«Մասնակցի քննարկում:Շեյդի»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
:Հարգելի [[Մասնակից:David Saroyan|Դավիթ]], խնդրում եմ մանրամասնել և կոնկրետ նշել, թե տվյալ մասնակցի կողմից երբ և որտեղ է խախտվել վիքիէթիկետը: Զգուշացումը տեսնելով՝ ես ուշադիր կարդացի ամբողջ քննարկման էջը և վարքի ընդհանուր էթիկետի խախտման զգացողություն չունեցա. բոլոր դիտողություններին պատասխանները տրված էին զուսպ տոնով և շատ գրագետ, ինչը կցանկանայի տեսնել շատ այլ մասնակիցների մոտ: Գուցե վիքիէթիկետի պահանջները խիստ տարբերվում են վարքի ընդհանուր էթիկետի պահանջներից. անտեղյակ եմ, կխնդրեի լուսավորել, որպեսզի ուղղորդեմ այս պահի դրությամբ հայերեն վիքիպեդիայի, ըստ իս, ամենանվիրյալ պատանիներից մեկին, ով, հանգամանքների բերումով, ընտանիքիս անդամն է: Երբևէ վիքիի շրջանակներում սուբյեկտիվ մոտեցում չեմ ցուցաբերել, գիտեք: Շնորհակալություն: --[[Մասնակից:Nune Nadiryan|Nune Nadiryan]] ([[Մասնակցի քննարկում:Nune Nadiryan|քննարկում]]) 18:12, 14 Հոկտեմբերի 2015 (UTC)
::[[Մասնակից:Nune Nadiryan|Նունե]] ջան, ինչ-որ մեկի խմբագրումները անհեթեթություն անվանելը [https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D6%81%D5%AB_%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%3A%D4%B1%D6%80%D5%A1%D5%B4_%D5%8D%D5%B8%D5%B2%D5%B8%D5%B4%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6&type=revision&diff=3657829&oldid=3656274], նախօրոք իմանալով որ այդ խմբագրումները պատճառաբանված են (որովհետև մի քանի անգամ իր էջում դիմել ու ասել էին) էթիկետի խախտում է: --[[Մասնակից:David Saroyan|Դավիթ]] ([[Մասնակցի_քննարկում:David Saroyan|∅]]) 19:02, 14 Հոկտեմբերի 2015 (UTC)
:::[[Մասնակից:David Saroyan|Դավիթ]] ջան, ես գիտեմ, որ [[User:Շեյդի|''Շեյդի'']] մասնակիցը բազմիմաստության հոդվածներ ստեղծելուց առաջ ստացել է ձեր թույլտվությունը, չնայած ինքս այդ հոդվածները համարում եմ տեղով անհեթեթություն, բայց եթե դրանք կան այլ վիքիներում, կարող են լինել նաև հայերենում: Առավել քան ''անհեթեթություն'' եմ համարում ռուսերեն նույն հոդվածների համեմատությամբ մեկ-երկու բառի բացակայության համար հոդվածներն արագ ջնջելը, եթե վիքիում կա նաև ''բարելավում'' կոչված երևույթը, մանավանդ որ [[User:Շեյդի|''Շեյդի'']] մասնակիցը հնարավորինս զբաղվում է իր ստեղծած այդ անհեթեթ հոդվածների բարելավմամբ: Անհեթեթություն եմ համարում նաև ՀՍՀ-ից բազմահազար հնացած ու կոմունիստական գաղափարախոսությամբ գերհագեցած հոդվածներով հայվիքին խեղդելու երևույթը: Անհեթեթ եմ համարում կրթական ծրագրի շրջանակներում աշխարհին ու մարդկությանն անհայտ տեղանունների հազարավոր գերկարճ, անբովանդակ, անիմաստ ու չընթերցվող հոդվածներով հայվիքին հեղեղելը, քանի որ ինքս կողմնակից եմ միայն ու միայն որակյալ հոդվածներ ստեղծելուն և, չնայած ոչ ձեզ նման ակտիվ, բայց հենց դա եմ անում: Բայց, եկեք խոստովանենք, որ հենց այդ՝ ձեր իսկ նախաձեռնած անհեթեթությունների արդյունքում հայերեն վիքիպեդիան մեծ թափ ու զարգացում ստացավ և կարճ ժամանակում նվաճեց մի շարք հորիզոնականներ: Ի դեպ, ամենամեծ անհեթեթությունն էլ վիքիները քանակային ցուցանիշով դասակարգելն է: Ինչևիցե: Սրանք բոլորն ինձ համար անհեթեթություններ են, որոնք, սակայն, մեր վիքիկյանքի անբաժան մասն են կազմում և պարզապես անխուսափելի են: Շատ երկարացրի, կներեք, պարզապես ասելիքս շատ էր, բայց սա, կարծում եմ, երկար քննարկումների հարթակ չէ: Հիմա ստացվում է, որ ինքս զգուշացման և, հնարավոր է, արգելափակման վտանգի տակ եմ հայտնվել, բայց ուզում եմ մի բան էլ հիշեցնել. հոդվածները մասսայաբար ջնջելու ընթացքում պետք է երբեմն ուշադիր լինենք հայերեն վիքիի հոդվածների ընդհանուր թվին, թե չէ, հնարավոր է, մեկիս թեթև ձեռքով գրավված հորիզոնականները նորից զիջենք նախկին տերերին: Հարգանքներով՝ --[[Մասնակից:Nune Nadiryan|Nune Nadiryan]] ([[Մասնակցի քննարկում:Nune Nadiryan|քննարկում]]) 13:17, 15 Հոկտեմբերի 2015 (UTC)
 
== Արագ|Անհասկանալի տեսք ==
1888

edits

Նավարկման ցանկ