«Հմայակ Բդեյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Քանդակագործ | Ի ծնե տրված անունը = Հմայակ Գուրգենի Բդեյան | Պատկեր = | անվանումը = | Ծննդ...»:
 
Տող 39. Տող 39.
[[Կատեգորիա:ՀԽՍՀ վաստակավոր նկարիչներ]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ վաստակավոր նկարիչներ]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ ժողովրդական նկարիչներ]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ ժողովրդական նկարիչներ]]
[[Կատեգորիա:Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներ]]

10:42, 24 Օգոստոսի 2015-ի տարբերակ

Հմայակ Բդեյան
Ի ծնեՀմայակ Գուրգենի Բդեյան
Ծնվել էհունվարի 2 (15), 1916
ԾննդավայրԹբիլիսի
Մահացել էհոկտեմբերի 6, 2017(2017-10-06) (91 տարեկան)
Վախճանի վայրըԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1957)[1]
Մասնագիտություննկարիչ, խեցեգործ և դասախոս
Գործունեությունըխեցեգործ, գեղանկարիչ
ԱշխատավայրՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ
և Մովսես Խորենացու մեդալ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն
Հմայակ Բդեյան Վիքիդարանում

Հմայակ Գուրգենի Բդեյան (1925, դեկտեմբերի 28, Թբիլիսի), հայ խեցեգործ, գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1985):

Կենսագրություն

Ծնվել է 1925 թվականին, Թբիլիսիում: 1943-1945 թվականներին մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: 1947-1957 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարի և խեցեգործության ֆակուլտետներում: 1959 թվականին տեղափոխվել է Երևան: 1961-1964 թվականներին դասավանդել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1972 թվականից` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1957 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է:

Գործունեություն

Սկզբնական շրջանում ստեղծել է մանր խեցեգործական ձևեր` արձանիկներ, կժեր, սկահակներ, սպասքակալներ: Աշխատել է մոնումենտալ-դեկորատիվ խեցեգործության ասպարեզում: 1961 թվականին 40 խեցեգործական աշխատանքներով ձևավորել է Երևանի Մատենադարանի ինտերիերը, 1977 թվականին Մատենադարանում դրվել են նաև նրա «Գրիչ» և «Ծաղկող» քանդակները:

Նրա աշխատանքներից են «Երիտասարդական», «Արաքս», «Անի» սրճարանների, «Արարատ» ռեստորանի, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի ձմեռային այգու և այլ հայտնի վայրերի ձևավորումները[2]:

Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]:

Ծանոթագրություններ