«Եկատերինա Վերուլաշվիլի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Դերասան}} '''Եկատերինա Վառլամի Վերուլաշվիլի''' ({{lang-ka|ვერულაშვილი ეკატერინე}...»:
(Տարբերություն չկա)

15:55, 15 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Եկատերինա Վերուլաշվիլի
վրաց.՝ ეკატერინე ვერულაშვილი
Ծնվել էհուլիսի 27, 1917(1917-07-27)[1]
Մահացել էսեպտեմբերի 29, 1973(1973-09-29)[1] (56 տարեկան)
ԿրթությունԹբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի

Եկատերինա Վառլամի Վերուլաշվիլի (վրաց.՝ ვერულაშვილი ეკატერინე, 1917 - 1973), կինոյի և թատրոնի վրացի դերասանուհի, Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1966)[2]:

Կենսագրություն

Եկատերինա Վերուլաշվիլին ծնվել է 1917 թվականին: Սովորել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիուտում, որն ավարտել է 1940 թվականին և ընդունվել Քութայիսի դրամատիկական թատրոնի թատերախումբ: Այնտեղ աշխատել է մինչև 1942 թվականը, երբ կամավոր մեկնել է ռազմաճակատ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է Բանվորագյուղացիական Կարմիր բանակում՝ զենիթային զորամասում:

1943 թվականին վերադարձել է պատերազմից և խաղացել Խաշուրի (Խաշուրիի բանվորական դրամատիկական թատրոն), Գորի (Գորիի Գ. Էրիսթավիի անվան դրամատիկական թատրոն), Թելավ (Թելավի դրամատիկական թատրոն) քաղաքների թատրոններում: 1956 թվականին Եկատերինա Վերուլաշվիլին դարձել է Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնի դերասան:

Պարգևներ

  • 1966 — Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ[2]

Ֆիլմագրություն

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Екатерина Верулашвили на сайте kino-teatr.ru

Արտաքին հղումներ