьев, 1987, էջ 21
- ↑ 3,0 3,1 Род Гончаровых. Калужские Гончаровы. Исследовательская работа. Автор: Георгий Васильевич Ровенский, член Историко-родословного общества (Москва).
- ↑ Ободовская, Дементьев, 1987, էջ 22—23
- ↑ Ободовская, Дементьев, 1987, էջ 23
- ↑ Черкашина, 2010, էջ 170—171
- ↑ Ободовская, Дементьев, 1987, էջ 26
- ↑ Ободовская, Дементьев, 2010, էջ 243—244
- ↑ 9,0 9,1 Ободовская, Дементьев, 1987, էջ 27
- ↑ Ободовская, Дементьев, 1987, էջ 31
- ↑ Ободовская, Дементьев, 1987, էջ 29
- ↑ Ободовская, Дементьев, 1987, էջ 30—31
- ↑ Вацуро, В. Э․ и др. Комментарии // Пушкин в воспоминаниях современников. — 3-е, доп. — СПб.: Академический проект, 1998. — Т. 2. — С. 592.
- ↑ Ободовская, Дементьев, 1987, էջ 36
- ↑ {ռուսերեն գիրք|автор=Раевский, Н. А.|часть=В замке Бродяны|заглавие=Избранное|место=М.|издательство=Художественная литература|год=1978|страницы=24}}
- ↑ Ободовская, Дементьев, 1987, էջ 35
- ↑ Черкашина, 2010, էջ 296
- ↑ Раевский, 1978, էջ 211
- ↑ Ободовская И., Дементьев М. Наталья Николаевна Пушкина. — 2-е издание. — М.: Советская Россия, 1987.
- ↑ Пушкин и его современники. — Л., 1928. — Т. XXXVII. — С. 153.
- ↑ Ободовская, Дементьев, 1987, էջ 47
- ↑ Ободовская, Дементьев, 1987, էջ 48
- ↑ Ободовская, Дементьев, 1987, էջ 57
- ↑ Ободовская, Дементьев, 1987, էջ 53—54, 59