«Անուբիս»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
|||
Տող 53. | Տող 53. | ||
== Անուբիսը անտիկ գրականության մեջ == |
== Անուբիսը անտիկ գրականության մեջ == |
||
[[Պլուտարքոս]]ի «Իսիդան և Օսիրիսը» ստեղծագործության մեջ մեկնաբանություն է բերվում, որտեղ Անուբիսը [[Սեթ (դիցաբանություն)|Սեթ]]ի և [[Նեֆտիդա]]յի որդին է, որը գտնվել և դաստիարակվել է [[Իսիդա]]յի կողմից<ref>Плутарх. Об Исиде и Осирисе 14; 44, см. Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т. 1. С. 127.</ref>: [[Ստրաբոն]]ը հիշատակում է, որ դա եգիպտական աստվածություն է, որին երկրպագել են XVII վերին եգիպտական նոմում<ref>Страбон. География XVII 1, 40 (стр. 812)</ref>: Ըստ |
[[Պլուտարքոս]]ի «Իսիդան և Օսիրիսը» ստեղծագործության մեջ մեկնաբանություն է բերվում, որտեղ Անուբիսը [[Սեթ (դիցաբանություն)|Սեթ]]ի և [[Նեֆտիդա]]յի որդին է, որը գտնվել և դաստիարակվել է [[Իսիդա]]յի կողմից<ref>Плутарх. Об Исиде и Осирисе 14; 44, см. Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т. 1. С. 127.</ref>: [[Ստրաբոն]]ը հիշատակում է, որ դա եգիպտական աստվածություն է, որին երկրպագել են XVII վերին եգիպտական նոմում<ref>Страбон. География XVII 1, 40 (стр. 812)</ref>: Ըստ [[Վերգիլիոս]]ի, Անուբիսը պատկերված էր [[Էնեաս]]ի վահանի վրա<ref>Вергилий. Энеида VIII 698</ref>: [[Դեցիմուս Յունիուս Յուվենալիս|Յուվենալիս]]ը հիշատակում է աստվածության երկրպագության մասին Հռոմում<ref>См. Ювенал. Сатиры VI 534</ref>: |
||
Հույները նույնացնում էին Անուբիսին [[Հերմես]]ի հետ<ref name="autogenerated1" /><ref name="autogenerated3" /><ref name="autogenerated4" /><ref name="autogenerated2" />: |
Հույները նույնացնում էին Անուբիսին [[Հերմես]]ի հետ<ref name="autogenerated1" /><ref name="autogenerated3" /><ref name="autogenerated4" /><ref name="autogenerated2" />: |
||
== Անուբիսի հետ կապված աստվածությունները == |
== Անուբիսի հետ կապված աստվածությունները == |
11:40, 27 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ
| |||||
հիերոգլիֆներ Անուբիս |
---|
Անուբիս | |
---|---|
Տեսակ | հին եգիպտական աստվածություն, Դիցաբանական հիբրիդներ և մահվան աստված |
Դիցաբանություն | Եգիպտական դիցաբանություն |
Սեռ | արական |
Հայր | Սեթ և Օսիրիս[1][2] |
Մայր | Nephthys?[2] |
Զավակներ | Kebehet? |
Anubis Վիքիպահեստում |
Անուբիս (հին հունարեն՝ Άνουβις), Ինպու (հին.եգիպտ)՝ Հին Եգիպտոսի աստվածություն շնագայլի գլխով և մարդու մարմնով, մահացածներին հանդերձյալ կյանք ուղեկցողը: Հին թագավորությունում համարվում էր մեծ գերեզմանատների և գերեզմանների բարեխոս, մեռյալների թագավորության դատավորներից մեկը, թույների և դեղերի պահապան: Հին եգիպտական դիցաբանությունում՝ Օսիրիսի որդին[3][4][5][6][7]: Անուբիսի պաշտամունքի կենտրոնը համարվում էր XVII վերին եգիպտական նոմի մայրաքաղաք Կինոպոլ քաղաքը: Պատկերվում էր շնագայլի և Սաբ վայրի շան տեսքով, երբեմն շնագայլի կամ շան գլխով մարդու տեսքով[8]: Օսիրիսի շրջափուլում օգնում էր Իսիդային Օսիրիսի մասերի որոնման գործում: Սրբազան կենդանիներն են՝ շնագայլը[9], շունը:
Պատմություն
Անիմիզմի դարաշրջանում Անուբիսը ներկայանում էր շնագայլի կերպարով[10]: Հին Եգիպտոսի կրոնի զարգացման որոշակի ժամանակաշրջանից Անուբիսին սկսեցին պատկերել շան գլխով մարդու տեսքով, ընդ որում աստվածության գործառույթները փոփոխվել են: XVII վերին եգիպտական նոմի մայրաքաղաք Կինոպոլը Հին Եգիպտոսի ամբողջ պատմության ընթացքում համարվում էր Անուբիսի պաշտամունքի կենտրոն[9]: Եգիպտագետները նշում են այդ պաշտամունքի արագ և համատարած տարածումը վաղ ժամանակաշրջանում: Հին թագավորության ժամակաշրջանում Անուբիսը հանդերձյալ աշխարհի տիրակալ էր և կրում էր Խենտիամենտի մականունը: Բացի այդ, Օսիրիսի պաշտամունքի ի հայտ գալուց առաջ նա համարվում էր Արևմուտքի գլխավոր աստվածությունը: Որոշ աղբյուրների տվյալներով «Խենտիամենտիու»-ն համարվում է տաճարի գտնվելու վայր, որտեղ երկրպագում էին այդ աստվածությունը[10]:
Տվյալ մականվան թարգմանության տարբերակներից մեկը համարվում է «Արևմուտքի բնակիչներից առաջինը»: Օսիրիսի պաշտամունքի զարգացման հետ մեկտեղ ղեկավար Դուատի մականունը և Անուբիսի որոշ գործառույթներ անմիջապես անցնում են Օսիրիս աստծո մոտ (Հին Թագավորությունում նա մարմնավորում էր մահացած փարավոնին)[9]: Անուբիսը դառնում է մահացածների ուղեկցորդ Ամենտիով (հին եգիպտ. «Արևմուտք»)՝ Դուատի տարածքը, որի միջով հոգին հայտնվում էր Օսիրիսի դատաստանին:
Մեռյալների գրքի տեքստերից մեկում ներկայացվում է եգիպտացիների մանրամասն պատկերացումները հանդերձյալ աշխարհի մասին: Տվյալ տեքստը ենթադրաբար գրված էր XVIII դինաստիայի ժամանակներում: Դրա գլուխներից մեկում ներկայացվում է Օսիրիսի դատաստանի նկարագրությունը, որի ժամանակ Անուբիսը Ճշմարտության կշեռքի վրա կշռում էր սիրտը: Կշեռքի ձախ նժարին դրվում էր մահացածի սիրտը, իսկ աջին՝ Մաատ թագուհու փետուրը, որը խորհրդանշում էր ճշմարտությունը:
Անուբիսը Օսիրիսի շրջափուլում
Օսիրիսի շրջափուլում Անուբիսը Օսիրիսի և Նեֆտիդայի որդին: Սեթի կինը՝ Նեֆտիդան սիրահարվել է Օսիրիսին և, ընդունելով Իսիդայի կերպարը, գայթակղում է նրան: Արդյունքում ծնվում է Անուբիս աստվածը: Վախենալով Սեթի հատուցմանը դավաճանության համար, Նեֆտիդան նորածնին թողնում է եղեգի մացառուտներում, որին հետո հայտնաբերում է Իսիդա աստվածուհին: Հետագայում Անուբիս աստվածը սկսեց օգնել Իսիդային Օսիրիսի մասերի որոնման գործում և մասնակցեց Օսիրիսի վերականգնված մարմնի զմռսմանը[11]:
Անուբիսը անտիկ գրականության մեջ
Պլուտարքոսի «Իսիդան և Օսիրիսը» ստեղծագործության մեջ մեկնաբանություն է բերվում, որտեղ Անուբիսը Սեթի և Նեֆտիդայի որդին է, որը գտնվել և դաստիարակվել է Իսիդայի կողմից[12]: Ստրաբոնը հիշատակում է, որ դա եգիպտական աստվածություն է, որին երկրպագել են XVII վերին եգիպտական նոմում[13]: Ըստ Վերգիլիոսի, Անուբիսը պատկերված էր Էնեասի վահանի վրա[14]: Յուվենալիսը հիշատակում է աստվածության երկրպագության մասին Հռոմում[15]:
Հույները նույնացնում էին Անուբիսին Հերմեսի հետ[3][4][5][6]:
Անուբիսի հետ կապված աստվածությունները
- Ինպուտ (հին.եգիպտ.)՝ եգիպտական դիցաբանության մեջ Դուատա աստվածուհին (մահացածների գտնվելու վայրը): Պատկերվում էր շան գլխով կնոջ տեսքով: XVII (Կինոպոլի) վերին եգիպտական նոմում, նրա անունը կրող կինը, համարվում էր Անուբիսի կինը: Երբեմն երկրպագվում էր որպես Անուբիսի կանացի ձև[10]:
- Ուպուաուտ (հին եգիպտ. «Ճանապարհներ բացող»), Օֆոիս (հուն.)՝ եգիպտական դիցաբանության մեջ գայլի տեսքով աստված, մահացածի ուղեկցողը դեպի Դուատ:
- Իսդես (նաև արտասանվում է որպես Աստենու, Աստեն, Իստեն կամ Աստես)՝ հանդերձյալ աշխարհի բարեխոսներից մեկը (Դուատ, Արևմտյան անապատ) եգիպտական դիցաբանության մեջ, այդ առումով մոտիկ Անուբիսին: Իսդեսը պատկերվում էր խոշոր սև շան տեսքով, նույն կերպ, ինչպես Անուբիսը պատկերվում էր շնագայլի տեսքով: Ուշ ժամանակաշրջանում նմանացվում է Անուբիսի հետ[9]:
- Հերմանուբիս (հին հունարեն՝ Ἑρμανοῦβις)՝ դիցաբանության մեջ եղել է աստված, ով իր կերպարով նմանվում էր Հերմեսին (հին հունական դիցաբանություն) և Անուբիսին (հին եգիպտական դիցաբանություն)[16][17]: Օսիրիսի և Նեֆտիդայի որդին էր: Հերմեսը և Անուբիսը ունեին նմանատիպ պարտականություններ (նրանք հոգիների ուղեկցորդներ էին[18]), ինչը, հավանաբար, հանգեցրել է այդ երկու աստվածությունների միաձուլմանը մեկում՝ Հերմանուբիսի:
Ծանոթագրություններ
- ↑ Любкер Ф. Anubis (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 107.
- ↑ 2,0 2,1 Анубис (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 872—873.
- ↑ 3,0 3,1 «Мифы народов мира»
- ↑ 4,0 4,1 «Древнеегипетский словарь-справочник»
- ↑ 5,0 5,1 «Словарь духов и богов германо-скандинавской, египетской, греческой, ирландской, японской мифологии, мифологий индейцев майя и ацтеков»
- ↑ 6,0 6,1 «Краткий словарь мифологии и древностей». М. Корш. Санкт-Петербург, издание А. С. Суворина, 1894.
- ↑ «Словарь иностранных слов русского языка»
- ↑ Мифы народов мира / Ред. С. А. Токарев. — М.: Советская энциклопедия, 1991. — Т. 1, с. 89.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Иван Рак. Мифы Древнего Египта.
- ↑ 10,0 10,1 10,2 Макс Мюллер. Египетская Мифология.
- ↑ Freeman, 1997, էջ 91
- ↑ Плутарх. Об Исиде и Осирисе 14; 44, см. Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т. 1. С. 127.
- ↑ Страбон. География XVII 1, 40 (стр. 812)
- ↑ Вергилий. Энеида VIII 698
- ↑ См. Ювенал. Сатиры VI 534
- ↑ Peacock, 2000, էջեր 437–38 (Hellenistic kingdom)
- ↑ «Hermanubis | English | Dictionary & Translation by Babylon». Babylon.com. Վերցված է 15 June 2012-ին.
- ↑ Riggs, 2005, էջ 166
Հղումներ
- «Անուբիս». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Статья об Анубисе
- В. Д. Гладкий «Древний Мир» Том 2
- Анубисы
- Символы Египта