«Հովհաննես Երզնկացի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ
միացնել
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ
{{միացնել|Հովհաննես Պլուզ Երզնկացի}}{{Տեղեկաքարտ Անձ
| ԱԱՀ = Հովհաննես Երզնկացի
| ԱԱՀ = Հովհաննես Երզնկացի
| բնագիր ԱԱՀ =
| բնագիր ԱԱՀ =

03:08, 27 Օգոստոսի 2015-ի տարբերակ

Հովհաննես Երզնկացի
Դիմանկար
Ծնվել է1230(1230)
ԾննդավայրԵրզնկա
Մահացել է1293(1293)
Մահվան վայրԵրզնկա
ԳերեզմանԵրզնկա[1]
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա
Մասնագիտությունփիլիսոփա, գիտնական, մատենագիր, մեկնիչ, քերական, արվեստագետ, ուսուցիչ և հասարակական գործիչ
 Hovhannes Yerznkatsi Pluz Վիքիպահեստում

Կենսագրություն

Հովհաննես Երզնկացի Պլուզ (Պլուզ՝ «փոքր», մոտ 1230, Երզնկա -1293, Երզնկա), հայ միջնադարյան բանաստեղծ, փիլիսոփա։ Սերում է իշխանական տնից։ Սովորել է Երզնկայի Ս. Մինասի վանքում, այնուհետև աշակերտել Վարդան Արևելցուն։ 1268 թ. նրան շնորհվել է վարդապետական աստիճան։ Շրջել և ուսուցանել է Հայաստանի տարբեր գավառներում, ինչպես նաև Կիլիկյան Հայաստանում։ Այցելել է Երուսաղեմ։ Վերադառնալով Երզնկա՝ 1280 թ. ստեղծել է աշխարհիկ «Եղբայրաց միաբանությունը», որն իր մեջ ընդգրկելով տարբեր խավերի, մասնավորապես առևտրականների ու արհեստավորների ներկայացուցիչներին՝ նպատակ է ունեցել կազմակերպել տեղի հայության կյանքը, օժանդակել կարիքի մեջ գտնվողներին, վտանգի դեպքում պատրաստ լինել դիմադրելու արտաքին թշնամուն՝ նման միաբանություններ գործում էին նաև արաբական և եվրոական աշխարհում։ Երզնկացին դարձել է եղբայրության հոգևոր առաջնորդը և գրել նրա կանոնադրությունը («Սահման և կանոնք»)։ Նույն տարիներին գրել է «Յաղագս երկնային զարդուց» մեծածավալ երկը։[2] 1284 թ. այցելել է Թիֆլիս, որտեղ հայոց կաթուղիկե եկեղեցում ճառ է արտասանել Ումեկ իշխանի որդի Վախտանգի և Դոփյան Հովհան եպիսկոպոսի խնդրանքով։ Կյանքի վերջին տարիներն Երզնկացին անց է կացրել Կիլիկիայում, Ակների վանքում, որտեղ և 1293 թ. վախճանվել է։ Թաղվել է Երզնկայի Ս. Նշան եկեղեցում։

Երզնկացին գրել է ճառեր, կանոնական և մեկնողական գրվածքներ, խրատականներ ու թղթեր, տարբեր ժանրի չափածո ստեղծագործություններ, որոնցից ներկա դրությամբ միայն մի մասն է հրատարակված։ Բանաստեղծի բանաստեղծություններն աչքի են ընկնում խոհական-իմաստասիրական խորքով, խրատական ուղղվածությամբ, արտահայտության պարզությամբ։

Աշխատություններ

  • Յովհաննէս Երզնկացի, Մատենագրութիւն, Հտ. Ա, Ճառեր եւ քարոզներ։ Աշխատասիրութեամբ Ա. Երզնկացի-Տէր-Սրապեանի եւ Է. Բաղդասարեանի, Երեւան, 2013։ ISBN 978-5-550-01705-0

Գրականություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են