«Թոնդրակյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13. Տող 13.
[[X դար]]ի կեսերից Թոնդրակյան շարժումը նոր վերելք է ապրել: [[Հարք]] [[գավառ]]ում, [[Մանանաղի]] գավառի [[Կաշե]], [[Աղյուսո]], [[Թուլայլ]] գյուղերում, [[Խնուս]], [[Անի]] և այլ [[քաղաք]]ներում կազմակերպվել են համայնքներ, որոնք ծավալել են աշխույժ գործունեություն: Քարոզիչներ են գործել [[Շիրակ]]ում, [[Ռշտունիք]]ում, [[Մոկք]]ում:
[[X դար]]ի կեսերից Թոնդրակյան շարժումը նոր վերելք է ապրել: [[Հարք]] [[գավառ]]ում, [[Մանանաղի]] գավառի [[Կաշե]], [[Աղյուսո]], [[Թուլայլ]] գյուղերում, [[Խնուս]], [[Անի]] և այլ [[քաղաք]]ներում կազմակերպվել են համայնքներ, որոնք ծավալել են աշխույժ գործունեություն: Քարոզիչներ են գործել [[Շիրակ]]ում, [[Ռշտունիք]]ում, [[Մոկք]]ում:


X դարի վերջին և XI դարի սկզբին Թոնդրակյան շարժումը հասել է իր բարձրակետին: Հատկապես եռանդուն են գործել Հարքի և Մանանաղիի համայնքները: Հարքում, [[եպիսկոպոս]] Հակոբ Հարքացու գլխավորությամբ թոնդրակեցիները կարգալույծ են արել բարձրաստիճան [[հոգևորական]]ներին, արգելել կրոնական ծիսակատարություններն ու արարողությունները: Հայոց [[կաթողիկոս]] [[Սարգիս Ա Սևանցի]]ն ([[992]]-[[1019]]թթ.) հալածել է նրանց, դուրս քշել բնակավայրերից, իսկ Հակոբին բանտարկել և աղվեսադրոշմ խարանել դեմքին:
X դարի վերջին և XI դարի սկզբին Թոնդրակյան շարժումը հասել է իր բարձրակետին: Հատկապես եռանդուն են գործել Հարքի և Մանանաղիի համայնքները: Հարքում, [[եպիսկոպոս]] [[Հակոբ Հարքացի | Հակոբ Հարքացու]] գլխավորությամբ թոնդրակեցիները կարգալույծ են արել բարձրաստիճան [[հոգևորական]]ներին, արգելել կրոնական ծիսակատարություններն ու արարողությունները: Հայոց [[կաթողիկոս]] [[Սարգիս Ա Սևանցի]]ն ([[992]]-[[1019]]թթ.) հալածել է նրանց, դուրս քշել բնակավայրերից, իսկ Հակոբին բանտարկել և աղվեսադրոշմ խարանել դեմքին:


Մանանաղիի Կաշե և Աղյուսո գյուղերի համայնքները, [[Կունծիկ Աբեղա]]յի ղեկավարությամբ, տոհմիկ կանանց` Հրանույշի, [[Կամարա]]յի, [[Ախնի]]ի և իշխան [[Վրվեռ]]ի օժանդակությամբ, քանդել են եկեղեցիները, արտաքսել հոգևորականներին, իսկ [[1005]]թ-ին (այլ տվյալով [[1011]]թ-ին) կործանել [[Բազմաղբյուր]] ավանի (Խաչ գյուղ) սրբատեղին: Ի պատասխան` Մանանաղիի եպիսկոպոս Սամվելը ավերել է տվել Կաշե և Աղյուսո գյուղերը, ձերբակալել քարոզիչներին` տարել [[Ջերմ]] գյուղաքաղաք և հրապարակորեն աղվեսադրոշմ խարանել դեմքերին: Եպիսկոպոսին սատարել է բյուզանդական դատավոր Եղիան: Նույն ժամանակ Շիրակում մահապատժի է ենթարկվել թոնդրակյան քարոզիչ Ներսեսը:
Մանանաղիի Կաշե և Աղյուսո գյուղերի համայնքները, [[Կունծիկ աբեղա]]յի ղեկավարությամբ, տոհմիկ կանանց` Հրանույշի, [[Կամարա]]յի, [[Ախնի]]ի և իշխան [[Վրվեռ]]ի օժանդակությամբ, քանդել են եկեղեցիները, արտաքսել հոգևորականներին, իսկ [[1005]]թ-ին (այլ տվյալով [[1011]]թ-ին) կործանել [[Բազմաղբյուր]] ավանի (Խաչ գյուղ) սրբատեղին: Ի պատասխան` Մանանաղիի եպիսկոպոս Սամվելը ավերել է տվել Կաշե և Աղյուսո գյուղերը, ձերբակալել քարոզիչներին` տարել [[Ջերմ]] գյուղաքաղաք և հրապարակորեն աղվեսադրոշմ խարանել դեմքերին: Եպիսկոպոսին սատարել է բյուզանդական դատավոր Եղիան: Նույն ժամանակ Շիրակում մահապատժի է ենթարկվել թոնդրակյան քարոզիչ Ներսեսը:


XI դարի 30-ական թվականներին, երբ [[Բյուզանդիա]]ն ակնհայտ զավթողական քաղաքականություն էր վարում Հայաստանում, Թոնդրակյան շարժումը բռնկվեց նոր թափով: Այս անգամ էլ այն ընդունեց ազգային-ազատագրական բնույթ: Բյուզանդական ֆեոդալները` հայ ավատատերերի հետ պայքար են ծավալել Թոնդրակյան շարժման դեմ: Հայաստանի հարավային նահանգների և [[Միջագետք]]ի հյուսիսային մասերի բյուզանդական կառավարիչ, հայ խոշոր ավատատեր Գրիգոր Մագիստրոս Պահլավունու զինվորական ջոկատները [[1050]]-[[1053]] թվականներին ավերել են Թոնդրակ, Կաշե, Թուլայլ, Խնուս և այլ բնակավայրեր` թոնդրակեցիներին արտաքսելով երկրից: Եկեղեցու, խոշոր ավատատերերի և օտար իշխանությունների հալածանքների ու բռնությունների, ինչպես նաև սելջուկյան արշավանքների հետևանքով XI դարի 2-րդ կեսից Հայաստանում ստեղծված աննպաստ իրադրության պատճառով Թոնդրակյան շարժումն սկսեց անկում ապրել և աստիճանաբար վերացավ:
XI դարի 30-ական թվականներին, երբ [[Բյուզանդիա]]ն ակնհայտ զավթողական քաղաքականություն էր վարում Հայաստանում, Թոնդրակյան շարժումը բռնկվեց նոր թափով: Այս անգամ էլ այն ընդունեց ազգային-ազատագրական բնույթ: Բյուզանդական ֆեոդալները` հայ ավատատերերի հետ պայքար են ծավալել Թոնդրակյան շարժման դեմ: Հայաստանի հարավային նահանգների և [[Միջագետք]]ի հյուսիսային մասերի բյուզանդական կառավարիչ, հայ խոշոր ավատատեր Գրիգոր Մագիստրոս Պահլավունու զինվորական ջոկատները [[1050]]-[[1053]] թվականներին ավերել են Թոնդրակ, Կաշե, Թուլայլ, Խնուս և այլ բնակավայրեր` թոնդրակեցիներին արտաքսելով երկրից: Եկեղեցու, խոշոր ավատատերերի և օտար իշխանությունների հալածանքների ու բռնությունների, ինչպես նաև սելջուկյան արշավանքների հետևանքով XI դարի 2-րդ կեսից Հայաստանում ստեղծված աննպաստ իրադրության պատճառով Թոնդրակյան շարժումն սկսեց անկում ապրել և աստիճանաբար վերացավ:

22:35, 19 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Թոնդրակյաններ կամ Թոնդրակյան շարժում, աղանդավորական-սոցիալական շարժում Հայաստանում ` IX-XI դարերում:

Պատմական ակնարկ

Շարժման հիմնադիրը Սմբատ Զարեհավանցին էր, ով Հայաստանի մի շարք վայրերում աղանդավորական գաղափարներ քարոզելուց հետո Թոնդրակ ավանում կազմակերպել է համայնք և այն դարձրել կենտրոն: Նա ջանացել է նախկին աղանդավորական գաղափարախոսություններից ստեղծել մեկ միասնական ուսմունք, միավորել խմբավորումները` դառնալով նոր աղանդի օրենսդիր: Շարժումն անվանել են «թոնդրակեցիների աղանդ» կամ պարզապես «թոնդրակեցիներ»:

Ֆեոդալական հարաբերությունների զարգացման պայմաններում գյուղացիների ու քաղաքային չքավորության շահագործման ուժեղացման հետևանքով աղանդը տարածվելով և նորանոր կողմնակիցներ ներգրավելով իր մեջ, վերաճել է հակաֆեոդալական և ազգային-ազատագրական շարժման` իր դեմ հանելով ոչ միայն հայ եկեղեցուն և խոշոր ավատատերերին, այլև օտար բռնատիրողներին: Վերջիններից էր Մանազկերտի ամիր Աբուլ-Բարդը, ով 840-850-ական թվականներին դաժանորեն ճնշել է շարժումը, որի հետևանքով նահատակվել է նաև Սմբատ Զարեհավանցին:

Այդ դեպքերից հետո շարժումն անկում է ապրել, սակայն X դարի սկզբին Հայաստանի կենտրոնական և հյուսիս-արևելյան գավառներում բռնկված գյուղացիական ընդվզումների շնորհիվ կրկին աշխուժացել է:

Ընդվզումներն առանձնապես մեծ թափ են ստացել Սյունիքում (906-930թթ.) և Այրարատում (915-920թթ.), որոնք վերածվել են ապստամբության: Հատկանշական է Սյունիքի Ցուրաբերդ (Ցուր), Բերդ և Տամալեք գյուղերի բնակիչների պայքարը Տաթևի վանքի դեմ: Ցուրաբերդցիները հարձակվել են վանքի վրա, սպանել վանահորը և թափել մյուռոնը: Սակայն շուտով իշխանական զորախմբերը ճնշել են այդ ընդվզումները:

X դարի կեսերից Թոնդրակյան շարժումը նոր վերելք է ապրել: Հարք գավառում, Մանանաղի գավառի Կաշե, Աղյուսո, Թուլայլ գյուղերում, Խնուս, Անի և այլ քաղաքներում կազմակերպվել են համայնքներ, որոնք ծավալել են աշխույժ գործունեություն: Քարոզիչներ են գործել Շիրակում, Ռշտունիքում, Մոկքում:

X դարի վերջին և XI դարի սկզբին Թոնդրակյան շարժումը հասել է իր բարձրակետին: Հատկապես եռանդուն են գործել Հարքի և Մանանաղիի համայնքները: Հարքում, եպիսկոպոս Հակոբ Հարքացու գլխավորությամբ թոնդրակեցիները կարգալույծ են արել բարձրաստիճան հոգևորականներին, արգելել կրոնական ծիսակատարություններն ու արարողությունները: Հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին (992-1019թթ.) հալածել է նրանց, դուրս քշել բնակավայրերից, իսկ Հակոբին բանտարկել և աղվեսադրոշմ խարանել դեմքին:

Մանանաղիի Կաշե և Աղյուսո գյուղերի համայնքները, Կունծիկ աբեղայի ղեկավարությամբ, տոհմիկ կանանց` Հրանույշի, Կամարայի, Ախնիի և իշխան Վրվեռի օժանդակությամբ, քանդել են եկեղեցիները, արտաքսել հոգևորականներին, իսկ 1005թ-ին (այլ տվյալով 1011թ-ին) կործանել Բազմաղբյուր ավանի (Խաչ գյուղ) սրբատեղին: Ի պատասխան` Մանանաղիի եպիսկոպոս Սամվելը ավերել է տվել Կաշե և Աղյուսո գյուղերը, ձերբակալել քարոզիչներին` տարել Ջերմ գյուղաքաղաք և հրապարակորեն աղվեսադրոշմ խարանել դեմքերին: Եպիսկոպոսին սատարել է բյուզանդական դատավոր Եղիան: Նույն ժամանակ Շիրակում մահապատժի է ենթարկվել թոնդրակյան քարոզիչ Ներսեսը:

XI դարի 30-ական թվականներին, երբ Բյուզանդիան ակնհայտ զավթողական քաղաքականություն էր վարում Հայաստանում, Թոնդրակյան շարժումը բռնկվեց նոր թափով: Այս անգամ էլ այն ընդունեց ազգային-ազատագրական բնույթ: Բյուզանդական ֆեոդալները` հայ ավատատերերի հետ պայքար են ծավալել Թոնդրակյան շարժման դեմ: Հայաստանի հարավային նահանգների և Միջագետքի հյուսիսային մասերի բյուզանդական կառավարիչ, հայ խոշոր ավատատեր Գրիգոր Մագիստրոս Պահլավունու զինվորական ջոկատները 1050-1053 թվականներին ավերել են Թոնդրակ, Կաշե, Թուլայլ, Խնուս և այլ բնակավայրեր` թոնդրակեցիներին արտաքսելով երկրից: Եկեղեցու, խոշոր ավատատերերի և օտար իշխանությունների հալածանքների ու բռնությունների, ինչպես նաև սելջուկյան արշավանքների հետևանքով XI դարի 2-րդ կեսից Հայաստանում ստեղծված աննպաստ իրադրության պատճառով Թոնդրակյան շարժումն սկսեց անկում ապրել և աստիճանաբար վերացավ:

Ուսմունքը

Թոնդրակեցիները ձգտում էին ոչ միայն բարձրաստիճան հոգևորականության վերացման, եկեղեցական ծեսերի պարզեցման այլ նաև մերժում էին խաչը, եկեղեցին ու նրա խորհուրդները: Ընդունելով «անտեսանելի և անշոշափելի Աստծո» պաշտամունքը` թոնդրակեցիները մերժել են Հիսուս Քրիստոսի աստվածությունը, մարդկայնացրել նրան` համարելով սոսկ մարգարե: Քրիստոսի մարդկայնացմամբ հանգել են երկնքի և երկրի մերձեցման, ժխտել հոգու անմահությունն ու անդրշիրիմյան աշխարհը, երկնային պատիժը կամ հատուցումը` մարդու երկրային արարքների համար: Ըստ նրանց, քանի որ չկա հոգու անմահություն ու հանդերձյալ կյանք` մարդու և Աստծո միջև միջնորդի դեր կատարող տեսանելի և շոշափելի խաչը, եկեղեցին, հոգևորականները, եկեղեցական պատկերները, ծեսերն ու արարողություններն անիմաստ են: Ոչ ոք իրավունք չունի նզովելու կամ բանադրելու: Մարդն ունի մեկ` երկրային կյանք, ուստի «երկնային արքայությունը» պետք է կառուցել երկրի վրա:

Թոնդրակյան շարժումը միջնադարյան Հայաստանի ամենանշանակալից երևույթներից էր: Այն հսկայական ազդեցություն է թողել հետագա սոցիալական շարժումների վրա: Թոնդրակյան շարժումը տարածված է եղել նաև Աղվանքում: