«Ասսամական գրականություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Ասսամական գրականություն''', Հնդկաստանի հյուսիս արևելքում ապրող ժողովրդի՝ Ասսամ|աս...»:
 
Տող 10. Տող 10.
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}


[[Կատեգորիա:գրականություն]]
[[Կատեգորիա:Հնդկական գրականություն]]

04:05, 18 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Ասսամական գրականություն, Հնդկաստանի հյուսիս արևելքում ապրող ժողովրդի՝ ասսամների գրականությունը:

Պատմություն

Գրավոր ամենահին հուշարձանը 13-րդ դարում, բանաստեղծ Հեմ Սարասվաթիի «Պրախլադչարիթա» պոեմն է: Հետագայում ասսամական մշակույթը կարևոր տեղ է գրավել հնդկական բազմալեզու գրականության մեջ:

  • 14-16-րդ դարերում մեծ ճանաչում են գտել բանաստեղծ Մադհավ Կանդալին և կրոնա–ռեֆորմատորական շարժման պարագլուխ, ասսամական թատերգության հիմնադիր Սանկարդևը:
  • 18–19-րդ դարերում, արտաքին հարձակումների պատճառով, երկրի տնտեսական և մշակութային կյանքը անկում է ապրել:
  • 19-րդ դարի երկրորդ կեսը նշանավորվել է լուսավորչական շարժման վերելքով, երևան են եկել գրական նոր ժանրեր՝ պատմվածք, վեպ (Լ. Բեզբարուա, Ռ. Բարդոլոյ) և այլն:

Ասսամական գրականության համար բնորոշ են անգլիական գաղութարարների դեմ գրված գործերը (Պ. Չոուդխուրի, «Հրաշեկ երգեր»): Սոցիալական պրոբլեմատիկան, հասուն հոգեբանությունը, իրականության ռեալիստական նկարագրությունն են տվել ասսամական ժամանակակից գրողներ Ս.Ա. Մալիկան, Չ.Կ. Գոգոյան, Բ.Կ. Բհաթաչարյին, Դինանաթհա Շարմին, Պ. Պհուկանան:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։