«Մերաբ Կոստավա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 25. Տող 25.
[[Կատեգորիա:Վրացի երաժիշտներ]]
[[Կատեգորիա:Վրացի երաժիշտներ]]
[[Կատեգորիա:Վրացի բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Վրացի բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Թբիլիսի քաղաքում ծնվածներ]]

14:26, 12 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Մերաբ Կոստավա
վրաց.՝ მერაბ კოსტავა
Դիմանկար
Ծնվել էմայիսի 26, 1939(1939-05-26)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 13, 1989(1989-10-13) (50 տարեկան)
Մահվան վայրԲորիթ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՄթածմինդա
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, երաժիշտ և այլախոհ
ԱմուսինRusudan Beridze?[1]
Պարգևներ և
մրցանակներ
Վրաստանի ազգային հերոսի շքանշան
Ստորագրություն
Изображение автографа
 Merab Kostava Վիքիպահեստում

Մերաբ Կոստավա (վրաց.՝ მერაბ კოსტავა, 26 մայիսի, 1939, Թբիլիսի — 13 հոկտեմբերի, 1989), վրացի այլախոհ, երաժիշտ ու բանաստեղծ: Վրաստանը ԽՍՀՄ-ից առանձնացնելու՝ 1980-ական թվականներին ծավալված շարժման ղեկավարներից մեկը:

1954 թվականին Մերաբ Կոստավան ու Զվիադ Գամսախուրդիան հիմնադրեցին երիտասարդական ընդհատակյա «Գորգասլիանի» կազմակերպությունը: 1956—1958 թվականներին կազմակերպության անդամները, այդ թվում՝ Կոստավան ու Գամսախուրդիան, ձերբակալվել են ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի կողմից հակախորհրդային գործունեության համար: Նրանք մեղադրվում էին նաև հակակոմունիստական գրականության ու թռուցիկների տարածման համար:

1962 թվականին Մերաբ Կոստավան ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան: 1962—1977 թվականին դասավանդել է Թբիլիսիի երաժշտական դպրոցներից մեկում:

1973 թվականին Կոստավան ու Գամսախուրդիան հիմնադրել են Մարդու իրավունքների պաշտպանության նախաձեռնող խումբը: 1976 թվականին Կոստավան եղել է Վրաստանի Հելսինկյան խմբի (1989 թվականին վերանվանվել է Վրացական հելսինկյան միություն) հիմնադիրներից մեկը: 1975 թվականից Amnesty International միջազգային կազմակերպության անդամ է:

1977 թվականին Կոստավան ու Գամսախուրդիան ձերբակալվել են: Գամսախուրդիան պաշտոնական խոստովանությունից հետո ներվել է: Կոստավան պատիժը կրել է Սիբիրում: Ազատազրկման ժամկետը երկու անգամ երկարաձգվել է. նա ազատություն է ստացել 1987 թվականին: Աշխատել է «Բալավերի» (Վրաց լեզուն ու գրականությունը դպրոցում) ամսագրում: 1978 թվականին Կոստավան ու Գամսախուրդիան ԱՄՆ Կոնգրեսի կողմից ներկայացվել են Նոբելյան մրցանակի: 1988 թվականին Կոստավան եղել է Սուրբ Իլյա Բարեպաշտի (Իլյա Ճավճավաձե) միության հիմնադիրներից մեկը: Եղել է Ավետարանի նոր մեկնության ջատագովներից մեկը: Առաջարկել է Ավետարանը թարգմանել վրացերեն: Եղել է մի շարք ցույցերի, այդ թվում՝ 1989 թվականի ապրիլի 9ի Թբիլիսիում տեղի ցույցի նախաձեռնողը, որն ավարտվեց նրանով, որ խորհրդային ռազմական ուժերը դաժանորեն ցրեցին ցուցարարներին:

Մերաբ Կոստավան եղել է «Самиздата»-ի ակտիվ մասնակից, ինչպես նաև «Օկրոս սացմիսի» («Ոսկե գեղմ») ընդհատակյա թերթի հրատարակիչներից մեկը: Հեղինակել է մի շարք գրական աշխատություններ ուգրական ստեղծագործություններ:

Մերաբ Կոստավան զոհվել է ավիավթարից չպարզված հանգամանքներում[2] Բորիտի գյուղի մոտ (ներկայում՝ Խարագաուլի մունիցիպալիտետ): Թաղված է Մթածմինդա պանթեոնում: Նրա զոհվելու վայրում կանգնեցված է հուշարձան: 2013 թվականին հետմահու պարգևատրվել է Ազգային հերոսի շքանշանով[3]:

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Zviad Gamsachurdia and Merab Kostava. Amnesty International, London 1977
  • Gamotxoveba Merab Kostavastan: mceralta da sazogado moçgvaceta mtacmindis panteoni, 1989 clis 21 oktomberi. Macne, Tbilisi 1992.