«Առաքել Դավրիժեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
հեռացվել է Կատեգորիա:1670 մահեր ՀոթՔաթ գործիքով
Տող 24. Տող 24.
{{Հայկական գիր և գրականություն}}
{{Հայկական գիր և գրականություն}}


[[Կատեգորիա:1670 մահեր]]
[[Կատեգորիա:Հայ պատմիչներ]]
[[Կատեգորիա:Հայ պատմիչներ]]
[[Կատեգորիա:Թավրիզ քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Թավրիզ քաղաքում ծնվածներ]]

04:53, 24 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Առաքել Դավրիժեցի
Ծնվել էմոտ 1590-ականներ
ԾննդավայրԹավրիզ, Իրան[1][2]
Մահացել է1670[1][2]
Մահվան վայրՎաղարշապատ[2]
ԳերեզմանԷջմիածնի միաբանության գերեզմանոց
Քաղաքացիություն Սեֆյան Պարսկաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան, քահանա և ուսուցիչ
Զբաղեցրած պաշտոններհոգևոր հովիվ
 Arakel Davrizhetsi Վիքիպահեստում

Առաքել Դավրիժեցի (մոտ 1590, Թավրիզ – 1670, Վաղարշապատ), հայ պատմագիր, եկեղեցական գործիչ։ Սովորել է Սուրբ Էջմիածնի հոգևոր վարժարանում, աշակերտել կաթողիկոս Փիլիպոս Ա Աղբակեցուն։ Ձեռնադրվել է վարդապետ, զբաղվել ուսուցչությամբ, ընդգրկվել Էջմիածնի միաբանության մեջ, 1636–37թթ. Հովհաննավանքի առաջնորդն էր։ 1645–46թթ. այցելել է Պարսկաստան, Թուրքիա, Սիրիա, Պաղեստին, Հունաստան, եղել Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներում, հանգանակել գումարներ Մայր աթոռի համար։

Աշխատություններ

Առաքել Դավրիժեցու պատմության 1669 թ. հրատարակության շապիկը

1651–62թթ. ընթացքում Փիլիպոս Ա կաթողիկոսի հանձնարարությամբ գրել է «Պատմութիւն» («Գիրք պատմութեանց», «Պատմագիրք») աշխատությունը, որտեղ մանրամասն նկարագրել է իր ապրած ժամանակների եղելությունները, անդրադարձել Հայաստանի տնտեսական ու քաղաքական կացությանը, պարսկա-օսմանյան պատերազմների պատմությանը, ջալալիների շարժմանը, վավերականորեն նկարագրել 1604թ. շահ Աբբաս I-ի կազմակերպած՝ հայերի բռնագաղթը և դրա աղետալի հետևանքները։ «Պատմութիւնը» արժեքավոր աղբյուր է հայկական գաղթավայրերի պատմության ուսումնասիրության համար, եզակի են Լվովի հայերի ներքին կյանքի, ինքնավարության, դատավարության, կենցաղի, Նոր Ջուղայի հիմնադրման ու ծաղկման, արհեստների, առևտրի զարգացման վերաբերյալ տեղեկությունները։ Պատմության մեջ մանրամասն անդրադարձ կա XVII դ. 1-ին տասնամյակներին Ս. Էջմիածնի անմխիթար կացությանը, Մայր աթոռի ներքին կյանքի դժվարություններին, հոգևորականության բարքերին, վկայաբանություններին, նահատակության առանձին դեպքերին, Մովսես Գ Տաթևացի, Փիլիպոս Ա Աղբակեցի, Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսների գործունեությանը, նոր վանքերի ու դպրոցների հիմնադրմանը, ժամանակի հայոց մշակույթի ու եկեղեցու նշանավոր դեմքերի (Սիմեոն Ջուղայեցի, Ստեփանոս Լեհացի, Մինաս Ծաղկող, Ներսես Մոկացի և այլոց) ծավալած եկեղեցական, կրթական ու մտավոր-մշակութային գործունեությանը։

Պատմում է լեհահայ գաղութի կյանքի, նրանց բռնի կաթոլիկացման գործընթացների, Նիկոլ եպս. Թորոսովիչի ազգադավ գործունեության, Հայաստանում, Պարսկաստանում, Լեհաստանում և հայկական այլ գաղթավայրերում լատին միսիոներների ծավալած քարոզչության մասին, մերկացնում հայությունը պառակտող նրանց գործելակերպը։ Այդ պատճառով Լեհաստանի կաթոլիկ եկեղեցին Առաքել Դավրիժեցու «Պատմություն»-ը համարել է «վտանգավոր ու մոլորական» և մտցրել արգելված գրքերի ցուցակի մեջ։ Դավրիժեցին անդրադարձել է նաև իր ժամանակի աղանդավորական շարժումներին, կազմել Հայոց կաթողիկոսների ժամանակագրությունը և այլն։

«Պատմութիւնը» առաջին անգամ լույս է տեսել դեռևս հեղինակի կենդանության օրոք՝ 1669-ին, Ամստերդամում, Ոսկան Երևանցու աշխատասիրությամբ[3]։ 1990թ. լույս է տեսել երկի գիտական հրատարակությունը[4][5]։ Գիրքը թարգմանվել է ֆրանսերեն (1874), ռուսերեն (1973)[6], լեհերեն (1981), անգլերեն[7], հատվածաբար՝ վրացերեն (1974)։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Առաքել Դաւրիժեցի, Գիրք պատմութեանց, Եւ վերակացութեամբ Տեառն Ոսկանայ Երևանցւոյ բանի սպասաւորի, Յամսթէլօդամ, Տպ. Սբ. Էջմիածին եւ Սբ. Սարգիսի զօրավար, 1669
  4. Առաքել Դաւրիժեցի, Գիրք պատմութեանց, աշխատասիրութեամբ Լ. Ա. Խանլարեանի, ՀԳԱ հրատարակչութիւն, Երևան, 1990
  5. Գրախոսությունը տե՛ս Դանեղյան Լ. Դ, Առաքել Դաւրիժեցի, Գիրք պատմութեանց, աշխատասիրությամբ Լ. Ա. Խանլարյանի, ՀԳԱ հրատարակչություն, Երևան, 1990, 592 էջ,- «Պատմա-բանասիրական հանդես», 1990, թիվ 4, էջ 242-247
  6. Аракел Даврижеци, Книга историй, Пер. Ханларян Л. А., М. 1973
  7. The History Of Vardapet Arak'el Of Tabriz: Patmut'iwn Arak'el Vardapeti Dawrizhets'woy (Armenian Studies Series), Transl. Bournoutian George A., Vol. 1-2, Costa Mesa: Mazda, 2005-2006. ISBN 1568591829, ISBN 156859190X

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են