«Սև ծով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 86. Տող 86.
[[Կատեգորիա:Ուկրաինայի աշխարհագրություն]]
[[Կատեգորիա:Ուկրաինայի աշխարհագրություն]]
[[Կատեգորիա:Ռուսաստանի աշխարհագրություն]]
[[Կատեգորիա:Ռուսաստանի աշխարհագրություն]]
[[Կատեգորիա:Վրաստանի աշխարհագրություն]]
[[Կատեգորիա:Վրաստանի ծովեր]]
[[Կատեգորիա:Աբխազիայի աշխարհագրություն]]
[[Կատեգորիա:Աբխազիայի աշխարհագրություն]]
[[Կատեգորիա:Միջերկրական ծովի ծովեր]]
[[Կատեգորիա:Միջերկրական ծովի ծովեր]]

06:16, 2 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ

Սև ծով
հուն․՝ Μαύρη Θάλασσα; բուլղար․՝ Черно море; թուրքերեն՝ Karadeniz; ռումիներեն՝ Marea Neagră; ռուս.՝ Чёрное море; ուկրաիներեն՝ Чорне море

Սև ծովի արբանյակային լուսանկար
Կոորդինատներ 43°11′14″ հս․. լ. 34°48′42″ ավ. ե.HGЯO
Տեղագրություն 43°17′49″ հս․ լ. 34°01′46″ ավ. ե.HGЯO
Ընդհանուր մակերեսը 422 000 կմ²
Ծավալը 555 000 կմ³
Ջրափնյա գծի երկարությունը 3400 կմ
Ամենամեծ խորությունը 2210 մ
Միջին խորությունը 1240 մ
Սև ծով (Եվրոպա)##
Սև ծով (Եվրոպա)
Վիքիպահեստում

Սև ծով[1], Ատլանտյան օվկիանոսի ներքին ծով Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի և մասամբ ճանաչված Աբխազիայի ափերի մոտ։ Կերչի նեղուցով միանում է Ազովի ծովին, Բոսֆորի նեղուցով՝ Մարմարա ծովին և այնուհետև Դարդանելի նեղուցով՝ Էգեյան և Միջերկրական ծովին։ Մակերեսը՝ 422 հազար կմ²։[2] Առավելագույն խորությունը՝ 2210 մետր,[2] ջրի ծավալը ծովում՝ 555 000մ³։ Առավել խոշոր ծոցերը՝ Կարկինտսկի, Կալամիտսկի, Դնեստրի, և Դնեպրի-Բուգի լիմաները՝ հյուսիս-արևմտյան ափերի մոտ, Սինուպի և Սամսունի՝ հարավային ափերի մոտ։ Ծովն են թափվում Դանուբ, Դնեստր, Հարավային Բուգ, Դնեպր, Ռիոն, Կզըլ Իրմակ խոշոր գետերը, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհից սկիզբ առնեղ Ճորոխ գետը։ Ավելի քան 150 մետր խորության մեջ ջուրը վարակված է ծծմբաջրածնով. մեծ խորություններում կենդանի օրգանիզմներ չկան (բացի բակտերիաներից)։ Առավել խոշոր նավահանգիստները՝ Օդեսա, Իլյիչովսկ, Նովոռոսիյսկ, Տուապսե, Փոթի, Բաթում, Կոստանցա, Բուրգաս, Վառնա, Տրաբիզոն, Սամսուն, Զոնգուլդակ։ [3]

Սև ծովի բնութագրական յուրահատկությունն այն է, որ 150-200 մետրից ավելի խորություններում կյանք գոյություն չունի (բացառություն են կազմում անաէրոբ բակտերիաները). պատճառը ծծմբաջրածնով հարուստ ջրային շերտն է։

Ծովը ողողում է Ռուսաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Թուրքիայի, մասամբ ճանաչված Աբխազիայի և Վրաստանի ափերը (ծովի շուրջ տեղակայված տարածքները ավանդաբար անվանում են «Սևծովյան»)։

Սև ծովը տրանսպորտային փոխադրումների համար կարևոր շրջան է։ Դրա հետ մեկտեղ Սև ծովը պահպանում է իր ստրատեգիական և ռազմական մեծ նշանակությունը։ Սևաստոպոլ և Նովոռոսիյսկ քաղաքներում են գտնվում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հիմնական ռազմական բազաները, իսկ Սինոպում և Սամսունում են կենտրոնացված են Թուրքիայի ռազմածովային նավատորմի սևծովյան ստորաբաժանումները։ Վառնայում տեղակայված են Բուլղարիայի, Փոթիում և Բաթումում՝ Վրաստանի ռազմածովային ուժերը ռազմական խմբավորումը (ներկայում՝ Վրաստանի սահմանապահ ոստիկանության ծովափնյա պահպանության դեպարտամենտի նավային անձնակազմը[4]), Կանստանցում և Մանգալում՝ Ռումինիայի ռազմածովային ուժերը։ Բացի այդ մինչև 2014 թվականի մարտը Սևաստոպլում և Նովոռոսիսկում տեղակայված էր Ուկրաինայի ռազմածովային ուժերի մի մասը։)

Անվանում

Մ. թ. ա. 6-5-րդ դարերի առաջին հույն ծովագնացները ծովն անվանել են Աքսենյոս (Աքսինյան Պոնտոս «Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Մելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները և դժվարությունները։ Մեր թվարկության սկզբներին հույները, արդեն ծովը յուրացնելով, նրա ափերին գաղութներ հիմնելուց հետո, այն վերանվանեցին Եվքսենյոս (Եվքսինյան Պոնտոս «Հյուրընկալ ծով»)։

Անանիա Շիրակացին (7-րդ դար) այս ծովը հիշատակում է «Պոնտոս» և «Պոնտական ծով» անուններով։ 9-րդ դարում երևան է եկել «Ռուսական ծով» անվանումը (այս անվանումը հիշատակվել է ռուսական տարեգրություններում և նշվել քարտեզների վրա մինչև 8-15-րդ դարերը

15-16-րդ դարերում թուրքերը, զավթելով Մերձսևծովյան շրջանը, ծովն անվանել են Կարա Դենիզ («Չար (սև) ծով»՝ ոչ միայն այն պատճառով, որ եղել է մրրկածուփ ու վտանգավոր, այլև, հնարավոր է, նաև թուրք նվաճողներին Մերձսևծովյան շրջանի ժողովուրդների ցույց տված դիմադրության պատճառով)։ Ծովի անվանման առաջացման մեկ այլ վարկած կապված է աշխարհի կողմերը գույներով նշելու հետ։ Ասիայի ժողովուրդների շատ լեզուներով սև գույնը նշանակում է հյուսիս։ Այսպիսով, Սև ծովը «Հյուսիսային ծով» է։[3]

Աշխարհագրություն

Սև ծովի հյուսիսային ծոցերը

Սև ծովի ափերը քիչ են կտրտված. մասնավորապես կտրտված են հյուսիսային հատվածում։ Միակ մեծ թերակղզին Ղրիմն է։ Մեծ ծոցերն են՝ Յագորլիկի, Թենդրայի, Ջարիլգաչիի ծոցերը Ուկրաինայում, Կարկինիտայի (Ուկրաինա, Ռուսաստան), Կալամիտայի և Ֆեոդոսիայի ծոցերը Ռուսաստանում, Վառնայի և Բուրգասի ծոցերը Բուլղարիայում, Սինոպի և Սամսունի ծոցերը՝ ծովի հարավային ափերին՝ Թուրքիայում։ Հյուսիսում և հյուսիսարևմտյան մասում գետերի թափման վայրում առաջանում է գետաբերան, կան ջրատարածքներ և աղահամ տարածքներ։ Ափի գծի ընդհանուր երկարությունը 3400 կմ է։

Ծովի առափնյա հատվածները ունեն իրենց սեփական անվանումները՝ Ղրիմի հարավային ափ, Կովկասի Սևծովյան ափեր Ռուսաստանում, Անատոլիական ափ և Ռումելի ափ Թուրքիայում։ Արևմուտքում և հյուսիսարևմտյան ափին կան կտրուկ կտրվածքներ, Ղրիմի ցածրադիր շրջանում հիմնականում անփոփոխ է, բացառություն են կազմում հարավային լեռնոտ ափերը և Թարխանկուտ թերակղզին արևմուտքում։ Ծովի արևմտյան և արևելյան ափերին ընդհուպ ծովին են մոտենում Կովկասի և Պոնտոսի լեռները։

Սև ծովում կղզիներ քիչ կան։ Ամենամեծ կղզին Ջարիլգաչ կղզին է, որի տարածքը կազմում է 62 կմ²։ Մնացած կղզիները ավելի փոքր են։ Ավելի մեծ կղզիներն են Բերեզան և Զմեինի կղզիները (երկու կղզիների տարածքներն էլ փոքր է 1 կմ²-ուց)։

Սև ծով են թափվում հետևյալ գետերը՝ Դանուբ, Դնեպր, Դնեստր, ինչպես նաև ավելի փոքր գետեր՝ Մզիմտա, Պսոու, Բզիբ, Ռիոնի, Կոդոր, Ինգուրի (ծովի արևելքում), Ճորոխ, Կիզիլիրմակ, Եշիլիրմակ, Սակարյա (հարավում), Հարավային Բուգ (հյուսիսում), Կամչիա, Վելեկա (արևմուտքում)։ Տարեկան Սև ծով թափվում է մոտավորապես 310 կմ³ ջուր, որի 80%-ը թափվում է հյուսիսարևմտյան մաս՝ հիմնականում Դանուբից և Դնեպրից։

Պատկերասրահ

Աղբյուրներ

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 55. ISBN 99941-56-03-9.
  2. 2,0 2,1 Словарь современных географических названий
  3. 3,0 3,1 Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան (Հ-Ֆ), Երևան, «Լույս», էջ 290։
  4. Вооруженные силы Грузии