«Վարդերի հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:21-րդ դարի հեղափոխություններ ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:Վրաստանի քաղաքականություն ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 26. | Տող 26. | ||
[[Կատեգորիա:Նոյեմբերի 22 իրադարձություններ]] |
[[Կատեգորիա:Նոյեմբերի 22 իրադարձություններ]] |
||
[[Կատեգորիա:21-րդ դարի հեղափոխություններ]] |
[[Կատեգորիա:21-րդ դարի հեղափոխություններ]] |
||
[[Կատեգորիա:Վրաստանի քաղաքականություն]] |
07:12, 7 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ
վրաց.՝ ვარდების რევოლუცია | |
---|---|
Երկիր | Վրաստան |
Ամսաթիվ | 2003 թվականի նոյեմբերի 2 - 2004 թվականի հունվարի 4 |
Պատճառ | Էդուարդ Շևարդնաձեի ներքին քաղաքականություն |
Հիմնական նպատակ | Քաղաքական ռեժիմի փոփոխում |
Արդյունք | Նախագահի վերընտրություն. իշխանության է անցնում Միխեիլ Սաակաշվիլին |
Կազմակերպիչ | «Քմարա» ընդդիմություն |
Մասնակիցների քանակ | 100 000 |
Զոհեր | չկան |
Վիրավորներ | տվյալներ չկան |
Ձերբակալվածներ | չկան |
Վարդերի հեղափոխություն (վրաց.՝ ვარდების რევოლუცია - «վարդեբիս ռևոլյուցիա»), գունավոր հեղափոխություն Վրաստանում 2003 թվականի նոյեմբերին: Հեղափոխության հիմնական դրդապատճառը 2003 թվականի նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծումն էր: Հեղափոխության ընթացքում Էդուարդ Շևարդնաձեն վայր դրեց իր լիազորությունները և երկրի ղեկավարումն անցավ ընդդիմադիրներին՝ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ:
Նախադրյալներ
Հեղափոխության տանող գլխավոր և համընդհանուր նախադրյալ դարձավ Վրաստանի անկախացումից հետո (1995) պաշտոնավարող Էդուարդ Շևարդնաձեի կառավարումից դժգոհությունը: Բնակչության դժգոհությունն առաջացել էր կառավարության հանդեպ կուտակված պահանջներից, որոնք կապված էին երկրի ծանր տնտեսական իրավիճակի, պետական ծառայողների շրջանում կոռուպցիայի տարածվածության և այլ պատճառներով: Իրավիճակը բարդացավ ազգային փոքրամասնությունների՝ անկախության ձգտելու կամ Ռուսաստանին միանալու ձգտումների հետևանքով, ինչը մասնավորապես արտահայտվեց դե-ֆակտո անկախ գոյություն ունեցող Աբխազիայի, Հարավային Օսիայի և որոշակիորեն Աջարիայի պարագայում:
Հասարակության մեջ բացասական զգացողություններ առաջացրեց նաև Շևարդնաձեի՝ Աբխազիայում և Օսիայում հակամարտությունները բռնի ուժով լուծելու մերժումը, ինչը համատեղվում էր հարցը խաղաղ ճանապարհով լուծելու անհաջող փորձերով: Վրաստանում քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամն իր գագաթնակետին հասավ 2003 թվականի նոյեմբերի 2-ի նախագահական ընտրությունների նախօրեին: