«Վիքիպեդիա:Նախագիծ:Թարգմանչի անկյուն/Ռուսերեն/93»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
|Թարգմանություն =
<!-- ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԻՐ ԱՅՍ ՏՈՂԻՑ ՆԵՐՔԵՎ, ՄԻ ՋՆՋԻՐ ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ «}}» ՆՇԱՆՆԵՐԸ-->
=== Ծանոթությունը Պուշկինի հետ ===
 
[[Պատկեր:Puchkin 1831.jpeg|thumb|Ա. Ս. Պուշկին, ակվարել, անհայտ նկարիչ: Դիմանկարը թվագրված է 1831 թվականի հունիսի 31-ին: Արվեստաբանների կարծիքով, կատարված է 1860-ական թվականներին: Նույնիսկ կասկածներ կան, թե դիմանկարն իրոք Պուշկինինն է:]]
 
Նշանադրությունը կայացավ 1830 թվականի մայիսի 6-ին, սակայն օժիտի վերաբերյալ բանակցությունների պատճառով հարսանիքը հետաձգվեց: Շատ տարիներ անց Նատալյա Նիկոլաևնան պատմում էր Պավել Աննենկովին, որ «իրենց հարսանիքը մազից էր կախված՝ փեսացուի և զոքանչի վիճաբանությունների պատճառով»: Նույն տարվա օգոստոսին մահացավ Պուշկինի հորեղբայրը՝ Վասիլի Լվովիչը: Հարսանիքը կրկին հետաձգվեց, և Պուշկինը մեկնեց Բոլդինո, որպեսզի ստանձնի այդ կալվածքի՝ հոր կողմից իրեն տրամադրված մասի սեփականատիրոջ իրավունքները: Այստեղ նրա մնալը ձգձգվեց՝ խոլերայի համաճարակի պատճառով: Նիժեգորոդյան նահանգ մեկնելուց առաջ Պուշկինը վիճեց Նատալյա Իվանովնայի հետ, հավանական ՝ օժիտի պատճառով. վերջինս չէր ցանկանում դստերն ամուսնացնել առանց օժիտի, սակայն սնանկացած Գոնչարովները ֆինանսական մեծ խնդիր ունեին: Ավագ Գոնչարովայի հետ բացատրությունների ազդեցության տակ գրած նամակում Պուշկինը հայտարարեց, որ Նատալյա Նիկոլաևնան «լիովին ազատ է», իսկ ինքը կամուսնանա միմիայն նրա հետ կամ ընդհանրապես չի ամուսնանա: Հարսնացուի պատասխանը, որ բանաստեղծն ստացավ սեպտեմբերի 9-ին Բոլդինոյում, հանգստացրեց նրան, և նա հեռակա հաշտվեց ապագա զոքանչի հետ: Խոլերայի համաճարակի պատճառով Պուշկինն իր կալվածքում մնաց ավելի քան երեք ամիս, որոնք նրա համար ստեղծագործական ամենաբեղուն շրջաններից մեկը դարձան: Մոսկվա վերադառնալով՝ Պուշկինը գրավադրեց Կիստենյովո կալվածքը և գումարի մի մասը (11 հազար) պարտքով տրամադրեց ավագ Գոնչարովային՝ դստեր օժիտի համար: Նատալյա Իվանովնան, որպես հարսանեկան նվեր, տվեց իր ադամանդների գրավագիրը: Հարսնացուի պապը նվիրեց Ա. Ա. Գոնչարովի պատվերով Գերմանիայում պատրաստված Եկատերինա II-ի պղնձե արձանը: Կիստենյովոյի գրավից ստացված գումարից 17 հազար Պուշկինը հատկացրեց «տարեկան ծախսերի ու տնտեսության կարգավորման համար»:
|Թարգմանչի ստորագրություն = --[[Մասնակից:Nune Nadiryan|Nune Nadiryan]] ([[Մասնակցի քննարկում:Nune Nadiryan|քննարկում]]) 12:28, 15 Սեպտեմբերի 2015 (UTC) <!-- Էջը հիշելուց առաջ՝ «հավասար» նշանից հետո ստորագրիր այստեղ՝ սեղմելով խմբագրական պատուհանի վրա գտնվող մատիտի վրա -->
|Թարգմանության կարգավիճակ =01 <!--«Հավասար» նշանից հետո գրիր 0, 1 կամ 2 թվերը: 0՝ եթե թարգմանում ես, 1՝ եթե վերջացրել ես թարգմանությունը, 2՝ եթե հատվածն արդեն տեղափոխել ես -->
 
|Վերստուգողի ստորագրություն = <!-- Միայն վերստուգողի համար -->
1888

edits

Նավարկման ցանկ