«Դիդիե Դեշամ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 378. Տող 378.
[[Կատեգորիա:Ֆրանսիացի ֆուտբոլային մարզիչներ]]
[[Կատեգորիա:Ֆրանսիացի ֆուտբոլային մարզիչներ]]
[[Կատեգորիա:Ֆրանսիացի ֆուտբոլիստներ]]
[[Կատեգորիա:Ֆրանսիացի ֆուտբոլիստներ]]
[[Կատեգորիա:Ֆուտբոլային մարզիչներ]]

20:18, 2 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Դիդիե Դեշամ
ֆր.՝ Didier Deschamps
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դիդիե Կլոդ Դեշամ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 15, 1968 (55 տարեկան)
Ծննդավայր Բայոննա, Ֆրանսիա Ֆրանսիա
Հասակ 174 սմ
Քաշ 71 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Ֆրանսիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1985-1989 Ֆրանսիա Նանտ 111 (4)
1989-1990 Ֆրանսիա Մարսել 16 (3)
1990-1991 Ֆրանսիա Բորդո 29 (3)
1991-1994 Ֆրանսիա Մարսել 106 (5)
1994-1999 Իտալիա Յուվենթուս 124 (4)
1999-2000 Անգլիա Չելսի 26 (0)
2000-2001 Իսպանիա Վալենսիա 8 (0)
Ազգային հավաքական
1989-2000 Ֆրանսիա Ֆրանսիա 103 (4)
Մարզչական կարիերա
2001-2005 Ֆրանսիա Մոնակո
2006-2007 Իտալիա Յուվենթուս
2009-2012 Ֆրանսիա Մարսել
2012-ն.ժ. Ֆրանսիա Ֆրանսիա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դիդիե Կլոդ Դեշամ (ֆր.՝ Didier Claude Deschamps, ֆրանսերեն արտասանություն [didje deˈʃɑ̃]; հոկտեմբերի 15, 1968, Բայոննա, Ֆրանսիա) Ֆրանսիացի ֆուտբոլիստ, մարզիչ, ազգությամբ բասկ: Լինելով Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագը, հավաքականին հասցրել է հաղթանակի 1998 թվականի աշխարհի առաջնությունում և 2000 թվականի Եվրոպայի առաջնությունում: 2012 թվականի հուլիսի 8-ից համարվում է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը:

Խաղային կարիերա

Ակումբային

Դիդիե Դեշամը սկսել է իր ֆուտբոլային կարիերան դեռևս այն ժամանակ երբ սովորում էր դպրոցում: Նրա առաջին ակումբը «Բայոննա» սիրողական ակումբն էր: Նրա տաղանդը արժանապատվությամբ գնահատել են «Նանտ» ակումբի սկաուտները, որոնք 15 տարեկան պատանու հետ պայմանագիր կնքեցին 1983 թվականի ապրիլին: Դեշամի նորամուտը առաջնությունում կայացավ 1985 թվականի սեպտեմբերի 27-ին:

Առաջին իսկական հաջողությունները ազգային հավաքականի ապագա առաջնորդի «դուռը թակեցին» 1991-1994 թվականներին՝ երկրորդ մարսելական «կամպանիայի» ժամանակ: Երկու Ֆրանսիական Լիգայի չեմպիոնի տիտղոսներից հետո (1991, 1992) Դեշամի ձեռքերում հայտնվեց շատերի համար դեռևս անհասանելի Չեմպիոնների գավաթը: Այն ինչ արեցին Օլիմպիկի ֆուտբոլիստները 1993 թվականին, անհավանական թվաց, քանի որ նրանցից առաջ ոչ մի ֆրանսիական ակումբի չէր հաջողվել հաղթանակել ակումբային եվրոպական ֆուտբոլի անգամ մեկ տիտղոս: Դիդիե Դեշամը դարձավ ամենաերիտասարդ թմավագը, ում հաջողվեց հաղթանակել այդքան պատվավոր տիտղոս, իսկ այդ ակումբի դարպասապահ՝ Ֆաբիեն Բարտեզը նույն նոմինացիայում դարձավ ամենաերիտասարդ դարպասապահը:

1994 թվականին Դեշամը տեղափոխվում է թուրինի «Յուվենթուս»: Փայլելով ակումբի կազմում՝ Դեշամը երկրի մեջ հաղթեց վեց տարբեր գավաթներ, ինչպես նաև վերջին երկու տարվա մեջ երկրորդ անգամ հաղթեց Չեմպիոնների գավաթը (1996): Երևում է պատահական չէ, որ Դեշամը մտնում է ֆրանսիայի լավագույն լեգիոններների այն «եռյակ»-ի մեջ՝ որոնք երբևիցէ պաշտպանել են Ծեր Սենյորայի «գույները»:

Մինչև մեծ ֆուտբոլային կարիերայի ավարտելը Դեշամը հասցրեց փորձել իրեն որպես անգլիական Պրեմիեր լիգայի և իսպանական Պրիմերայի խաղացող: 2001 թվականին ֆուտբոլիստը հայտարեց, որ մտադիր է «խաղակոշիկները մեխից կախել» (այսինքն՝ ավարտել կարիերան):

Միջազգային

1989 թվականին Միշել Պլատինիից ստանալով հրավերք ազգային հավաքական (Հարավսլավիայի դեմ խաղում), Դեշամը ֆրանսիական ֆուտբոլի համար շատ խավար ժամանակահատվածում սկսեց իր միջազգային կարիերան[4]:

Երբ թիմի նոր գլխավոր մարզիչ Էմե Ժակեն սկսեց «վերակենդանացնել» հավաքականը, թիմի ավագը դարձավ Մանչեսթեր Յունայթեդի «աստղային» փլեյմեյքեր Էրիկ Կանտոնան: Սակայն նա չարդարացրեց սպասելիքները. ֆեյր-փլեյի հետ չհամապատասխանող պահվացքի համար նա ստացավ երկարաժամկետ որակազրկում և վերադարձավ 1995 թվականի հունվարին, իսկ այդ ժամանակ նրա, Ժան-Պիեր Պապենի և Դավիդ Ժինոլայի նման վետերաններին փոխարինելու եկան նոր ֆուտբոլիստներ: Այսպիսով եկավ Զինեդին Զիդանի ժամանակաշրջանը: Դեշամը քչերից էր, ով մնաց թիմի կազմում, և նա կրկին ընտրվեց որպես հավաքականի ավագ: Ընտրվելուց հետո ընկած ժամանակահատվածը հետագայում կոչվեց ֆրանսիական ֆուտբոլի «Ոսկե Ժամանակաշրջան»: Որպես մարզիչ Դեշամը իր առաջին խաղը անց է կացրել Գերմանիայի ազգային հավաքականի դեմ խաղում՝ Եվրոյի որակաորման փուլում:

Դիդիե Դեշամը 2000 թվականին

Սակայն իսկական ճանաչումը Դեշամի և իր խաղընկերների մոտ եկավ 1998 թվականի ֆանտաստիկ մունդիալից հետո: Մինչև առաջնության մեկնարկը հիմնական ֆավորիտը համարվում էր Բրազիլիայի հավաքականը, որը չնայած Ռոմարիոյի կորուստի միևնույն է մնում էր ամենաահեղ կազմը ունեցող հավաքականը: Հավաքականի հետ մրցակցության մեջ մտնել կարող էր միայն Սելեստան իր հզոր հարձակվողական զույգով՝ Գաբրիել Բատիստուտա և Արիել Օրտեգա զույգով: Սակայն ամեն ինչ ստացվեց այլ կերպ. Ֆրանսիայի հավաքականը իր մրցակիցներին չէր տալիս հաղթելու անգամ ամենաչնչին շանսը՝ ամեն խաղում ցույց տալով հիանալի խաղ դաշտի ցանկացած հատվածում: Առաջնության իսկական հերոսը դարձավ Զինեդին Զիդանը՝ եզրափակիչ «դուբլի» հեղինակը; դարպասապահն էր (ի զարմանս բոլորի նա գործում էր շատ վստահ) Բարտեզը; պաշտպանության գիծը պաշտպանված Դիդիե Դեշամով՝ համարվեց ամենաներդաշնակը աբողջ առաջնության շրջանակներում: Հաղթանակը ստացվեց ավելի քան օրինաչափ և համարվեց՝ արժանի:

Անմիջապես այդ մեծ հաջողությունից հետո Էմե Ժակեն հեռացավ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Նրան փոխարինեց Րոժե Լեմերը, որը օգտվելով նախորդ մարզչի հավաքականում դրած հիմքից՝ ֆրանսիացիներին հասցրեց մինչև մյուս խոշոր հաղթանակին: Այդ հաղթանակը 2000 թվականի Եվրոպայի առաջնությունում ֆրանսիացիների տարած հաղթանակն էր: Այն բանից հետո, երբ Դեշամը բարձրացրեց իր գլխավերևում այդ պատվավոր տիտղոսը՝ Ֆրանսիան գլխավորեց ՖԻՖԱ-յի վարկանշային աղյուսակը և այդ բարձրության վրա մնաց շուրջ 2 տարի:

2001 թվականին կայացավ Դիդիե Դեշամի հրաժեշտը հավաքականի հետ: Այդ ժամանակ նա Ֆրանսիայի հավաքկանում անց կացրած խաղերի քանակով ռեկորդակիր էր: Այս պահին Դեշամից առաջ իրենց տեղն են գտել մի անգամից հինգ ազգանուն. Զիդան, Թյուրամ, Դեսայի, Անրի և Պատրիկ Վիերա, և ընդ որում նրանք բոլորը Դեշամի նախկին խաղընկերներն են:

Մարզչական կարիերա

Դեշամի առաջին մարզչական ակումբը դարձավ ֆրանսիական «Մոնակոն»: Այդ ակումբի հետ նա 2003 թվականին հաղթեց լիգայի գավաթը և հասավ մինչև 2004 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրփակիչ: Հետագայում նա ակումբից հեռացավ, քանի որ ուներ ակումբի կառավարության խնդիրներ:

Երբ 2006 թվականի ամռանը Դեշամը ստացավ վատ իրավիճակում հայտնված «Յուվենթուս»-ից առաջարկություն, նա ամենևին էլ չէր կասկածեց, որ ամեն ինչ լավ կլինի և «Յուվենթուս»-ի Սերիա B-ում հայտնվելու հենց առաջին մրցաշրջանում նա գլխավորեց ակումբը: Այդ տարի «Դեշամի ակումբը» առաջնությունը ավարտեց 1-ին հորիզոնականով և դուրս եկավ Սերիա A: Մրցաշրջանի ավարտից հետո Դեշամը հեռացավ ակումբից, քանի որ նրան դուր չեկավ ակումբի կառավարության վարած գալիք տրանսֆերային քաղաքականությունը[5][6]:

2009 թվականի մայիսի 5-ին Դեշամը կնքեց երկու տարվա պայմանագիր մարսելի «Օլիմպիկի» հետ: Այդ ակումբը նա մարզչի պաշտոնում գլխավորեց 2009-10 մրցաշրջանի սկզբից[7][8][9]: «Մարսելի» հետ Դեշամը հաղթեց տարավ Ֆրանսիայի առաջնությունում, Ֆրանսիայի լիգայի գավաթում, ինչպես նաև հաղթեց Ֆրանսիայի Սուպերգավաթը: 2012 թվականի հուլիսի 2-ին Դեշամը խզեց իր պայմանագիրը «Մարսելի» հետ[10]: Ֆրանսիական մամուլի վարկածով Դեշամի հեռանալու պատճառը դարձավ սպորտային տնօրենի՝ Ժոզե Անիգոյի հետ ծագաց խնդիրները:

2012 թվականի հուլիսի 8-ին Դեշամը հետևելով Լորան Բլանի քայլերին (այսինքն՝ դարձավ թիմի գլխավոր մարզիչ), ով 2012 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո հեռացավ գլխավոր մարզչի պաշտոնից կնքեց երկու տարվա պայմանագիր Ֆրանսիայի ազգային հավաքականի հետ[11][12][13][14][15][16][17]:

Վիճակագրություն

Ըստ 2013 թվականի մարտի 26-ի տվյալների[18][19][20][21][21][22]

Ակումբային

Միջազգային

Միջազգային գոլերը

Մարզչական վիճակագրություն

Ակումբ Երկիր Կառավարման սկիզբ Կառավարման վերջ Արդյունքներ
Խ Հ Ո Պ Տ %
Մոնակո Ֆրանսիա 2001 19 սեպտեմբերի 2005 210 100 57 53 47.61
Յուվենթուս Իտալիա 10 հուլիսի 2006 28 մայիսի 2007 45 30 10 5 66.66
Մարսել Ֆրանսիա 5 մայիսի 2009 2 հուլիսի 2012 167 87 39 41 52.09
Ֆրանսիայի հավաքական Ֆրանսիա 8 հուլիսի 2012 ն.ժ. 39 21 10 8 53.84
Ընդհանուր 461 238 116 107 51.62

Ըստ 2015 թվականի սեպտեմբերի 7-ի տվյալների

Ձեռքբերումներ

Որպես ֆուտբոլիստ

Ֆրանսիա «Մարսել»

Իտալիա «Յուվենթուս»

Անգլիա «Չելսի»

Ֆրանսիա «Ֆրանսիայի հավաքական»

Որպես մարզիչ

Ֆրանսիա «Մոնակո»

  • Ֆրանսիական լիգայի գավաթի հաղթող (1): 2003
  • Ընդհանուր: 1 տիտղոս

Իտալիա «Յուվենթուս»

  • Սերիա B-ի հաղթող (1): 2006-07
  • Ընդհանուր: 1 տիտղոս

Ֆրանսիա «Մարսել»

  • Լիգա 1-ի չեմպիոն (1): 2010
  • Ֆրանսիական լիգայի գավաթի հաղթող (3): 2010, 2011, 2012
  • Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող (2): 2010, 2011

Ընդհանուր: 6 տիտղոս

Անձնական ձեռքբերումներ

  • Տարվա ֆուտբոլիստ Ֆրանսիայում (1): 1996
  • Ընդգրկված է ՖԻՖԱ 100-ի կազմում (1)

Ընդհանուր: 2 մրցանակ

Ծանոթագրություններ

  1. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 2019. — Iss. 1. — ISSN 0242-6773
  2. Foot : Didier Deschamps sacré entraîneur de l'année par la Fifa — 2018.
  3. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1998. — Iss. 170. — P. 11376. — ISSN 0242-6773
  4. Ֆրանսիան հիանալի ֆուտբոլիստներով համալրված կազմ ուներ, սակայն նրանց չի հաջողվում որակավորվել ոչ ԱԱ-1990-ին ոչ էլ ԱԱ-1994-ին:
  5. Դիդիե Դեշամը հեռացավ "Յուվենթուսից"
  6. Դեշամ: "Յուվենթուսից հեռանալու որոշումը սխալ էր"
  7. Դեշամը կնքեց երկու տարվա պայմանագիր «Օլիմպիկի» հետ
  8. «Didier Deschamps succèdera à Erik Gerets» (ֆրանսերեն). Site officiel de l'Olympique de Marseille. 5.05.2009. Արխիվացված է օրիգինալից 2012-08-06-ին. Վերցված է 9 July 2012-ին.
  9. «Deschamps, à jamais le premier» (ֆրանսերեն). Site officiel de l'Olympique de Marseille. 5.05.2009. Արխիվացված է օրիգինալից 2012-08-06-ին. Վերցված է 9 July 2012-ին.
  10. «L'OM et Deschamps officialisent leur séparation» (ֆրանսերեն). Site officiel de l'Olympique de Marseille. 2.07.2012. Արխիվացված է օրիգինալից 2012-08-06-ին. Վերցված է 9 July 2012-ին.
  11. «Didier Deschamps sélectionneur de l'Equipe de France» (ֆրանսերեն). Site officiel de la Fédération française de football. 8.07.2012. Վերցված է 9 July 2012-ին.
  12. «Didier Deschamps en bref» (ֆրանսերեն). Site officiel de la Fédération française de football. 8.07.2012. Վերցված է 9 July 2012-ին.
  13. «Didier Deschamps manager of French national team». Sporza. 8 July 2012. Վերցված է 8 July 2012-ին.
  14. «Good luck, Didier! Deschamps handed task of rebuilding France side after Euro woe». Daily Mail. 8 July 2012. Վերցված է 8 July 2012-ին.
  15. «Didier Deschamps named new coach of France, replacing Laurent Blanc». Winnipeg Free Press. 8 July 2012. Վերցված է 8 July 2012-ին.
  16. «Deschamps named new France coach». Eurosport. 8 July 2012. Վերցված է 8 July 2012-ին.
  17. «Deschamps named France boss». Goal.com. 8 July 2012. Վերցված է 8 July 2012-ին.
  18. «Didier Deschamps Player Statistics». Football Database.eu. Վերցված է 4 July 2012-ին.
  19. «Deschamps Chelsea stats». Bounder.Friardale.co.uk. Վերցված է 28 January 2013-ին.
  20. «Didier Claude Deschamps – Matches in European Cups». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 28 January 2013-ին.
  21. 21,0 21,1 «Didier Deschamps – Century of International Appearances». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 22 July 2012-ին.
  22. «France: Fixtures and results». FIFA. Վերցված է 28 January 2013-ին.

Արտաքին հղումներ