«Արամ Փախչանյան»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Երևան քաղաքում ծնվածներ ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 36. | Տող 36. | ||
== Տես նաև == |
== Տես նաև == |
||
* [[Այբ |
* [[Այբ դպրոց]] |
||
* [[ |
* [[Էյբբի]] |
||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
00:17, 7 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ
Արամ Փախչանյան | |
---|---|
Ծնվել է | Ապրիլի 1, 1968 |
Ծննդավայր | Հայկական ԽՍՀ Երևան |
Ազգություն | Հայ |
Ազդել է | Այբ ավագ դպրոց ABBYY |
Մասնագիտություն | ուսուցիչ |
Աշխատանք | ABBYY փոխնախագահ |
Զբաղեցրած պաշտոններ | գործադիր տնօրեն |
Կայք | Արամ Փախչանյան |
Արամ Փախչանյան (ապրիլի 1, 1968, Երևան), ABBYY ընկերության փոխնախագահ, տվյալների մուտքագրման արտադրանքների բաժնի տնօրեն։
Կենսագրություն
Ավարտել է Երևանի ֆիզմաթ դպրոցը, ապա՝ Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտը։ Աշխատում է «ABBYY» ընկերությունում 1993 թվականից։ Հետագայում աշխատել է որպես պետի տեղակալ, հետազոտությունների և զարգացման բաժնի պետ, 1997 թվականից կորպորատիվ նախագծերի բաժնի տնօրեն, 1999-2004 թվականներին՝ կորպորատիվ նախագծերի գծով փոխնախագահ։ 2004 թվականի ամռանից ներկա պաշտոնում է, նաև FormReader ծրագրի մենեջեր։ [1][2] Արամ Փախչանյանը կանգնած է եղել ընկերության ակունքներում, ակտիվորեն մասնակցել է բիզնեսի կայացման և զարգացման, միջազգային շուկաներ դուրս գալու գործում։ Այսօր ABBYY-ն ունի 1000-ից ավելի աշխատակիցներ և գրասենյակներ աշխարհի տարբեր երկրներում` ներառյալ Ճապոնիան, Չինաստանը, Բրազիլիան, Ավստրալիան և ԱՄՆ։[3]
Արամ Փախչանյանը «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր անդամ է։
2014 թվականի հուլիսին Արամ Փախչանյանը դադարեցնում է ակտիվ գործունեությունը «ABBYY» ընկերությունում «ԱՅԲ» դպրոցը ղեկավարելու համար՝ միաժամանակ մնալով «ABBYY»–ի փոխտնօրենի պաշտոնում՝ տարբեր հասարակական կառույցներում ընկերությունը ներկայացնելու իրավասությամբ[4][5]։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Արամ Փախչանյանը ABBYY ընկերության կայքում (ռուս.)
- ↑ Արամ Փախչանյանը tadviser կայքում (ռուս.)
- ↑ ABBYY ընկերության փոխնախագահը հուլիսի 13-ին Երևանում կանցկացնի վարպետության դաս (հայ.)
- ↑ Արամ Փախչանյանը լքել է ABBYY ընկերությունը ԱՅԲ դպրոցը ղեկավարելու համար (ռուս.)
- ↑ www.ittrend.am "ABBYY փոխնախագահ Արամ Փախչանյանը կղեկավարի Երևանի «Այբ» դպրոցը" (հայ.)
Արտաքին հղումներ
- Արամ Փախչանյան Էյբբի ընկերության կայքում (ռուս.)
- Արամ Փախչանյան «Այբ»-ի պաշտոնական կայքում (հայ.)
- Արամ Փախչանյան Նորություներ Մեդիամաքս կայքում (հայ.)
- Արամ Փախչանյան (հարցազրույց) (հայ.)
Տեսանյութեր
- Արամ Փախչանյան ԱրմՆյուզ (հայ.)
- Արամ Փախչանյան ՌԷվոլուցիա (հայ.)
- Արամ Փախչանյան Բանաձև (հայ.)