«Հայկազյան դպրոց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (8) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Արևմտահայերեն|Հայկազեան Դպրոց (Իրան) }}
{{Տեղեկաքարտ Դպրոց
{{Տեղեկաքարտ Դպրոց
|անվանում = Հայկազյան դպրոց
|անվանում = Հայկազյան դպրոց

17:01, 18 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ


Հայկազյան դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1870
Երկիր Իրան
ՏեղագրությունԹեհրան
ՀասցեԹեհրանի Դարվազի Ղազվին թաղամաս

Հայկազյան դպրոց, միջնակարգ, երկսեռ դպրոց։ Հիմնադրվել է 1870 թվականին, Թեհրանի Դարվազե Ղազվին թաղամասում՝ արևմտահայ մտավորականներ Միքայել Մարգարյանի, Կարապետ Բազիրկանյանի և Հովսեփ Գասպարյանի նախաձեռնությամբ։ Սկզբնական շրջանում գտնվել է եկեղեցու բակում, 1884 թվականին կառուցվել է առանձին շենք։ 1903 թվականին մասնաճյուղ է բացվել Հասանաբադ թաղամասում։ Մինչև 1906-1907 թվականները եղել է արական, այնուհետե՝ երկսեռ։ 1932-1933 թվականներին նախկին նորջուղայեցի, ապա Հնդկաստանի բնակիչ, բարերար Դավիթ Դավթյանի նյութական օժանդակությամբ կառուցվել է այժմյան «Դավթյան» դպրոցի նոր շենքը, որը 1942 թվականից կոչվել է Քուշեշ-Դավթյան։ Դասավանդվել են հայոց լեզու և գրականություն, պատմություն, պարսկերեն, ֆրանսերեն և հանրակրթական այլ առարկաներ։ Ուսուցումը մինչև ազգային դպրոցների փակումը (1936 թվական) եղել է հայերեն, վերաբացումից հետո՝ պարսկերեն, իսկ հայերենն ուսումնասիրվել է պետական ծրագրից դուրս՝ արտաժամյա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։