«Ռոն-Ալպեր»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ Beko տեղափոխեց էջը «Ռոն Ալպ»-ից «Ռոն Ալպեր» առանց վերահղում թողնելու: եթե Alpes-Ալպեռ, ապա Rhône-Alpes-Ոսկե Ապեր |
(Տարբերություն չկա)
|
16:52, 13 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Կարգավիճակ | Ֆրանսիայի երկրամասեր | ||||
Մտնում է | Ֆրանսիայի մետրոպոլիս | ||||
Վարչկենտրոն | Լիոն | ||||
Բնակչություն | 6 399 927 մարդ (2013)[1] | ||||
Տարածք | 43 698 կմ² | ||||
Հիմնադրված է | հունիսի 4, 1960[2] թ. | ||||
Սահմանակցում է | Ֆրանշ-Կոնտե, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Լանգեդոկ-Ռուսիլիոն, Օվերն, Բուրգունդիա, Վալե, Պիեմոնտ, Վալլե Դ'Աոստա, Ժնև, Վո և Auvergne? | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոխարինեց | Rhône? և Alpes? | ||||
ISO 3166-2 կոդ | FR-V | ||||
Անվանված է | Rhône? և Alpes? | ||||
Ռոն-Ալպ (ֆր.՝ Rhône-Alpes), երկրամաս Ֆրանսիայի հարավ-արևելքում։ Վարչական կենտրոնը՝ Լիոն։ Բնակչությունը՝ 6 341 160 մարդ (2-րդը՝ երկրամասերի մեջ)։
Տարածքային բարեփոխման արդյունքում[3] 2016 թվականի հունվարի 1-ին Ռոն Ալպի երկրամասը պետք է միանա Օվերն տարածաշրջանի հետ։[4] Ենթադրվում է, որ միացյալ երկրամասը պետք է կրի Օվերն-Ռոն-Ալպեր անունը։
Աշխարհագրություն
Ռոն Ալպի երկրամասը տեղակայված է Ֆրանսիայի արևելքում։ Հյուսիսում են գտնվում Բուրգունդիա և Ֆրանշ Կոնտե երկրամասերը, արևմուտքում՝ սահմանակցում է Օվերն, հարավում՝ Լանգեդոկ-Ռուսիլյոն և Պրովանս Ալպեր Լազուր ափ դեպարտամենտների հետ։ Երկրամասի արևելքում է գտնվում Ալպերի արևմտյան լանջերը և այստեղով է անցնում Շվեյցարիայի և Իտալիայի միջև սահմանը։ Ամենաբարձր կետը Մոնբլան լեռնագագաթն է՝ ֆրանկոիտալական սահմանին։ Երկրամասի կենտրոնական մասում են գտնվում Ռոն և Սոն գետերի հովիտները։ Նրանց միախառնման կետում է գտնվում Լիոն քաղաքը։ Երկրամասի արևմտյան և հարավարևմտյան մասից է սկսում Կենտրոնական լեռնազանգվածը և հոսում է Արդեշ գետը, որի վրա առաջացել են Եվրոպայում ամենամեծ կիրճերը։
Լճեր
Երկրամասում են տեղակայված Ֆրանսիայի ամենամեծ քաղցրահամ լճերը՝ Նանտուա, Բարտրան, Լաֆրե, Պալադրյու, Մոնտենար, Բուա Ֆրանսե, Ագուբելետ, Լակ դյու Բուրժե, Սեն Անդրե, Անսի, Ժնևի լիճ։
Լեզու
Ինչպես և Ֆրանսիայի մնացած մասերում ֆրանսերենը համարվում է երկրամասի միակ պաշտոնական լեզուն։ Մինչև 20-րդ դարի կեսերը երկրամասում լայնորեն տարածված էր ֆրանկոպրովանսերենը, մինչդեռ հարավում խոսում էին օքսիթերենի տարբեր բարբառներով։ Երկու լեզուներն էլ այժմ քիչ են կիրառվում։
Վարչական բաժանում
- Տարածքը՝ 43 698 կմ²
- Բնակչությունը՝ 6 341 160 մարդ (2012)
- Վարչական կենտրոնը՝ Լիոն
- Բնակչության խտությունը՝ 144 մարդ/կմ²
- Գործունյա բնակչություն՝ 2 619 918 մարդ
- Երկրամասի ՀՆԱ՝ 192 882 մլն եվրո (2013) (9,7%-ը ամբողջ Ֆրանսիայի ՀՆԱ-ից)
- Արդյունաբերությունը՝ մեքենաշինություն, մետալուրգիա, քիմիական արդյունաբերություն, մեքենաշինություն
- Գյուղատնտեսությունը՝ գինեգործություն, բանջարաբուծություն, հացահատիկի մշակում
Դեպարտամենտ | Զինանշան | Տարածք | Բնակչություն | Պրեֆեկտուրա | Բնակչության խտություն | |
---|---|---|---|---|---|---|
01 | Էն | 5 762 կմ² | 612 191 | Բուրկ ան Բրես | 106 մարդ/կմ² | |
07 | Արդեշ | 5 529 կմ² | 318 407 | Պրիվա | 58 մարդ/կմ² | |
26 | Դրոմ | 6 530 կմ² | 491 334 | Վալանս | 75 մարդ/կմ² | |
38 | Իզեր | 7 431 կմ² | 1 224 993 | Գրենոբլ | 165 մարդ/կմ² | |
42 | Լուար | 4 781 կմ² | 753 763 | Սենտ Էտիեն | 158 մարդ/կմ² | |
69 | Ռոն | 2 715 կմ² | 471 026 | Լիոն | 158 մարդ/կմ² | |
69 | Լիոնի մետրոպոլիա[5][6] | 534 կմ² | 1 324 637 | Լիոն | 2 482 մարդ/կմ² | |
73 | Սավոյ | 6 028 կմ² | 421 105 | Շամբերի | 70 մարդ/կմ² | |
74 | Վերին Սավոյ | 4 388 կմ² | 756 501 | Անսի | 172 մարդ/կմ² |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 https://www.insee.fr/fr/statistiques/2119431?sommaire=2119504
- ↑ décret n° 60-516 du 2 juin 1960 portant harmonisation des circonscriptions administratives (ֆր.) // Journal officiel de la République française — 1960. — ISSN 0242-6773
- ↑ Выписка из протокола Совета министров 18.06.2014 Национального собрания Франции(ֆր.)
- ↑ francetvinfo.fr - Территориальная реформа: новая карта из 13 регионов утверждена парламентом(ֆր.)
- ↑ grandlyon.com - Missions et compétences(ֆր.)
- ↑ Euromag.ru - Французский Лион в 2015 году станет метрополией
Արտաքին հղումներ
|