«Երաժշտությունը Շվեյցարիայում»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
 
[[Պատկեր:Hans georg naegeli.jpg|thumb|160px|[[Հանս Գեորգ Նեգելի]]]]
18-րդ դարի ավարտին երկրում սկսվեց, այսպես ասած, [[խմբերգ]]ային շարժում [[Յոհան Պեստալոցցի|Յոհան Պեստալոցցիի]] և [[Ժան Ժակ Ռուսո|Ժան Ժակ Ռուսոյի]] գաղափարների ազդեցության տակ։ Ողջ երկրով հռչակված էր ժողովրդական երաժշտությունը, խմբերգերում ընդգրկվում էին ազգաբնակչության լայն շերտեր, մշակվում էին ժողովրդական մեղեդիները, ստեղծվում էին երաժշտական դպրոցներ և սիրողական տղամարդկանց սիրողական [[Երգչախումբ|երգչախմբ]]եր (դրանցից ամենամեծը կազմված էր 600 արդուցմարդուց Պեստոացցիի մանկավարժական գաղափարների ազդեցության տակ զարգացավ երաժշտական [[մանկավարժություն]]ը։ Հայտնի մանկավարժ և կոմպոզիտոր [[Հանս Գեորգ Նեգելի]]ն տպագրեց իր աշխատանքները, որոնց շարքին են պատկանում «Երգի ուսուցումը Պեստոլացցի սկզբունքների հիման վրա», «Դասախոսություններ երաժշտության մասին սկսնակների համար», «Դպրոցում երգեցողության ուսուցման երաժշտական աղյուսակներ»։ Ինչպես նաև նա հիմնադրեց իր հրատարակչությունը և երգեցողության ինստիտուտը Ցյուրիխում (հետագայում գոյատևել է Ցյուրիխի տղամարդկանց երգչախումբ անվան տակ)։ 19-րդ դարի սկզբի ականավոր երաժշտական գործիչների թվում են դաշնակահար և կոմպոզիտոր Ֆ․Կ․ Շնիդեր Ֆոն Վարտենզեն (օպերա, սիմֆոնիա, օրատորիաներ, գրել է «Ռիթմիկայի համակարգ» գիրքը), կոմպոզիտոր Ֆ․Տ․ Ֆրյոլիխը (խմբերգային ստեղծագործություններ, մոտ 150 երգ), դաշնակահար և կոմպոզիտոր Վ․Բաումգարտները ([[Ռիչարդ Վագներ|Ռիչարդ Վագների]] ընկերը, Ցյուրիխի երաժշտական ինստիտուտի տնօրեն)։
 
Մի քանի շվեյցարացի երաժիշտներ սովորել են և անձամբ ծանոթ են եղել [[Եվրոպա|Եվրոպայի]] խոշոր կոմպոզիտորների հետ։ Օրինակ դաշնակահար Շ․Ս․ Բովի-Լիսբերգը եղել է [[Ֆրեդերիկ Շոպեն]]ի աշակերտը<ref>{{Cite web
1888

edits

Նավարկման ցանկ