«Վերա Անջափարիձե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 12. Տող 12.
[[Կատեգորիա:Ստալինյան մրցանակի դափնեկիրներ]]
[[Կատեգորիա:Ստալինյան մրցանակի դափնեկիրներ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ]]
[[Կատեգորիա:Սոցիալիստական աշխատանքի հերոսներ]]

05:32, 10 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Վերա Անջափարիձե
վրաց.՝ ვერიკო ანჯაფარიძე
Ծնվել էսեպտեմբերի 23 (հոկտեմբերի 5), 1897
ԾննդավայրՔութայիս, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 31, 1987(1987-01-31) (89 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՄթածմինդա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, թատերական ռեժիսոր և թատերական ուսուցիչ
ԱշխատավայրՇոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոն
ԱմուսինՄիխայիլ Ճիաուրելի
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՍոֆիկո Ճիաուրելի և Օթար Ճիաուրելի
 Veriko Anjaparidze Վիքիպահեստում

Վերա Իվլիանեի Անջափարիձե (Վերիկո Անջափարիձե) (սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 5), 1897, Քութայիս, Ռուսական կայսրություն - հունվարի 31, 1987(1987-01-31), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային դերասանուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1950)։

Կենսագրություն

Ծնվել է սեպտեմբերի 23-ին (հոկտեմբերի 6), Քութայիսում։ 1920-1927 թվականներին աշխատել Է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնում, 1928 թվականից՝ Թբիլիսիի Մարջանիշվիլու անվան թատրոնի դերասանուհի Է։ Անջափարիձեի արվեստին բնորոշ են բեմական բարձր կալտուրան, կերպարների նուրբ մշակումը, արտիստական վառ անհատականությունը։ Լավագույն դերակատարումներից են՝ Օֆելյա, Դեզդեմոնա, Կլեոպատրա (Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ», 1925, «Օթելլո», 1932, «Անտոնիոս և Կլեոպատրա», 1951), Հուդիթ (Գուցկովի «Ուրիել Ակոստա», 1929), Գինատրե (Դադիանրի «Գուրիա Նինոշվիլի», 1934), Ջավարա (Վաժա Փշավելայի «Աքսորյալը», 1945), Տատիկ (Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում», 1957)։ 1923 թվականից նկարահանվել է կինոյում (Ռուսուդան՝ «Գեորգի Աահակաձե» ևն)։ ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր է (1943, 1946, 1952)։

Անջափարիձեն գրավոր և բանավոր ելույթներով բարձր է գնահատել հայ բեմի վարպետներին (Ի. Ալիխանյան, Հրաչյա Ներսիսյան, Օլգա Գուլազյան, Վահրամ Փափազյան և ուրիշներ), իր գործունեությամբ ամրապնդում է հայ և վրաց թատրոնների կապը, Տատիկի դերակատարումով («Ծառերը կանգնած են մահանում»։ Հանդես է եկել Սունդուկյանի անվան թատրոնի բեմում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։